Google Map և Google Earth հավելվածներում Սյունիքի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջանական տեղանուններով

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պարզել է, որ Google Map և Google Earth հավելվածներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջաներեն ու ադրբեջանական տեղանուններով։ Առիթը եղել է Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգը «Թաթոյան» հիմնադրամին:

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված դպրոցներ, այգիներ, հրապարակներ և այլն: Օրինակ` «Որոտան» գետը նշված է ադրբեջանական անվանումով՝ «Bazarçay» կամ Սիսիանի զբոսայգին անվանակոչված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անունով կամ Աթաթուրքի անունով, կամ Սյունիքի մարզպետարանի տեղանքը նշված է միայն ադրբեջաներենով՝ «Zəngəzur Vilayəti Administrasiyası» և այլն: Անգամ փորձ են արել փոխել Սիսիան քաղաքի անունը` Qarakilise. Մանրամասները ներկայացված են կից հրապարակվող` «Թաթոյան» հիմնադրամի պատրաստած լուսանկարներում:

«Ակնհայտ է, որ տեղի ունեցածն ադրբեջանական իշխանությունների միջամտությամբ է: Սրանով, նախ, փորձ է արվում հոգեբանական ճնշումների ենթարկել Հայաստանի ժողովրդին ու հատկապես կոնկրետ բնակավայրի բնակիչներին:

Այդ կերպ փորձ է արվում կեղծիքներով աշխարհին ներկայացնել, թե իբր Սյունիքն ադրբեջանական է` ադրբեջանական իշխանության բացարձակ կեղծ թեզը: Ի վերջո, փորձ է արվում լեգիտիմացնել ադրբեջանական հարձակումները և հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Նմանատիպ մոտեցմամբ ադրբեջաներենով են նշված նաև տեղանուններ Մեղրիում, Կապանում։
«Թաթոյան» հիմնադրամը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հետ համագործակցությամբ, արդեն իսկ կապի մեջ է «Google» ընկերության հետ և միջոցներ է ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։ Ձեռնարկված միջոցների արդյունքում որոշ կեղծ անուններ արդեն փոխված են:

Այս եղանակով չփոխվելու դեպքում ամերիկյան գործընկեր հայ փաստաբանների հետ միջոցներ կձեռնարկվեն ադրբեջանական կեղծիքները վերացնելու պահանջով դատական գործընթացներ սկսելու ուղղությամբ»,- նշում են հիմնադրամից։

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից ՀՀ-ում ապստամբություն է սկսվել մի մարդու դեմ, ով ապօրինի կերպով հայտնվել է իշխանության ղեկին․ Սեմյոն Բաղդասարով Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ Պետությունն արտոնու՞մ է ԱԱԾ համազգեստի կեղծումը. հանցագործները քողարվելու նոր միջոց են գտել Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել․ փաստաբան Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին Ալեն Սիմոնյանը եւս իր ընտանիքին դարձնում է թիրախ Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան Արթուր Սուքոյանի գործով միջնորդություն ենք ներկայացրել քննիչին, պահանջում ենք տեսաձայնագրությունը. փաստաբան Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Վսյո տակի, ես ձեր տեղը լինեի՝ էդքան հանգիստ չէի լինի․ Նաիրա Զոհրաբյան Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am