Իշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 10-ին Բերդ համայնքում ավագանու նիստ է նշանակված, սակայն ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական ցուցակի 1-ին, 2-րդ եւ 36-րդ համարները, ինչպես նաեւ Բերդի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը կալանավորված են։

Ցուցակի 1-ին համարը` գործող համայնքապետ Հարություն Մանուչարյանը, արդեն 11 ամիս է՝ կալանավայրում է եւ հենց կալանավայրից է հաղթել ընտրություններում, իսկ 2-րդ համարը` Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը, կալանավորվեց վերջերս հարուցված քրեական գործի շրջանակներում, ըստ որի՝ Սամվել Հովսեփյանը, Լեւոն Առաքելյանը եւ ցուցակի 36-րդ համար Հասմիկ Մելիքյանը հարկադրել են Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ԺՊ Աստղիկ Առաքելյանին, որ հօգուտ «Զորավոր համայնքի» քարոզչություն իրականացնի։ Հարուցված քրեական գործի հիմքում Աստղիկ Առաքելյանի ցուցմունքն է, ինչպես նաեւ գաղտնալսվել է Հասմիկ Մելիքյանի խոսակցությունը, սակայն Սամվել Հովսեփյանի պաշտպան Գոռ Սաղոյանի կարծիքով՝ նույնիսկ այդ ձայնագրությունը չի կարելի ապացույց համարել։


«Հրապարակի» հետ զրույցում Սաղոյանն ասաց, որ Սամվել Հովսեփյանի կալանավորման վերաբերյալ դատարանի որոշումը դեռեւս չեն ստացել, դա է պատճառը, որ այն դեռ չեն բողոքարկել։ Այս ընթացքում կալանավայրում Սամվել Հովսեփյանը հացադուլ է սկսել։ Սաղոյանին հարցրինք՝ ուսումնասիրելով գործի նյութերը, մեղադրանքի հիմնավորվածությունը, կարո՞ղ է մեկնաբանել այն տեսակետները, որ հարուցված քրեական գործը բացառապես քաղաքական շարժառիթ ունի եւ կապված է Բերդում սեպտեմբերի 25-ին անցկացված ՏԻՄ ընտրությունների հետ։ «Ես որեւէ այլ պատճառ չեմ տեսնում, որովհետեւ, հաշվի առնելով մեզ ներկայացված նյութերը, որոնցում որեւէ ապացույց չկա Սամվել Հովսեփյանի վերաբերյալ, պարզ է դառնում, որ սա իրավական պրոցես չէ, որեւէ հիմնավորում չկա։ Խոսքն ապացույցների բավարար լինել-չլինելու մասին չէ, խոսքն ապացույց առհասարակ լինել-չլինելու մասին է։ Սամվել Հովսեփյանը հենց այդ նկատառումներից ելնելով հացադուլ է հայտարարել, քանի որ գտնում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել։ Այսօր արդեն հացադուլի 4-րդ օրն է»,- պատասխանեց փաստաբանը։

Հարցրինք՝ ի՞նչ նպատակ ունի քաղաքական հետապնդումը, ՔՊ-ն Բերդում ուզում է իշխանությո՞ւն զավթել, ինչպես դա եղավ Վանաձորի պարագայում, երբ հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանը մինչ այժմ կալանավորված է, իսկ նրա փոխարեն Փաշինյանը համայնքապետի պաշտոնակատար է նշանակել Արկադի Փելեշյանին` Ակային։ «Ես չեմ բացառում այդ տարբերակը, ուղղակի գործի իրավական մասից կարող եմ խոսել։ Ձեր ասածը բացառված չէ՝ հաշվի առնելով, որ «Զորավոր համայնք» դաշինքի 1-ին համարը կալանքի տակ է, 2-րդ համարն արդեն կալանքի տակ է։ Գուցե, եթե քվորում չապահովվի, ժամանակավոր պաշտոնակատար նշանակվի, գուցե ամեն ինչ դրան է գնում, չեմ բացառում, որ այդ ամենը կա, ուղղակի եկեք ես գնահատականներ չտամ»,- ասաց պաշտպանը։

Ինչ վերաբերում է Հովսեփյանին կալանավորելու հիմքերին, ապա դատարանը կալանավորման հիմք է համարել Հովսեփյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու վտանգը․ «Այսինքն, հաշվի առնելով իր պաշտոնեական դիրքը, լիազորություններն ու լծակները, վարույթն իրականացնող մարմինը ենթադրում է, որ Հովսեփյանն ազդեցություն կգործադրի իր ենթակայության տակ աշխատող անձանց նկատմամբ»։

«Հրապարակը» փորձեց զրուցել նաեւ Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար Աստղիկ Առաքելյանի հետ, ում ցուցմունքի վրա է խարսխված այս գործը։ Նրան հարցրինք, թե Հասմիկ Մելիքյանը, Լեւոն Առաքելյանն ու Սամվել Հովսեփյանը, ովքեր իր ցուցմունքի հիման վրա կալանավորված են, ինչպե՞ս են փորձել իր վրա ճնշում գործադրել, արդյոք իրեն սպառնացե՞լ են, բռնությո՞ւն են կիրառել։ Սակայն Աստղիկ Առաքելյանը չպատասխանեց մեր հարցին՝ ասելով, որ իրեն հարմար չէ խոսել, տեղ պիտի մտնի, ու հայտնի էլ չէ, թե երբ կարող է խոսել։ Ապա անջատեց հեռախոսը։

Սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքներով՝ «Զորավոր համայնք» դաշինքը մոտ 1500 ձայն ավելի է ստացել ՔՊ-ից։ Եվ մանդատները բաշխվել են այսպես․ «Զորավոր համայնք»՝ 11, ՔՊ՝ 8, «Արժանապատիվ սերունդ»՝ 2 մանդատ։ Մանուչարյանը կալանավորված է, ուստի չի կարող ներկա գտնվել եւ քվեարկել ավագանու նիստում, որտեղ համայնքապետ պետք է ընտրվի։ Կալանավորվեց նաեւ համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը, ով ավագանու ցուցակի 2-րդ համարն է։ Այսինքն՝ Քննչական կոմիտեի միջոցով ուժերի հարաբերակցությունը դարձրին 9/10։

Եթե Հովսեփյանին չձերբակալեին, Մանուչարյանը կարող էր ինքնաբացարկ հայտնել, ցուցակից նոր մարդ կմտներ, եւ 11 ձայնով կընտրեին համայնքապետ։ Իսկ այսպես ամեն ինչ արվում է, որ իշխանությունը խլեն հաղթած ուժից։ Հոկտեմբերի 10-ին նշանակված է ավագանու առաջին նիստը, ԶՀ-ն, ըստ ամենայնի, չի ներկայանա նիստին, եւ քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայանա։ Իշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից, որը կողմ կքվեարկի իրենց թեկնածուին, եւ համայնքապետ կդառնա ՔՊ-ականը։ Հակառակ պարագայում՝ եթե այս սցենարը գլուխ չգա, 20 օրից Նիկոլ Փաշինյանն իր ուզած մարդուն կնշանակի համայնքապետի ԺՊ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1160 անգամ
Լրահոս
Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am