Եվրոպական խաղաղության գինը. Արցախը թողնվեց Ալիևի «տնօրինությանը», իսկ նա արհամարհեց Փաշինյանի մոտեցումները

Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը

Երեկ Պրահայում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպումը: Հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն:

«Կովկասում կայուն խաղաղության համար այսօր երեկոյան Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, որով նրանք փոխադարձաբար ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հայաստանը համաձայնում է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որը համաձայնում է համագործակցել։ Այս առաքելության նպատակը վստահության ձևավորումն ու ներդրումն է սահմանային հանձնաժողովներում», -սա երեկ Պրահայի բանակցությունների արդյունքն է, որն ամփոփել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր ֆեյսբուքյան էջում։

Հայաստանի կառավարությունն էլ տարածել է հաղորդագրությունը՝ երեկվա քառակողմ բանակցությունների վերաբերյալ, որում ֆիքսվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Երևանն իր համաձայնությունը հայտնեց՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը թվիթերում հայտնեց. «Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել: Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը»:

Այսպես, Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բացի այդ՝ տեղակայվելու է ԵՄ քաղաքացիական առաքելություն:

Բայց սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Փաշինյանն անձամբ է արձանագրում, որ իր առաջարկը՝ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ Ալիևը արհամարհել է:

Ալիևի սպառնալիքները շարունակվում են 

Իսկ Ալիևի սպառնալիքների շարանը շարունակվեց հենց երեկվանից՝ Միշելի ու Մակրոնի մասնակցությամբ բանակցությունների ավարտից անմիջապես հետո:

Ահա այդ շարանը ինչպես է ծավալվում...

Ալիևը, նախ խորամանկորեն՝ գնահատել է Միշելի ու Մակրոնի ջանքերը, ու նշել է, թե՝ «ամեն անգամ մենք մոտենում ենք խաղաղությանը», ապա հայտնել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ:
Բայց, բնականաբար՝ նախապայման է դրել. «Եթե հայկական կողմը կամք ունենա, խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև տարեվերջ: Ժամանակը գնում է: Չնայած ԱԳՆ ղեկավարների առաջին հանդիպումը հաջողություն չունեցավ, ես կարծում եմ, որ այն դրական քայլ էր: Կարծում եմ՝ եթե առաջիկայում որոշում կայացվի, եթե կողմերն աշխատանքային խմբի շրջանակում սկսեն աշխատանքը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, ապա մինչև տարեվերջ մենք կարող ենք հանգել պայմանավորվածությունների»,- ասել է Ալիևը Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքների հետ զրույցում: Նրա խոսքով՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ ԵՄ-ը հարցեր չունեն խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնարար սկզբունքների շուրջ: «Այսօր Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում ես տեսա, որ այդ հինգ սկզբունքներն ընդունելի են: Դա բնական է, քանի որ մենք ոչ մի նոր բան չենք հնարում: Դրանք այն սկզբունքներն են, որոնց վրա հենվում են երկրները, երբ փորձում են կարգավորել հարաբերությունները»,- ասել է Ալիևը:

Այսինքն, Փաշինյանը խոսում է, որ Ալիևը իր առաջարկները արհամարհել է, մինչդեռ Ալիևն ասում է, թե Պրահայում ընդունել են իր առաջարկած սկզբունքները:

Այնուհետև սկսում են սպառնալիքներն՝ արդեն ուղղված Հայաստանին...

Ալիևը հայտնել է, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը չի հաջողվել պատասխան ստանալ Փաշինյանից հաղորդակցությունների բացման շրջանակում ավտոճանապարհային երթուղիների վերաբերյալ: «Հաղորդակցությունների բացումը խաղաղության պայմանագրի մաս չէ: Ըստ էության, այն արդեն պետք է տեղի ունեցած լիներ, քանի որ դա 2020թ. նոյեմբերի 10-ի պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունն է, որը, սակայն, մինչ այժմ չի կատարվել»,- ասել է Ալիևը Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Ալիևը նշել է, որ «ցավոք, երբ ես դիմեցի Հայաստանի վարչապետին՝ առաջարկելով ի վերջո ներկայացնել ավտոճանապարհների երթուղին, կրկին չկարողացա նրանից պատասխան ստանալ»:

«Դա արդեն ծիծաղելի չէ: Բոլորը գիտեն՝ որտեղով պետք է անցնեն երկաթուղային և ավտոճանապարհները: Մենք չենք հասկանում՝ ինչու մեզ չեն ցանկանում սեփական կամքով անցում տրամադրել դեպի Նախիջևան: Սեփական պարտավորությունները խախտելը, իհարկե, ամոթալի փաստ է: Բայց մենք առայժմ ցուցաբերում ենք համբերություն և զսպվածություն: Համոզված եմ, որ մենք կհասնենք ցանկալիին. լավ կլիներ, որ դա տեղի ունենար ոչ թե ուշ, այլ շուտ»,- ասել է Ալիևը:

