Ուղիղ սպառնալիքներ Մոսկվայից՝ Երևանին. Պուտին-Փաշինյան հարաբերությունների պատմական մինիմումը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկին, և ուղղակի ասել է, որ գործող պայմանավորվածությունները չարժե փոխել անցողիկ մի բանով:

«Մենք հանդես ենք գալիս երեք երկրների միջև կնքված հայտարարությունների լիարժեք և անխափան կատարման օգտին: Այնտեղ կա և՛ տեսություն, և գործնական աշխատանք: Կատարվածի արձանագրում և ապագայի ծրագրեր: Դրանով իսկ դրանք հանդիսանում են իրական և ոչ թե երևակայական ճանապարհային քարտեզ»,- ասել է Զախարովան: Նա նշել է, որ քիչ չեն քաղաքական ու հանրային գործիչները, որոնք ցանկանում են փոխել պայմանավորվածություններն այլ գաղափարներով: «Նրանք խոստանում են շատ բան, բայց արդյունքներ չկան»,- ըստ aravot.am-ի, ասել է նա:

Զախարովան նաև նշել է, որ Հայաստանում քաղաքական գործիչների կողմից ՀԱՊԿ-ի հասցեին հնչող քննադատությունները չեն նպաստում փոխադարձաբար ընդունելի լուծումներ որոնելուն: «Դրանից շատ օգուտ չկա: Իմաստն այլ է: Երևանում այսօր Զասը Փաշինյանին կներկայացնի ՀԱՊԿ մոնիթորինգի արդյունքները: Մինչ այդ հաշվետվություն էր ներկայացվել ՀԱՊԿ մշտական խորհրդի շրջանակում: Փորձագետների առաքելությունը տեղում ծանոթացել է իրավիճակին»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ որոշելով զորամիավորում չուղարկել ՀԱՊԿ զորավարժություններին՝ Հայաստանը, թերևս, առաջնորդվել է իր ընթացիկ խնդիրներով: Ըստ նրա՝ դա հանրապետության ինքնիշխան իրավունքն է: Միաժամանակ, Զախարովան նշել է, որ Մոսկվան ՀԱՊԿ շրջանակում Երևանի հետ գործակցությունը գնահատում է որպես բեղմնավոր, արդյունավետ, իսկ ՀԱՊԿ-ում նրա նախագահությունը համընկել է առանձնահատուկ սպառնալիքների հետ: «Գագաթնաժողովը կամփոփի 20 տարվա արդյունքները և կուրվագծի հետագա գործակցության հեռանկարները»,- ասել է նա:

Այնուհետև, Զախարովան թեթև անցում է կատարել արտաքին ուժերի թեմային…
Ռուսաստանը նկատում է արտատարածաշրջանային դերակատարների կողմից փորձեր՝ Ուկրաինայում անկայուն իրավիճակը փոխադրել հետխորհրդային տարածության այլ հատված, մասնավորապես Հարավային Կովկաս: «Այո, մենք տեսնում ենք, որ մի շարք արտատարածաշրջանային դերակատարներ փորձեցին յուրացնել խաղաղ կարգավորման կամ խաղաղության պայմանավորվածությունների հարցում դափնիները: Մենք ագահ չենք, պատրաստ ենք կիսվել»,- ասել է նա:

Զախարովան նշել է, որ նույն ուժերի կողմից նկատվում է միտում՝ սեպ խրել 2020թ. աշնանը ձեռք բերված պայմանավորվածությունների գործում: Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունների լիարժեք կատարումը տարածաշրջանում կայունության և խաղաղության գրավականն է: Ընդ որում, ըստ Զախարովայի, կարևոր է այդ պայմանավորվածությունների կատարումը բոլոր ուղղություններով՝ հաղորդակցությունների բացում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի նախապատրաստում: «Իր կողմից մեր երկիրը Բաքվի ու Երևանի հետ շփումներում շարունակում է եռանդուն ջանքերը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ: Համապատասխան քայլեր ձեռնարկվում է նաև ՀԱՊԿ գծով»,- ասել է Զախարովան:

Եթե երկու բառով, ոչ դիվանագիտական բառապաշարի վերածենք Զախարովայի երեկվա հայտարարությունները, ապա կարելի է ասել, որ հայ-ռուսական հարաբերությունները հասել են հրապարակային քննադատությունների դաշտ:

