Քննչական կոմիտեում վարույթ է հարուցվել Եռաբլուրում կարմիր և սև բերետավորների գործողությունների առնչությամբ
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին կարմիր և սև բերետավորների գործողությունների առնչությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին Գլխավոր դատախազության լրատվական բաժնից։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին կարմիր բերետավորները քաշքշելով բերման են ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում կանանց, որոնք գնացել էին այնտեղ թույլ չտալու, որպեսզի Անկախության օրվա տոնի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելի «Եռաբլուր»: