Բայդենի՝ միջուկային «Արմագեդոնը», Պուտինի և անհայտ մարդու միջեւ սուր վեճն ու Էրդողանի հետ նոր հանդիպումը

Զելենսկիի հորդորների շարանն Արևմուտքին, ընդդեմ ՌԴ-ի

Ուկրաինայի նախագահն անցյալ շաբաթվանից, ոգևորության մեծ ալիքի վրա հորդորների շարանով է հանդես գալիս՝ ուղղված: Նա Արևմուտքին կոչ է անում սառեցնել Ռուսաստանի անդամակցությունը միջազգային բոլոր կառույցներում: Վլադիմիր Զելենսկին այդ մասին խոսեց անցյալ շաբաթ՝ հեռավար ելույթ ունենալով Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովում։ Դիմելով հավաքի մասնակիցներին, որոնց նպատակն էր միավորել Եվրոպան՝ առանց Ռուսաստանի ու Բելառուսի, Զելենսկին կոչ արեց անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային, որն արդեն ութ ամիս է՝ դիմակայում է Ռուսաստանի հրահրած պատերազմին։ «Մենք նոր աշխարհակարգ ենք ստեղծում՝ առանց Ռուսաստանի»,- հանդիպման նախօրեին նշել էր ԵՄ արտգործնախարար Ջոզեպ Բորելը։

Միաժամանակ Զելենսկին հայտնում էր, թե Ուկրաինայի բանակը հոկտեմբերի 1-ից սկսած ավելի քան 500 քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրել և տասնյակ բնակավայրեր Խերսոնի շրջանում. «Այդ տարածքներում իրավիճակը կայունացրել ենք ռուսների կազմակերպած կեղծ հանրաքվեներից հետո»: Ապա` նա հավելել է, որ ուկրաինական ուժերը հաջող գործողություններ են անցկացրել երկրի արևելքում:
Զելենսկին խոսել է նաև Զապորոժիեի ատոմակայանի մասին, խոստովանելով, որ եթե այն չաշխատի՝ երկրում բարդությունները կավելանան: «Մյուս խնդիրն էլեկտրականությունն է: Մենք հիմա չունենք հոսանքի ավելցուկ, որը կարող էինք տրամադրել Եվրամիության երկրներին: Դա վնաս է նաև Եվրամիության պետությունների համար, քանի որ դրանք զրկվում են էլեկտրականության մատակարարման հուսալի աղբյուրից»,- ըստ «Ազատության», նշել է Զելենսկին:

Զելենսկիի «ջախջախիչ» պատասխանը Պուտինին. Կուրիլյան լեռնաշղթայի հարավային կղզիները՝ Ճապոնիայի տարածքներ

Այս հորդորներն ու կոչերը հնչեցնելով, ոգևորված արևմուտքից մատակարարվող զենքով՝ Զելենսկին հրամանագիր ստորագրեց, ըստ որի Ուկրաինան ճանաչում է Կուրիլյան լեռնաշղթայի հարավային կղզիները՝ Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայը, որպես Ճապոնիայի տարածքներ։ Գերագույն Ռադան ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել նախագահի որոշմանը։ Զելենսկին միջազգային հանրությանը կոչ է արել հետևել իր օրինակին՝ համոզմունք հայտնելով, որ «Ռուսաստանի կողմից օկուպացրած բոլոր տարածքների ազատագրումը զուտ ժամանակի հարց է»։

Հիշեցնենք, որ Հարավկուրիլյան կղզիներ Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայը ԽՍՀՄ վերահսկողության տակ են անցել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ճապոնիան այդ տարածքների միացումը ԽՍՀՄ-ին ապօրինի է համարում, մինչդեռ, Ռուսաստանի պնդմամբ, դրանք իր տարածքի անքակտելի մաս են։ Այդուհանդերձ երկու երկրները պաշտոնապես չեն դադարեցրել խաղաղության պայմանագրի կնքման հարցով երկխոսությունը։

Բայդենը տեսնում է «Միջուկային «Արմագեդոնի» վտանգը

Ուկրաինայի թիկունքին կանգնած ԱՄՆ-ի նախագահը, սակայն, անցյալ շաբաթ աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ, որը, թերևս, այնքան էլ դուր չէր գա Զելենսկիին:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, թե միջուկային «Արմագեդոնի» վտանգն ամենաբարձր մակարդակի վրա է 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր։ Բայդենի մեկնաբանությունները հնչում են ռուսաստանցի պաշտոնյաների պնդումների ֆոնին, որ մարտավարական միջուկային զենքը կարող է օգտագործվել: Ելույթ ունենալով դրամահավաքի ժամանակ՝ Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն մարդն է, ում «բավականին լավ» է ճանաչում, և Ռուսաստանի ղեկավարը «չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի, կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառման մասին»: «Մենք չենք բախվել Արմագեդոնի հեռանկարին [ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն] Քենեդու ժամանակներից ի վեր և Կարիբյան ճգնաժամից հետո», - հավելել է նա: Բայդենը հասկացրել է, որ Պուտինի սպառնալիքներն իրական են, «որովհետև նրա զինված ուժերը, կարելի է ասել, այնքան էլ արդյունավետ չէին», ինչպես նա ակնկալում էր։