Հայաստանի անհեռատես իշխանությունների կողմից Ռուսաստանի հասցեին ուղղված քննադատություններին ի պատասխան՝ Մոսկվան արդեն բացում է «խաղաքարտերը»՝ ցույց տալով, որ Փաշինյանի իշխանության կողմից Արևմուտքի հետ պայմանավորվածությունները, մեղմ ասած՝ անընդունելի են համարում:

Փաշինյան-Պուտին փոխհարաբերություններն, այսպիսով, հասել են պատմական մինիմումին. Փաշինյանն ակնարկում է, որ Ռուսաստանը Հայաստանին զենք չի տալիս, չի կատարում ՀՀ ինքնիշխանության պաշտպանության առումով դաշնակցային պարտավորություններ, ՀԱՊԿ-ն անգործության է մատնված, իսկ ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչը ուղղակի հակադարձում է, որ թույլ չեն տա արտաքին այլ ուժերի խառնվեն Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման գործընթացում, ավելին՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ չեն կարող տեղակայվել:

Փաշինյանին կարելի է շնորհավորել, քանզի թշնամական Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարդ իրավիճակին գումարեց նաև մեկ՝ առավել գլոբալ խնդիր, որն ուղղակի վերաբերում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը: Մոսկվայի հետ Երևանի հարաբերությունները գրեթե մոտեցել են կաթվածահարության մակարդակի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5723 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ի՞նչ ժամանակ ունես՝ Անժելային ես դատի տալիս, դու րյուկզակդ հավաքիր, գնու՛մ եք․ Զոհրաբյան (video) Էս մարդը պետք է հանգիստ չունենա, Սիսիանում ոստիկանները գազ են փչել տղաների դեմքին․ Սրբազան (video) Արգիշտի Քյարամյանի համար «Արցախը Հայաստան է, և վերջ». Նիկոլ Փաշինյանը մտածելու բան ունի․ 168․am Այս մարդը պետք է հանգիստ չունենա․ Բագրատ Սրբազան Ինչպես է Սրբազանը ջրում Գառնիկ Դանիելյանին (video) Իգոր Խաչատուրովն ազատ է արձակվել Երկխոսության չգալով՝ Նիկոլը գնում է ինքնասպանության․ ռեժիսոր Հովհաննես Գալստյան (video) Ո՞վ ա էդ ոստիկանապետը, որ լակոտ ա ասել, տենց ֆիգուր էլ կա՞․ Բագրատ Սրբազան (video) Արսեն Գրիգորյանին ոտքի շրջանում վնասվածք են հասցրել, այս պահին Էրեբունի հիվանդանոցում ստուգվում է․ Հայրապետյան Թովմաս Առաքելյանը տեսանյութ է հրապարակել՝ Սրբազանի քարոզից Սրբազանը ռադիոտան մոտ նստեց վահաններով զինված ոստիկանների դիմաց (video) Սիսիանում արցունքաբեր գազ են կիրառել քաղաքացիների նկատմամբ 4 օր է ես զրկված եմ ինտերնետ կապից. չեմ ուզում մտածել, որ ինձ մալուխազրկելը «դեմոկրատիայի փարոսներից» մեկի հետ պայմանավորված մելկի ժուլիկություն է․ Զոհրաբյան Արտակարգ իրավիճակ` Նորք Մարաշում Մայր Աթոռը Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգի մասին Հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով ունենք 4 զոհ․ Գնել Սանոսյան Զոհված 20-ամյա Արարատ Արոյանը Արագածոտնի մարզից էր, մեկ ամիս էր մնացել զորացրվելուն Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն. ՊՆ Գառնիկ Դանիելյանը հունից դուրս է եկել. լսե՛ք, ներքին թուրքն է ամենավտանգավորը․սրա հարցը լուծելու ենք (video) Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը Նիկոլն այլևս նախկին է․ հերոսի հայր Խաչիկ Մանուկյանի կոչը Հայելի ակումբից (video) Լարված իրավիճակ․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը Նիկոլի ու Վահե Ղազարյանի ջարդող բերետներին (video) Սրբազանը ռադիոտան մոտ նստեց վահաններով զինված ոստիկանների դիմաց Ոստիկանության գերակշիռ մասը շարժման հետ համերաշխ է և ուզում է, որ հաջողենք․ Սուրեն Պետրոսյան Երևանում այս պահի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակից. ՆԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am