«Վերին Լարս» անցակետում առաջիկայում զինկոմիսարիատի հավաքակետ կբացվի

Առաջիկայում Հյուսիսային Օսիայում, ռուս-վրացական սահմանին զինկոմիսարիատի հավաքակետ կբացվի։ Ինչպես տեղեկացվել է Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի ՆԳՆ-ի Թելեգրամ-ալիքում, այս որոշումն ընդունվել է «Վերին Լարս» հսկիչ անցակետի արտագնա խորհրդակցությունում։
Չնայած կիրառվող միջոցներին, որոնց թվում է ՃՏԾ եւ պարեկա-պահակային ծառայության շուրջօրյա վերակարգերի ավելացումը, իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, ինչը պահանջում է ընդունել երկարատեւ միջոցներ քաղաքացիների անվտանգության կազմակերպման առումով։
Այս նպատակով, ինչպես նաեւ հակաիրավական վարքի եւ վեճերի առաջացման ռիսկերի նվազման համար հանդիպման արդյունքներով ընդունվել է որոշում՝ թույլատրել քաղաքացիներին հետիոտն անցնել սահմանը, ինչպես նաեւ նշվել են մի շարք հետագա միջոցներ իրավակարգի եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության մասով։ Բացի այդ, անցակետում առաջիկայում կբացվի զինկոմիսարիատի հավաքակետ։