Գերմանիան Ուկրաինային «IRIS-T» ՀՕՊ համակարգ և 100 տանկ կմատակարարի

Իսկ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտն օրերս հայտնեց Հունաստանից և Սլովակիայից Ուկրաինային հակաօդային պաշտպանության ժամանակակից «IRIS-T» համակարգի և 100 տանկ մատակարարելու մասին։ Նա կառավարության ծրագրերի մասին խոսել է Լիտվա կատարած այցի ժամանակ: Գերմանիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է նաև նոր բրիգադի ստեղծման մասին, որն անհրաժեշտության դեպքում կարող է արագ տեղափոխվել Լիտվա։ «Մենք ապրում ենք լուրջ ժամանակներում, և նման ժամանակներում կարևոր է նաև իմանալ, թե պաշտպանության մեջ որտեղ ունենք բացեր: ՀՕՊ-ն այն ոլորտներից է, որտեղ անհրաժեշտ է գործել»,- ասել է Լամբրեխտը գերմանացի զինվորականների հետ հանդիպման ժամանակ:

Պայթյուն Ղրիմի կամրջի վրա

Նախօրեին առավոտյան պայթյուն որոտաց Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ղրիմի թերակղզու Կերչի կամրջի վրա։ Հրդեհի ճիրաններում է հայտնվել կամրջով անցնող բեռնատար գնացքը, մասամբ փլուզել է ճանապարհը։ Հրդեհն ամբողջությամբ մարվել է երեք ժամ անց։ Մինչ այս պահը ռուսական կողմը հաղորդել է «բեռնատար գնացքի պայթյունի հետևանքով» երեք զոհի մասին։ «Ենթադրվում է, որ նրանք մարդատար մեքենայի ուղևորներ են, որը գտնվում էր պայթեցված բեռնատարի մոտ: Երկու զոհերի՝ տղամարդու և կնոջ մարմիններն արդեն դուրս են բերվել ջրից, և նրանց ինքնությունը պարզվում է»,- ասվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Գերատեսչությունը հայտնում է նաև, որ պարզել են Ռուսաստանի հարավային Կրասնոդարի երկրամասում գրանցված բեռնատարի և նրա սեփականատիրոջ տվյալները, և այժմ խուզարկում են նրա բնակության վայրը։ Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտարարության համաձայն «պայթեցվել է Ղրիմի կամրջով անցնող վառելիք տեղափոխող բեռնատար գնացքը»։
«Արտակարգ իրավիճակի» կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարական հանձնաժողով ստեղծել։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի առնչությամբ», թե որ հոդվածով՝ չի հաղորդվում։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, թվիթերյան գրառմամբ անուղղակի հաստատել է Կիևի մասնակցությունը պայթյունին, կամուրջի պայթյունը անվանելով «սկիզբ»։ «Ղրիմ, կամուրջ, սկիզբ»,- գրել է ուկրաինացի պաշտոնյան՝ պնդելով, որ «ապօրինի ամեն բան պետք է ոչնչացվի»։ Ուկրաինայում շուրջ 8 ամիս շարունակվող պատերազմի ընթացքում ուկրաինացի զինվորականները բազմիցս հայտարարել են, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Ղրիմի կամուրջը կդառնա «թիվ մեկ թիրախը»։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Ղրիմին կապող Կիրչի կամուրջը շահագործման հանձնեց երեք տարի առաջ։ Պատերազմի ընթացքում ռուսական կողմն այն օգտագործում էր դեպի Ուկրաինա զորք, զինտեխնիկա, վառելիք տեղափոխելու համար։

Պուտինի մերձավոր շրջապատից մեկը նրա հետ սուր վեճի է բռնվե՞լ

Օրերս ուշագրավ տեղեկություն հայտնեց ամերիկյան պարբերականը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից մի անձ, որի անունը չի հաղորդվում, նրա հետ զրույցում սուր վեճի է բռնվել և ուղիղ մատնանշել է Ուկրաինայում բանակի սխալները և անհաջողությունների պատճառները, գրեց The Washington Post ամերիկյան պարբերականը, որի փոխանցմամբ, տեղեկությունը հայթայթել է Ուկրաինայի հետախուզությունը: Ըստ թերթի, ամերիկյան հետախուզական կառույցները միջադեպի մասին հաղորդել են նախագահ Ջո Բայդենին: Այդ անձը Պուտինի հետ լարված զրույցում մտահոգություններ է հայտնել «հատուկ ռազմական օպերացիայի» ընթացքում բանակի ղեկավարների թերի աշխատանքի և գեներալների թույլ տված սխալների մասին: Պուտինի շրջապատում շատերին անհանգստացնում է Ուկրաինայում ռուսական բանակի կորուստների մեծ թիվը: Ինչպես նշում է The Washington Post պարբերականը, նախկինում Պուտինի շրջապատում նրա հետ ակնհայտ անհամաձայնության դեպքերի մասին տեղեկություններ չեն եղել:

