Զոհված 19–ամյա Ռուսլան Թովմասյանը ընկերոջ հետ կրակն իրենց վրա են վերցրել, որ մյուսները նահանջեն

Սեպտեմբերի 20–ին ադրբեջանական կողմից Հայաստանին փոխանցված 95 զինծառայողների աճյուներից մեկն էլ պարտադիր ժամկետային զինծառայող Ռուսլան Թովմասյանինն էր։

19–ամյա Ռուսլանը Արմավիրի մարզի Շենավան բնակավայրից էր։ News.am–ի հետ զրույցում նրա հորաքրոջ տղան՝ Արսեն Հակոբյանը պատմեց, որ Ռուսլանը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Երեւանի պետական համալսարանի մաթեմատիկայի բաժինը ու մի քանի օր անց՝ 2021 թվականի հուլիսին՝ զորակոչվել բանակ։ Ռուսլանը զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ վաղ առավոտյան։

«Ռուսլանը Ադրբեջանի հարձակումից կես ժամ առաջ զանգել էր հորեղբոր տղայի ծնունդը շնորհավորել։ Ասել էր, որ ամեն ինչ լավ է։ Սա իր վերջին խոսակցությունն է եղել հարազատների հետ։ Ռուսլանը կռվել է թշնամու դեմ, հետո իրենց նահանջի հրաման է տրվել, նախ վիրավորներին տարհանել է, հետո զինվորներից մեկի հետ վերադարձել դիրք, կրակը վերցրել են իրենց վրա, որ մյուս զինվորները կարողանան նահանջեն, հաջողացրել են։ Հետո դիրքից իջել են համեմատաբար ավելի անվտանգ գոտի, իսկ որոշ ժամանակ անց էլ եւս երկու տղայի հետ վերադարձել է հարեւան դիրք՝ օգնության ու շարունակել կռվել թշնամու դեմ։ Վաշտի հրամանատարը կապ է տվել, որ զինամթերք է պետք, չգիտեմ՝ կարողացել են զինամթերքն ապահովել, թե՝ ոչ, բայց իրենց չեն կարողացել մոտենալ, մինչեւ վերջին փամփուշտը կրակել են, վաշտի հրամանատարն էլ է զոհվել։ Եթե նորմալ ապաստարան ու բավարար քանակի զինամթերք լիներ, թշնամին իրենց չէր կարող հասնել»,– պատմեց Արսեն Հակոբյանը՝ հավելելով, որ Ռուսլանը զոհվել է Սեւ լճի տարածքում, հրազենային վիրավորումից։

Ռուսլանը ընտանիքի ավագ զավակն էր, իրենից փոքր քույր ունի։

«Ինքը գիտակցաբար է գնացել այդ քայլին, նախընտրեց իր կյանքը զոհել հանուն հայրենիքի։ Շատ համարձակ էր, հասուն, պատասխատանատու, չնայած մեր մեջ տարիքային մեծ տարբերությանը, ես իր հետ կարող էի յուրաքանչյուր հարցով կիսվել։ Ընկերական մեծ շրջապատ ունի, բոլորի թիկունքին կանգնած էր, ասպետ բառը իրեն շատ բնորոշ է։ Դպրոցում երբ միջոցառում էր լինում, գալիս էր համազգեստս վերցնում ու մեծ հպարտությամբ հագնում, ոնց որ էդ համազգեստն իրեն մեծ ուժ տար, շատ լավ կրակում էր նաեւ, սիրողական մակարդակում բոքսով էր զբաղվել»,– Ռուսլանի մասին ջերմ հիշողություններով կիսվեց Արսենը։

Համեստ, խելացի, կարգապահ, ժպտերես, 19–ամյա Ռուսլանին այսպես է հիշում նրա դասղեկը՝ Գայանե Գրիգորյանը։

«Ռուսլանը լուսավոր անձնավորություն էր։ Աչքերը միշտ կախ էին, խոսելիս դեմքիդ չէր նայում, հայացքը միշտ ցած էր, բայց ժպիտը՝ դեմքին։ Հիմա երբ փորձում եմ Ռուսլանին հիշել, միայն ժպիտն եմ մտաբերում։ Երբեւէ անշորհքություն իրեն թույլ չէր տա, վատ պահվածք չէր դրսեւորի, մեծ ցավով եմ անցյալով խոսում Ռուսլանի մասին։ Մեծ ջանասիրությամբ պարապում էր, որ ընդունվեր համալսարան, ուզում էր ծրագրավորող դառնալ»,– հիշեց Շենավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհին։

Ռուսլան Թովմասյանին հուղարկավորել են սեպտեմբերի 24–ին, զինվորական կարգով, հայրենի Շենավան գյուղում։

դիտվել է 482 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am