19-ամյա Վոլոդյա Աբրահամյանը հրամանատարին միայնակ չի թողել ու նրա հետ գնացել է Իշխանասար

Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ 19–ամյա Վոլոդյա Աբրահամյանինն էր։

Վոլոդյան Երեւանից էր, ընտանիքի ավագ որդին, իրենից փոքր եղբայր ունի։ Վոլոդյան սովորում էր Մանկավարժական համալսարանի «Հեռուստալրագրության» բաժնում, բանակ էր զորակոչվել 2022 թվականի փետրվարին, Գորիսում էր ծառայում։

NEWS.am-ի հետ զրույցում նրա քույրը՝ Հռիփսիմեն պատմեց, որ Վոլոդյան զոհվել է Իշխանասարում, սեպտեմբերի 13–ի լուսադեմին։

«Վոլոդյայենց նահանջի հրաման են տված լինում, բայց հրամանատարն ասել է՝ ես ուզում եմ, որ ինքն իմ հետ գա, Վոլոդյան էլ հրամանատարին միայնակ չի թողել ու նրա հետ գնացել է Իշխանասար։ Ամբողջ գիշեր մասնակցել են մարտերին, իսկ լուսադեմին երկուսն էլ հրազենային մահացու վիրավորում են ստացել։ Մենք Վոլոդյայի նկարը տեսել ենք ադրբեջանական կայքերում ու միանգամից ճանաչել։ Մեզ ասում էին, որ Վոլոդյան զոհերի ցանկում չկա, տասը օր փնտրել ենք նրան, հետո միայն մեզ կանչել են նրա մարմինը ճանաչելու։ Վոլոդյայի աճյունը ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների շարքում էր»,– ասաց Հռիփսիմեն։

Վոլոդյայի հետ ծնողները վերջին անգամ զրուցել են ադրբեջանական զինուժի հարձակումից ժամեր առաջ։ Ասել էր՝ «ամեն ինչ կարգին է, խաղաղ է, հանգիստ եղեք»։

Վոլոդյան մտադիր էր զորակոչվելուց հետո ուսումը շարունակել։

«Իր ուժերով, առանց կրկնուսույցի մոտ պարապելու, ընդունվել էր լրագրության բաժինը։ Ուզում էր ռադիո–հեռուստահաղորդավար դառնալ, բայց նաեւ լրագրությունն էր սիրում։ Հետաքրքրասեր էր, սիրում էր կարդալ, ինֆորմացիա հավաքել։

Վլեիս նմանը չկա, գրագետ, մարդկային, կամեցող, շատ պատասխանատու ու ինքնուրույն էր, ամեն ինչով օրինակելի։ Հասցրեց մի քանի ամիս սովորել ու փետրվարին բանակ զորակոչվեց»,–պատմեց Հռիփսիմեն։

Վոլոդյայի մասին ջերմ հիշողություններով մեզ հետ զրույցում կիսվեց նաեւ նրա դասընկերը՝ Էդուարդ Պողոսյանը։

«Վոլոդյան մարդու բացառիկ տեսակ էր, հիանալի ընկեր, օրինակելի աշակերտ։ Իր հնարավորությունների սահմանում, օգնում էր բոլորին՝ ծանոթ թե անծանոթ։ Բարության ու ազնվության մարմնավորում էր Վոլոդյան։ Պարույր Սեւակ էր շատ սիրում կարդալ, գիտեր նրա հարյուրավոր բանաստեղծությունները։ Ուզում էր հաղորդավար դառնալ, մենք միշտ ասում էինք, որ իր կերպարը շատ եթերային է, իրեն հաստատ կհաջողվի հաղորդավար դառնալ»,– պատմեց Էդուարդը։

Վոլոդյա Աբրահամյանը հուղարկավորվել է այսօր՝ սեպտեմբերի 25–ին, զինվորական կարգով, ընտանեկան գերեզմանատանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 207 զոհ եւ անհետ կորած։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները Էրդողանը հայտարարել է, որ Նեթանյահուն սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը Էջմիածնի դպրոցներից մեկում ծեծկռտուքից հետո 15-ամյա աշակերտի մահվան դեպքով երկու հոդվածով նախաձեռնվել է վարույթ Անցած մի քանի օրերին միայն 3-4 հայկական բեռնատար է մուտք գործել Ռուսաստան․ Տնտեսվարող Ռայիսին Պուտինի հրավերով կայցելի Մոսկվա, ռուս-իրանական բանակցություններ տեղի կունենան «ժողովրդավարության բաստիոն»-ում կա շուրջ 50 քաղբանտարկյալ․ Մամիջանյան Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում ուղղակի ջախջախեց «ժողովրդավարության բաստիոնի» շոուն․ Մանուկյան Քաղցր ըմպելիքների չարաշահումը ուղիղ կապ ունի երեխաների ավելցուկային քաշի և ճարպակալման հետ Բայրամովը հայտնել է, որ պայմաններ են ստեղծվել խաղաղության համաձայնագրի համաձայնեցման համար Երևանում աղբատար Камаз-ը վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնի. վերջինը տեղում մահացել է «Արթիկ» ՔԿՀ-ում դասավանդող ուսուցչի մոտ հայտնաբերվել է կասկածելի ծխախոտի տուփ․ նա համաձայնել էր գումարի դիմաց այն բերել ՔԿՀ The New York Times: Путин в среду посетит Саудовскую Аравию и Объединенные Арабские Эмираты Պուտինը` «Տարվա մարդ» կոչման թեկնածու «Երկրում լռություն է, թվում է, թե ամենամեծ աղետն արդեն կատարվել, մինչդեռ թվացյալ հանգստությունը ոչ այլ ինչ է, քան նոր՝ շատ ավելի մեծ աղետի նախանշան»․ Վարուժան Գեղամյան Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել․ «Հետք» Ռուս արևելագետ․ «Ռուսաստանը և Թուրքիան կարող են լուծում տալ պաղեստինյան հարցին» Սա հասարակություն չի, սա դժոխք է, որտեղ իրար ուտելով են ապրում. Բորիս Մուրազի Լավրովն ու Աբդոլլահիանը հռչակագիր են ստորագրել Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների ու նպաստների վճարման ընթացակարգերը Ադրբեջանցի «ռազմական փորձագետը»՝ Կոմիտասի պողոտայում․ վերջինս առանց անձնագրի՞ է Հայաստան մուտք գործել. video Մաշտոցի պողոտայում երեք մարդ է վրաերթի ենթարկվել. վիրավորների թվում 2-ամյա երեխա կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am