Մի խոսքով՝ կարմիր կովն իր կաշին երբեք չի փոխում, իսկ Լեւոնի վկաները պակաս չեն Եհովայի վկաներից

Այսօր երեկոյան Հայաստանի հանրային կոչված, իրականում հարկատուներիս մուծած հարկերից գոյացած պետական բյուջեից հսկայական փողեր ստացող, նաեւ գովազդով մեծ փողեր աշխատող խիստ իշխանամետ հեռուստաընկերության եթերից ծխամորճով ծեր գուրուն լապշայի մեծ քանակ կթափի քաղաքականությունից հեռու, Լեւոն Տեր-Պետրոսյանին չճանաչողների ականջներին։ Ակոսի ծռությունը ծեր եզից է։ Լեւոն Տեր-Պետրոսյանը կիսատ թողեց հաղթական պատերազմը, ստորագրեց ոչինչ չպարտավորեցնող, նույնիսկ թղթի արժեք չունեցող հրադադար, որից հետո թալանվեց Ադրբեջանից գրավված, կամ ՝ ազատագրված 7 շրջանների հսկայական հարստությունը, սեփականաշնորհման անվան տակ թալանվեց Հայաստանի ունեցվածքը։ Նրա օրոք կեղծվեցին 1995-ի սահմանադրության ընդունման հանրաքվեն, 1995թ, խորհրդարանական եւ 1996-ի նախագահական ընտրությունները, բազմաթիվ հայտնի դեմքերի սպանություններ եղան, որոնք այդպես էլ չբացահայտվեցին։ 2008-ին փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանին հոգեհարազատ Իսրայելի դրոշն էր ծածանվում հրապարակում, նա երբ իմացավ մարտի 1-ի 10 զոհերի մասին, իր խոստովանությամբ՝ այդ գիշեր հանգիստ քնեց։ Լ․ Տեր-Պետրոսյանը եթերում երեւի կհայտարարի՝ այս իրավիճակում պետք է համախմբվենք Նիկոլ Փաշինյանի շուրջ, քանզի այլ ելք չունենք։ Սա հողատվության, ազգուրացության ծրագիր է, որը սքողված է կեղծ պրագմատիզմով, լրջանալու հերթական կոչով։ Մի խոսքով՝ կարմիր կովն իր կաշին երբեք չի փոխում, իսկ Լեւոնի վկաները պակաս չեն Եհովայի վկաներից։
Ոսկան Սարգսյանի գրառումը