Այս առիթով, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե «Պուտինի շրջապատից նրան մարտահրավեր նետելու մասին ամերիկյան հետախուզության հաղորդած լուրը որևէ առնչություն չունի իրականության հետ»: Միաժամանակ Պեսկովը խոստովանել է, որ Ռուսաստանի ղեկավարության շրջանում «լինում են աշխատանքային վեճեր, որոնք չեն վկայում պառակտումների մասին»:

Պուտինն ու Էրդողանը հնարավոր է հանդիպեն

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը կարող են առաջիկա օրերին հանդիպում անցկացնել, օրերս հայտնել է Թուրքիայի ղեկավարը, որի խոսքով, առաջիկայում պետք է գումարվի «Ասիական հարթակ» հավաքը: «Այսօր պարոն Պուտինի ծննդյան օրն է, մենք խոսեցինք հեռախոսով, ես շնորհավորեցի նրան: Մենք քննարկեցինք նաև ընթացիկ իրավիճակը: Եթե պարոն Պուտինը մասնակցի ասիական բանակցություններին, մենք կարող ենք այնտեղ հանդիպել, քննարկել երկկողմ հարցերը և Ուկրաինայի թեման: Այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 3-4 օրից»,- ասել է Էրդողանը:

Վերջին անգամ Պուտինն ու Էրդողանը հանդիպել են սեպտեմբերի 16-ին Սամարղանդում (Ուզբեկստան) գումարված Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:

Զելենսկին ու թուրքական Baykar ընկերության գործարանի կառուցումը

Անցյալ ամիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել էր Baykar ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարի հետ, որի ընթացքում քննարկել էին Ուկրաինայում Baykar գործարանի կառուցման մանրամասները, հանդիպումից հետո սոցցանցում կատարած գրառմամբ հայտնել էր Զելենսկին։ Հանդիպմանն անդրադարձել էին ընկերության հետ Ուկրաինայի հետագա համագործակցությունը՝ ուկրաինական բանակի պաշտպանական կարողությունների ամրապնդման նպատակով, հայտնել նրա մամուլի ծառայությունից։

Զելենսկիի մամուլի ծառայությունը նաև հայտնել էր, որ նախագահը Բայրաքթարին պարգևատրել է առաջին աստիճանի Պատվո շքանշանով։
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը դեռ օգոստոսի սկզբին հայտնել էր, որ Baykar ընկերությունը մտադիր է Ուկրաինայում կառուցել «Բայրաքթար» տեսակի անօդաչու թռչող սարքերի գործարան: Նրա փոխանցմամբ, Baykar-ն Ուկրաինայում արդեն ստեղծել է ընկերություն և կառուցման համար հողամաս է ձեռք բերել:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Baykar ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը CNN հեռուստատեսության թղթակցին ասել է, որ սատարում է ինքնիշխանության և անկախության համար պայքարող Ուկրաինային և երբեք թույլ չի տա այդ ԱԹՍ-ները վաճառել Ռուսաստանին: Ուկրաինայի բանակը 2021-ից է ստանում թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ները: Դա նյարդայնացրել էր Մոսկվային, և այդ կապակցությամբ Թուրքիան դադարեցրել է տեղեկություններ հրապարակել Ուկրաինային ԱԹՍ-ների վաճառքի մասին:

Իսկ Baykar ընկերության համասեփականատեր և տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4293 անգամ
Լրահոս
ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, փորձագետ կոչվածներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, դե խոսեք, տղամա՞րդ չեք․ Հազիվ հարձակվում եք էս ժողովրդի վրա Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Մեսչյանը չկա, չկա Երնջակյանը, Խանդիկյանը եւ էլի շատ վախկոտներ ու նիկոլական գործիչներ Վախենալու բանից պետք է վախենալ Սլովակիայի վարչապետի վրա կրակողը կալանավորվել է Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում․ 47-ամյա ծննդկան է մահացել Թուրքիան ավարտել է հարվածային ԱԹՍ-ների մատակարարումը Լեհաստանին Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան Սև ծովում նավ է խորտակվել «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն Աշոտյան 35-40 տարեկան տղամարդը ռեստորանային համալիրի տանիքից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել Հստակ ասել ենք՝ դեմ ենք միակողմանի զիջումներին․ Նոյեմբերյանի համայնքապետ (168.am) Քաղաքական ուժերի, զինվորականների, մշակույթի գործիչների հետ այսօրվա հանդիպումները Բագրատ Սրբազանը շատ դրական և խոստումնալից գնահատեց Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գեւորգ Դանիելյան Սա հակառակորդի թելադրանքը կատարելու մոտեցում է. Տիրան Խաչատրյանը` Տավուշում իրականացվող սահմանազատման մասին Եղանակը Հայաստանում Արևմուտքն օգտագործում է ռուսական սպառնալիքի առասպելը` սպառազինությունների մրցավազքը մեծացնելու համար. Լավրով Սպաներից մեկն ասեց` այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Պահեստազորի սպաների հետ հանդիպումն ավարտվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Մայիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Թալալյանը Մայիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am