Պետությանը պատճառվել է 100 մլն դրամի գույքային վնաս. Գլխավոր դատախազությունն արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ.-ին իրականացրել է Երևանի Ազատամարտիկների պողոտա 82/2 շենքի թիվ 1 շինություն հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 1174.8 քմ մակերեսով շինության գնահատում, որի արժեքը նույն թվականի ապրիլի 8-ի գնահատման հաշվետվությամբ կազմել է 128 մլն 686 հազար դրամ:

Ինչպես հայտնում են ՀՀ դատախազությունից, այն Կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2021թ.-ի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով 128 մլն 686 հազար դրամով օտարվել է քաղաքացի Ա.Ա.-ին:

Մինչդեռ, Կադաստրի կոմիտեի «e-cadastre.am» կայքում առկա տվյալների համաձայն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի հիման վրա նշված անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 229 մլն 483 հազար 863 դրամ, այսինքն՝ շուրջ 2 անգամ ավել վաճառքի և գնահատման արժեքից:


Ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրված փաստերը վկայում են, որ ՊՈԱԿ-ի գնահատողի կողմից 2021 թ.-ի ապրիլի 8-ին կազմված և նույն ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի կողմից հաստատված գնահատման հաշվետվությամբ՝ շուրջ 229,5 մլն դրամ արժեքով շինությունը գնահատվել է 128.6 մլն դրամ, որն էլ հիմք է ընդունվել նշված անշարժ գույքի օտարման համար: Արդյունքում, նշված գույքն օտարվել է 128.6 մլն դրամով կամ շուրջ 2 անգամ պակաս շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքից՝ պետությանը պատճառելով շուրջ 100 մլն դրամի առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ առկա են եղել պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, ծանր հետևանքներ առաջացնելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներ, պետական շահերի պաշտպանության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, և 445-րդ հոդվածի 1-ին և 445-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 306 անգամ
Լրահոս
Հատուցման պահը մոտենում է․ Չալաբյան «Վերին Լարս» անցակետում 2300 մեքենայից բաղկացած հերթ է գոյացել Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում ո՛վ ընտրեց ՔՊ-ին՝ կողմ է Հայաստանի կործանմանը Դիմանալու չէ...Երկնքից գլխիս ընկած այս հաջողությանը ես ինչպե՞ս պատասխանեմ... 25-ամյա Վաչիկ Տոնոյանը փրկել էր 19-ամյա զինծառայողին, ինքը զոհվել. նա 3 ամսից կզորացրվեր Ինչ իրավիճակ է սահմանին «Հայկական ԱԱԾ եւ թուրքական MIT՝ քույր կառույցնե՞ր». Գեղամ Մանուկյան Կրակոցներ Երևանում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհի հետեւանքով շինության տարածքում առկա է փլուզման վտանգ. ԱԻՆ Շուռնուխում սեպտեմբերի 13-ից հետո կրակոցներ եղե՞լ են Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ․ Կապառոսը՝ իր՝ հրաժարական տալու վերաբերյալ Ինքնակամ գերի հանձնվելու դեպքում՝ 10 տարի ազատազրկում. Պուտինը նոր որոշումների փաթեթ է ստորագրել Ազգային պաշտպանության ռազմավարության շտապ պահանջ. Դոկտ. Արշավիր Գյոնջյան Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ շարժվող Բայրաքթար է խոցել ԵՏՀ-ն երկարացրել է մինչեւ 2023 թվականի մարտի 31-ը ներմուծվող ապրանքների մի մասի ներմուծման զրոյական դրույքաչափերը Պայմանագրային զինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր գործել, պատերազմից հետո այլեւս չի զանգահարել. համայնքապետ Հայաստանի հավաքականն արդեն խոշոր հաշվով է պարտվում Ուկրաինային Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ուկրաինայի դեմ խաղում Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին Սիրիայում միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել. 88 զոհ կա Ով է պաշտպանության նոր փոխնախարարը Ակնհայտ է,գործի է դրվում պատերազմով միջանցք տալու հանցավոր սցենարը. Էդուարդ Շարմազանով Քաղաքակիրթ եղանակով այս ձութ ու ծամոններին աթոռներից պոկել հնարավոր չէ, մնում է՝ ոչ քաղաքակիրթ եղանակը․ Սրապիոնյան Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։ Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Աշոտ Անդրեասյանը: Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Տիգրան Չոբանյանը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը: Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Գրիգորյանը: Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհված զինծառայողների ծնողները Սեպտեմբերի 23-ին ժամը՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ խորհրդի անդամներ Շուշան Զաքարյանը և Հովհաննես Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ պատերազմական իրավիճակը. «Եռաբլուրում» զոհվածների հարազատների և ծնողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը. սպասվող զարգացումներն ու հեռանկարները: Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։ Սեպտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը։
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub