Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում իր ելույթով արձանագրեց իր իսկ կողմից հռչակված քաղաքականության սնանկությունը

Երեսուն տարի Հայաստանի ղեկավարները ՄԱԿ-ում հիմնականում ղարաբաղյան հարցադրումներով էին հանդես գալիս: Բնականաբար բոլորը խոսում էին հերթական ձևակերպումներով նաև խաղաղության անհրաժեշտության մասին:

Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության գալուց հետո որոշեց բոլոր հարցերում իր «զրոյական» կետերից սկսեց: Նրա գավառական ձևակերպումները սկզբից դուր էին գալիս հատկապես հանրության առավել թերզարգացած հատվածին: Այդ հատվածը առաջին անգամ ի դեմս Փաշինյանի տեսնում էր իր տեսակին և հրճվում էր դրանից: Քանզի առաջին անգամ Հայաստանի իշխանության մեջ հայտնվել էին իրենց տեսակի մարդիկ:

Երկրի առավել լուրջ շրջանակների մտավախությունները հաշվի չէին առնվում թե իշխանության, և թե հանրության այդ հատվածի կողմից:

2020 թվականի պատերազմի արդյունքները ամեն ինչ իրենց տեղը դրեցին: Եվ առաջին անգամ հայ քաղքենին հասկացավ, որ իր տեսակը վտանգավոր է ոչ միայն պետության, այլև իր և իր հարազատների համար:

Պատերազմից հետո հանրության այդ տգետ զանգվածին այլևս չէր հետաքրքրում ոչ Փաշինյանը, ոչ էլ երկրի հետագա ճակատագիրը: Նրանց հետաքրքիր դարձավ բացառապես իրենց ապագան: Փաշինյանը այդ պահն էլ որսաց և 2021-ի ընտրություններին հանրության այդ քաղքենուն առաջարկեց «խաղաղություն Ղարաբաղի դիմաց» բանաձևը «Ապագա կա» խորամանկ ձևակերպմամբ, որն էլ լռելյալ ձևով ընդունվեց այդ զանգվածի կողմից:

Սակայն այսօր, արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ նույնիսկ այդ նվաստացուցիչ բանաձևը չի երաշխավորում հայ քաղքենու հանգիստ ապրելու խնդիրը: Դրա մասին ստիպված առաջին անգամ խոստովանեց նաև Փաշինյանն իր հանրահայտ ելույթում ԱԺ-ի նիստերից մեկում:

Եվ, ահա, իր այս նույն թեզով նա երեկ հանդես եկավ արդեն ՄԱԿ-ի ամբիոնից:

Փաշինյանի նպատակն է հնչեցնել այս եզրույթը, որպեսզի կարողանա գոնե դիվանագիտական հարթակներում սանձել Ալիևի ախորժակը:

Սակայն նույնիսկ այս տարրական հարցում է Փաշինյանը սխալվում:

Ինչպես որ սխալվամբ համոզված էր, որ հայ-թուրքական երկխոսությամբ հնարավոր կլինի սանձել Ադրբեջանին: Փաշինյանի այս նպատակը ուղղակի ծաղրանքի էր արժանանում ոչ միայն Անկարայում և Բաքվում, այլև Մոսկվայում և Թեհրանում:

Այն, որ ռուսները հորդորում էին երկխոսել թուրքերի հետ, ամենևին էլ չէր նշանակում, որ ռուսները չգիտեին, որ ադրբեջանական բոլոր սադրանքները կազմակերպվում էին հենց Անկարայի կողմից: Ռուսներին այդ «երկխոսությունը» անհրաժեշտ էր, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր անհատական զրույցներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նշեր, որ հայկական կողմից սադրանքներ չկան, և եթե դրանք արձանագրվեն, ապա պատասխանատուն պիտի լինի թուրքական կողմը:

Մինչդեռ Փաշինյանի շրջապատում լուրջ հույսեր էին տածում այդ «երկխոսությունից», մտածելով, եթե ռուսներն էլ են հորդորում դա, ուրեմն Էրդողանը իսկապես կարող է սանձել ադրբեջանցիներին:

Նման ծայրահեղ պրիմիտիվ պատկերացումները ցույց են տալիս, թե ինչ աստիճանի տգետ մարդիկ են հայտնվել իշխանության մեջ Հայաստանում:

