Պուտինը Փաշինյանից իր առաջարկի պատասխանն է լսելու. Փաշինյանը Մոսկվայի հետ բացել է առճակատման նոր դաշտ

Խաղաղության պայմանագրի շուրջ Ռուսաստանի համապարփակ առաջարկները փոխանցվել են Հայաստանին ու Ադրբեջանին, երեկ ճեպազրույցում հայտնեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում իր դաշնակից երկու պետությունների միջև կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում: «Մեր համապարփակ առաջարկները փոխանցվել են Երևանին ու Բաքվին: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը մի շարք այցեր է իրականացրել տարածաշրջան` այդ թեմայի շուրջ խորհրդակցությունների համար: Մասնավորապես, նման այցեր տեղի են ունեցել սեպտեմբերին: Նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դերակատարությունը և խոսել մեր անգործության մասին, իմ կարծիքով ցանկալին ներկայացնում են որպես իրականություն»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Ռուսաստանը զբաղվում է գործնական աշխատանքով, և դա անում է հստակ արդյունքներ գրանցելու համար: Նրա խոսքով` Ռուսաստանը չի զբաղվում գովազդային գործունեությամբ, որի տակ ոչինչ չկա: «Մենք գործում ենք հակառակ կերպով. պատմում ենք այն մասին, թե ինչ է հաջողվել անել: Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի բարձր զգայունությունը` անկեղծ ասած, մենք նպատակահարմար չենք համարում դրա մանրամասների հանրային մեկնաբանությունը: Ինչ վերաբերում է Բաքվի ու Երևանի դիրքորոշմանը, առավել ևս, այդ հարցերը նրանց ուղղեք: Բայց մենք միտված ենք արդյունքի»,- ասել է Զախարովան:

Ու մինչ երեկ Պրահայում Փաշինյանը՝ Մակրոնի ու Միշելի միջնորդությամբ պատրաստվում էր հանդիպել Ալիևին ու ընդունել բրյուսելյան առաջարկները՝ Զախարովան նրբորեն ակնարկեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման արևմտյան մոտեցումներն այնքան էլ հավասարակշռված չեն...

Ի՞նչ է սա նշանակում: Փաշինյանը բացել է առճակատման նոր դաշտ՝ խաղալով Մոսկվայի ու Բրյուսելի միջև:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին առնչվող արևմտյան մոտեցումներին, ապա, մեր կարծիքով, դրանք այնքան էլ հավասարակշռված չեն թվում, և, անկեղծ ասած, չեմ էլ ուզում խոսել որոշ արևմտյան միջնորդների դերի մասին, քանի որ նրանց անհնար է անվանել խաղաղության միջնորդներ»,- բառացիորեն ասել է Զախարովան ՝ առանց հստակեցնելու Մոսկվային չգոհացնող մոտեցումների էությունը։

Մինչդեռ, ինչպես շարունակել է նա, Մոսկվայի մոտեցումը շատ հստակ է՝ աշխարհաքաղաքականությունը ենթադրում է նաև խաղի, մանևրելու տարր, բայց Մոսկվան դեմ է աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք հանգեցնում են «իրավիճակի վտանգավոր խաթարման»:

Սրանք շատ վտանգավոր հայտարարություններ են: Փաշինյանը արդեն խաղում է «կրակի» հետ:

Հիմա, Զախարովան հստակ հայտնել է, որ Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել սեփական առաջարկները։ Այսօր Փաշինյանն արդեն իսկ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, որտեղ այսօր կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Ի՞նչ է նա պատասխանելու Պուտինին՝ իրեն փոխանցված ռուսական առաջարկների մասով:

Մյուս կողմից, հայտնի է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը զեկուցել է Փաշինյանին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը պատրաստվում է մշակել: Օրեր առաջ այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՀԱՊԿ առաքելության շրջանակներում պետք է մշակվեր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ: Լրագրողի հարցին, թե ի՞նչ փուլում է գործընթացը և ե՞րբ տեսանելի կլինեն արդյունքները, Կոպիրկինը պատասխանեց, որ նախորդ շաբաթ կրկին Հայաստան էր ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ինչպես ինձ հայտնի է, նա զեկուցել է այն առաջարկությունները, որոնք ՀԱՊԿ միացյալ շտաբը մտադրվում է մշակել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ուսումնասիրության համար: Կարծում եմ՝ խոսքն այն կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան Կազմակերպության ներկայությունը և դերը այս տարածաշրջանում»,- նշել էր Կոպիրկինը:

Իսկ սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել էր Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:

Պուտինն այսօր Փաշինյանից պատասխաններ է լսելու, ընդ որում՝ մի քանի թեմաներով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6818 անգամ
Լրահոս
Իսրայելի ՊՆ-ն թույլ կտա մարդասիրական օգնության անցկացումը Գազա «Կառավարությունը հեքիաթներ է պատմում, խաբում է ժողովրդին». Ֆերմերները փակում են Արտաշատ-Երևան ճանապարհը Շաբաթվա քաղաքական ԴԱՏԱՑՈՒՑԱԿԸ Պետություն, որի «ղեկավարը» մուրում է խաղաղություն՝ դարավոր թշնամուց Արցախում մշակութային ժառանգության վտանգված լինելու մասին ահազանգում է Caucasus Heritage Watch-ը Ալավերդու 27 ավագանու անդամներից 14-ը «Ապրելու երկրի» համայնքապետին անվստահություն են հայտնում Իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը բանակցությունների համար ժամանել է Բաքու 93-ամյա կնոջ սպանելուց առաջ 24-ամյա երիտասարդը նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել. ՔԿ․ Մանրամասներ Ռուբեն Մելիքյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդին ներկայացրել է Արմեն Աշոտյանի կալանավորման մանրամասները «Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ պիտի անեն մեր պետականության և ժողովրդի հետ, դժվար է ասել…». Հասրաթյան Բանակցային գործընթացի իմիտացիա է, սահմանին հանդիպումը Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հետ որևէ կապ չունի․ Տարասով «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը Լարսը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղարտադրանքով բեռնատարների համար․ նախարարություն Դասագիրքն այս ձևով չի կարող լինել ընդունելի և կիրառելի. հրապարակվել է հայտնի գիտնականների մասնագիտական եզրակացությունը Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ Բարձրունու դիրքում զոհված 31-ամյա լեյտենանտ Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր. ուներ 3 տարեկան աղջիկ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով Վազգեն Մանուկյանն ԱԺՄ խորհրդի նիստ է անցկացրել․ ի՞նչ հարցեր են քննարկվել «Խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը». Վարդան Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am