Ապա Ալիևը սպառնացել է, որ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից: «Հայկական զինված ուժերը մինչ օրս դեռ դուրս չեն բերվել մեր տարածքից: Մենք պահանջում ենք դա: Ճիշտ է, նրանց մի մասը դուրս է բերվել, բայց նրանք դեռ ներկա են մեր հողում, և մենք սպասում ենք, որ դրան պետք է վերջ դրվի»,- ասել է Ալիևը Պրահայում ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ այսօրվա դրությամբ միջազգային հանրությունն արդեն գիտակցում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժան մասն է: «Այսօր միջազգային հանրությունը ոչ միայն հասկանում է, այլև բարձրաձայնում է այն ճշմարտությունը, որ Ղարաբաղն Ադրբեջան է: Ղարաբաղում ապրող հայերը մեր քաղաքացիներն են, և մենք չենք պատրաստվում նրանց ճակատագիրը և նրանց հետագա կյանքը քննարկել որևէ երկրի, այդ թվում Հայաստանի հետ: Դա մեր ներքին գործն է»,- ասել է Ալիևը: Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանի Ղարաբաղ շրջանում ապրող հայերը» կունենան նույն իրավունքները, ինչ երկրի մյուս քաղաքացիները: «Ամեն դեպքում նրանք կարող են վստահ լինել, որ նրանց ինտեգրված կյանքն ադրբեջանական հասարակությունում շատ ավելի լավը կլինի, քան ներկայիս կյանքը»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, ապա Ալիևն այստեղ էլ ասելիք ունի...

Ալիևը մի կողմից նշել է, թե Բաքուն սատարում է հարաբերությունների կարգավորման գործընթացը Հայաստանի և Թուրքիայի միջև՝ հստակեցնելով, որ այդ գործընթացը և հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը միմյանց փոխլրացնող գործընթացներ են, գործոն, որը կարող է նպաստել աշխարհում և տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը:

Ի դեպ, Ալիևը նաև կարևորել է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան միասնական հարթակի ստեղծումը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության ապահովման: Նրա կարծիքով՝ այդ հարթակում հնարավոր կլինի քննարկել էներգետիկայի, հաղորդակցությունների և այլ ոլորտներին առնչվող հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում:

Այսպես, ի՞նչ ունենք երեկվա քառակողմ բանակցությունների արդյունքում: Այն, որ Փաշինյանը համաձայնություն է տվել Հայաստան-Ադրբեջան եվրոպական ծրագրին, որտեղ Լեռնային Ղարաբաղի ճակատագրի մասին ոչինչ հայտնի է, այն թողնվել է Ալիևի «տնօրինությանը», ու դեռ այս ամենին գումարած՝ Ալիևը առաջ է շարժվում իր օրակարգով ու նպատակներով՝ արհամարհելով Փաշինյանի պատկերացրած խաղաղության բոլոր դրվագները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1749 անգամ
Լրահոս
Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները Էրդողանը հայտարարել է, որ Նեթանյահուն սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը Էջմիածնի դպրոցներից մեկում ծեծկռտուքից հետո 15-ամյա աշակերտի մահվան դեպքով երկու հոդվածով նախաձեռնվել է վարույթ Անցած մի քանի օրերին միայն 3-4 հայկական բեռնատար է մուտք գործել Ռուսաստան․ Տնտեսվարող Ռայիսին Պուտինի հրավերով կայցելի Մոսկվա, ռուս-իրանական բանակցություններ տեղի կունենան «ժողովրդավարության բաստիոն»-ում կա շուրջ 50 քաղբանտարկյալ․ Մամիջանյան Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում ուղղակի ջախջախեց «ժողովրդավարության բաստիոնի» շոուն․ Մանուկյան Քաղցր ըմպելիքների չարաշահումը ուղիղ կապ ունի երեխաների ավելցուկային քաշի և ճարպակալման հետ Բայրամովը հայտնել է, որ պայմաններ են ստեղծվել խաղաղության համաձայնագրի համաձայնեցման համար Երևանում աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է «Արթիկ» ՔԿՀ-ում դասավանդող ուսուցչի մոտ հայտնաբերվել է կասկածելի ծխախոտի տուփ․ նա համաձայնել էր գումարի դիմաց այն բերել ՔԿՀ The New York Times: Путин в среду посетит Саудовскую Аравию и Объединенные Арабские Эмираты Պուտինը` «Տարվա մարդ» կոչման թեկնածու «Երկրում լռություն է, թվում է, թե ամենամեծ աղետն արդեն կատարվել, մինչդեռ թվացյալ հանգստությունը ոչ այլ ինչ է, քան նոր՝ շատ ավելի մեծ աղետի նախանշան»․ Վարուժան Գեղամյան Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» Ռուս արևելագետ․ «Ռուսաստանը և Թուրքիան կարող են լուծում տալ պաղեստինյան հարցին» Սա հասարակություն չի, սա դժոխք է, որտեղ իրար ուտելով են ապրում. Բորիս Մուրազի Լավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների ու նպաստների վճարման ընթացակարգերը Ադրբեջանցի «ռազմական փորձագետը»՝ Կոմիտասի պողոտայում․ վերջինս առանց անձնագրի՞ է Հայաստան մուտք գործել. video Մաշտոցի պողոտայում երեք մարդ է վրաերթի ենթարկվել. վիրավորների թվում 2-ամյա երեխա կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am