ԿՄԽԿ-ն հաստատում է՝ հայկական կողմին այսօր փոխանցվել են զոհված զինծառայողների աճյուններ
ԿՄԽԿ-ն հաստատում է՝ Ադրբեջանը հայկական կողմին այսօր հանձնել է զոհված զինծառայողի աճյուններ։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հայկական կողմին է փոխանցվել զոհված հայ զինծառայողների ևս վեց աճյուն։
ԿՄԽԿ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց, որ ԿՄԽԿ ներկայացուցիչներն այսօր մասնակցել են մի գործողության, որի ընթացքում հայկական իշխանություններին ադրբեջանական իշխանությունները փոխանցել են զոհված զինծառայողների աճյուններ։ Իսկ թե քանի աճյուն է փոխանցվել՝ ԿՄԽԿ-ից չեն մանրամասնում։