Երեւանի ավագանու պատմության մեջ, բացի կոյուղաջրերի պատմությունից, չի եղել դեպք, որ ավագանու անդամը պատկան մարմիններին բողոք ներկայացնի ավագանու իր գործընկերների դեմ. ի դեպ ավագանու տղամարդ անդամը կին անդամների դեմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Նշենք, որ խոսքը ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի մասին է:
Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը ասաց, որ դահլիճում կա մեկը, որը որոշել է, որ իր եւ տիկին Վարդանյանի դեմ բողոք ներկայացնել, ո՛չ ավել, ո՛չ պակաս, իր մահափորձի մեջ կասկածելու համար:
«Այո, կա մեկը, որը որոշում է, որ իմ եւ տիկին Վարդանյանի դեմ բողոք ներկայացնի, ո՛չ ավել, ո՛չ պակաս, իր մահափորձի մեջ կասկածելու համար. սրանից հետո ես մտածեցի, որ Հայաստանում պետք է փակվեն կանանց իրավունքները պաշտպանող բոլոր կազմակերպությունները եւ անցնեն նմանօրինակ մարդկանց իրավունքները պաշտպանելու, որովհետեւ իրենք շատ թույլ եւ անպաշտպան ավագանու անդամներ են»,- ասաց նա:
Նա կոչ արեց իրավապահ մարմիններին դիտել Երեւանի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստի տեսագրությունը եւ պարզել, թե ինչ էր թաքնված «ավագանու տվյալ անդամի կոստյումի հետնամասում, ինչքանով է դա օրինական եւ ինչքանով իրավունք կա նմանատիպ բան բերել դահլիճ»:
Մայիսի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մայիսի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 30-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը
Մայիսի 30-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։
Մայիսի 30-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Մայիսի 30-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումի հյուրն է քաղաքագետ Արման Ղուկասյանը
Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը
Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը