Նիկոլ Փաշինյանն որոշե՞լ է գնալ Սաակաշվիլիի ճանապարհով

Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակաշրջանում որոշել է շեշտակիորեն մեծացնել իր հակառուսական քայլերը, պատճառաբանելով, որ Մոսկվան պատշաճ ձևով չի պաշտպանում Հայաստանը Ադրբեջանի հարձակումներից:

Որպես օրինակ նա առաջ բերեց այն պնդումը, թե Հայաստանն ունի բավարար գումարներ զենք գնելու համար, սակայն ՀԱՊԿ-ի կապանքնմերը դա թույլ չեն տալիս:

Թե ինչու՞ նա որոշեց հենց ՀԱՊԿ-ից սկսել Մոսկվայի հասցեին քննադատությունը այլ հարց է: Սակայն նրա այս պնդումը հերքեցին միանգամից, թե ՀՀ երկրորդ նախագահն իր ասուլիսում, և թե նախկին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Երկուսն էլ պնդեցին, որ ՀԱՊԿ-ի անդամակցությունը երբեք չի խանգարել, որ Հայաստանը զենք ու զինամթերք գնի այլ երկրներից: Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ կոնկրետ օրինակ բերեց, թե ի՞նչ են գնել իր կառավարման տարիներին: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ էլ Հայաստանը զենքի մի քանի տեսակներ էր գնել Չինաստանից: Իսկ այսօր լուրեր կան, որ Հայաստանը պատրաստվում է զենք ու զինամթերք գնել Հնդկաստանից:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի այդ պնդումը, որն սուտ էր, անհրաժեշտ էր, որպեսզի ՀԱՊԿ-ին քննադատելով նա կարողանա լուծել բոլորովին այլ խնդիրներ:

Այն որ ՀԱՊԿ-ը ձևական կառույց է, գիտեն բոլորը: Կոնկրետ Հայաստանի համար միշտ կարևոր է եղել ՀԱՊԿ-ի անդամակցությունը, որպեսզի մենք կարողանանք էժան զենք և զինամթերք ստանալ Ռուսաստանից: Ի դեպ հենց այդպես էլ եղել է: Հակառակ դեպքում, մենք չէինք կարող դիմակայել ավելի հարուստ Ադրբեջանին, ով իր նավթադոլարների միջոցով բազմամիլիարդանոց զենք և զինամթերքի գնումներ էր կատարում վերջին քսան տարվա ընթացքում:

Ինչ վերաբերվում է Փաշինյանի ներկայիս քայլերին, ապա կասկած է առաջանում, որ նա հող է նախապատրաստում, որ Հայաստանը դուրս բերի այդ կառույցից: Թե ինչ վտանգների կարող է բերել մեզ համար նրա այդ քայլը, կխոսենք մեկ այլ անգամ:

Պարզապես ակներև է, որ Փաշինյանն իր այդ որոշումը խոստացել է «դրսում» որոշ շրջանակներին, փորձելով իր այդ քայլով սիրաշահել, ինչպես որ դա անում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այդ երկրում:

Բայց ի տարբերություն Վրաաստանի, մենք շատ ավելի մեծ գին կարող ենք վճարել իր այդ քայլի համար, որի հետևանքների ծանրությունը նույնիսկ դժվար կլինի գնահատել:

Թե ինչու է նա որոշել գնալ այդ քայլին, արդեն հասկանալի է դառնում: Բայց դա արդեն այլ խոսաքցության թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

 

դիտվել է 867 անգամ
Լրահոս
Ինտերնետ և հեռախոսային կապը գործում է խափանումներով, վնասվել են օպտիկական մալուխները և շարժական կապն ապահովող կայանները Լույս չունեինք, ահավոր խառնաշփոթ վիճակում էինք. բոլորին տարհանել ենք, մնացել են 12-13 հոգի. Քարկոփի ղեկավար Ժամը 20։00-ի դրությամբ Դեբեդ, Տաշիր, Փամբակ, Ձորագետ գետերի ավազանում դիտվել է ջրի մակարդակի նվազում Ճոճկան գյուղը ելք-մուտք չունի. գյուղապետ ՔԿ-ն սպառնում է հավաքի մասնակիցներին՝ նոր հնարավոր քրեական գործերով ու հետապնդումներով Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է գազատար խողովակին. 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնում 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից Երթը շուտով կհասնի Կառավարական ամառանոց Կա 2 զոհ, 2 անհայտ կորած. Գնել Սանոսյան Նորից հավատ կա, նորից հույս կա. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է սրբազանը անցնում մարդկանց բազմության միջով ու հասնում Կառավարական ամառանոց Մարդկանց հոսքը չի դադարում, սա աննախադեպ է. Նաիրա Զոհրաբյան Իրանից ողջունում են շարժումը․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է Տասնյակ հազարավոր մարդիկ` երթի շարքերում Գնում ենք Նիկոլի տուն․ Բագրատ Սրբազանը առաջնորդում է երթը ՇՏԱՊ․ Ես այս հրապարակից գնալու եմ Նիկոլի կեցավայր՝ ակնկալելով հանդիպում․ Բագրատ Սրբազան Արշակունյաց պողոտայում առաջացած փոսի պատճառով մեքենա է ջարդվել Պարզվեց ես «Դռել աղջկան» անձամբ գիտեմ․ Գալուստ Նանյան Հրապարակի արձագանքը, երբ հրապարակվեց վարչապետի թեկնածուի անունը ՇՏԱՊ․ Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am