Իսկ ներկայիս Փաշինյանի խոստովանությունները, որ իր կողմից հռչակված «խաղաղության դարաշրջանը» տապալված է, ցույց է տալիս, որ ինքը՝ Փաշինյանն էլ է հասկանում, որ ինքը այլևս անելիք չունի երկրում: Բայց զգալով ընդդիմության փաստացի բացակայությունը, փորձում է ամեն գնով «համոզել» թուրքերին, որ ինքը պատրաստ է գնալ էլ ավելի մեծ զիջումների, միայն թե պատերազմը բացառվի: Սակայն, ինչպես ասում են ռուսները, «ախորժակը բացվում է ուտելու ժամանակ», և այդ ասույթը իրական է նաև քաղաքականության մեջ:

Փաշինյանը միգուցե գիտի դրա մասին, բայց այլևս ոչինչ չի կարող անել, քանզի արդեն սպառվել է բոլոր իմաստներով:

Եվ եթե այս իրավիճակը արագ չփոխվի, ապա Փաշինյանի սպառվածությունը կտարածվի նաև երկրի վրա, դրանից բխող ամենավատ հետևանքներով, այդ թվում նաև հանրության ամենաթերզարգացած հատվածի վրա, որը մինչև վերջերս դեռ հավատում էր լիովին սպառված գործչին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 329 անգամ
Լրահոս
Ղազախստանի ոստիկանությունը բերման է ենթարկել չարտոնված ցույցի մասնակիցներին (տեսանյութ) Թուրքիայի պաշտպանության նախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել Հասան սերվիզին․․․ Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրեւ է տեղում Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով Մունդիալ-2022. Լևանդովսկին հավասարվեց Պելեին Արցախի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ «Մի բանի մասին 6 կարծիք՝ նույն մարդուց». Սևակ Հակոբյան Վրաստանում կանխվել Է Հայաստանից թանկարժեք զարդերի մաքսանենգությունը Սորոսի հիմնադրամը լքում է Տաջիկստանը Ավտովթար Երևանում․ բախվել են Mercedes-ն ու BYD-ը. կա վիրավոր Փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկին փողոցից մինչև Ամիրյան փողոցի հատվածի երթևեկությունը Լոռիում պարեկների եւ քաղաքացիներին միջեւ տեղի ունեցած միջադեպով ՄԻՊ–ը պարզաբանում է պահանջել ոստիկանությունից ՀԱՊԿ-ն ընկավ Ադրբեջանի և Հայաստանի ծուղակը. Կոնստանտին Զատուլին Ալիեւի խարաբ լակոտն ամուսնացել է ... Մեր նախկինների թալանը, Պուտինի Loro Pianа-ի բաճկոնը տեսնում են, բայց Աննա-Էրատոյի Roger Dubuis-ի ժամացույցը չեն տեսնում... Մասիս Մայիլյանը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել Լոռիում 30 պարեկ ծեծել են քաղաքացուն և նրա անչափահաս տղային, կոտրել են կողոսկրերը, թոքը ջուր է լցված. տուժածի ազգական Փաշինյանի շարասյան համար ճանապարհ ազատելիս պարեկները ծեծի են ենթարկել տարեց մարդու և նրա որդուն․ պատգամավոր Մանրամասներ Լիճք գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարից․ կա 4 զոհ, 2 վիրավոր․ մահացածներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են «Բարսելոնան» անգամ եվրո չունի, բայց նրանք պայմանագիր են կնքել Լևանդովսկու հետ: Միայն նրանք կարող են դա անել». Մատեուս Մահացել է Վլադիմիր Մակեյը Բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են Մակրոնը մտադիր է համոզել Բայդենին Գյումրիի «Լոֆթ» ժամանցային կենտրոնում հրդեհ է բռնկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը: Նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է փաստաբան Զարուհի Փոստանջյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը: Նոյեմբերի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է զոհվածի մայր Նաիրա Մելիքյանը: Նոյեմբերի 25-ին, ժամը 13։00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նոյեմբերի 24-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Նոյեմբերի 24-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռեժիսոր Հովհաննես Գալստյանը: Նոյեմբերի 24-ին , ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ռեժիսոր Դավիթ Սահակյանցը։ Նոյեմբերի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub