Ովքե՞ր են ապրելու օկուպացված հայկական Շուշիում
«Շուշիում արդեն սկսվել է բնակարանաշինությունը: Այդ հարցերով զբաղվում է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչը»:
Այդ մասին հայտնել է օկուպացված հայկական Շուշիի գործադիր իշխանության ղեկավար Բայրամով Սաֆարովը, գրում է ԱՊԱ-ն:
Պաշտոնյան նաև նշել է, որ գործադիր իշխանության շենքը կտեղափոխվի Շուշի այն ժամանակ, երբ համապատասխան հրաման լինի: