Եթե չլինեին Ռուսաստանի և Իրանի ջանքերը, Հայաստանն արդեն կորցրած կլիներ Սյունիքը․ ռազմական փորձագետ

Եթե մի քանի օր առաջ Ռուսաստանի եւ Իրանի արդյունավետ ջանքերը չլինեին, մենք արդեն կորցրած կլինեինք Սյունիքը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Նրա գնահատմամբ, այն ուժերը, որոնք թուրքերը կենտրոնացրել էին, ուղղված էին ոչ թե սահմանային մարտերին, այլ Սյունիքը Հայաստանից կտրելուն։

Նա կարծում է, որ նույնիսկ Փելոսիի պատվիրակությունն է խոստովանել, որ հենց Ռուսաստանի Դաշնության ջանքերով են կանգնեցվել ռազմական գործողությունները, որոնք մի քանի օր առաջ սանձազերծել էր Ադրբեջանը։

«Գյումրու 102-րդ բազայի ստորաբաժանումները ահազանգով ոտքի են հանվել եւ կատարել են առաջադրանքը։ Ռուսական ռազմական շարասյունը եղել է Եգենաձորում, ռազմական ինքնաթիռներ են բարձրացվել։ Սիսիանում ռուսական բազայի առկայությունը ստիպել է հակառակորդին հարձակման հիմնական ուղղություն ընտրել Ջերմուկը, բայց այնտեղ էլ, Ռուսաստանի եւ մեր պատրաստված ստորաբաժանումների լուրջ ներգրավվածությամբ ամեն ինչ փոխվել է, հաջողվել է անցնել հակահարձակման եւ հետ շպրտել հակառակորդին 4,5 կմ-ով, որից հետո ագրեսիան դադարեցվել է։

Մեկ տարի առաջ՝ նոյեմբերի 16-ին, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Իշխանասարի մոտ ռուսական դիմակայությունը ուշանա։ Հայաստանի իշխանությունները խոստացան դիմել ՀԱՊԿ-ին, սակայն չդիմեցին, իսկ վերջին պահին ռուսները միջամտեցին։ Ուստի իշխանությունները մեզ համար ավելի վտանգավոր սպառնալիք են, քան թուրքական սպառնալիքը»,-ասաց Ջամալյանը։

Նա հավելեց, որ Ալիեւի հոխորտանքը, որին աջակցում են Թուրքիան, Բրիտանիան եւ ԱՄՆ-ը, ուղղված է Իրանի եւ Ռուսաստանի դեմ։ Նպատակը Ռուսաստանի Դաշնության համար երկրորդ ճակատ բացելն է, իսկ միջնաժամկետ հեռանկարում՝ Հայաստանի տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար։ Սակայն Ալիեւը, հանդիպելով Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի ուժեղ դիմադրությանը, այժմ փորձում է փրկել իր դեմքը։

«Քանի դեռ Փաշինյանը Հայաստանի ղեկին է, Ալիեւը խոսքից գործի կանցնի, եթե վստահ լինի, որ Ռուսաստանի եւ Իրանի դիմակայությունը չի լինի, եւ իր ագրեսիան կբերի հաջողության։ Բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ դիմակայությունը շատ լուրջ է լինելու։ Վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի միջեւ կան որոշակի պայմանավորվածություններ։ Դրա մասին է վկայում նաեւ այն, որ իրանական բանակը լուրջ ուժեր է կենտրոնացրել սահմանին։ Հաշվի առնելով Ռուսաստանում կենդանի ուժի հետ կապված խնդիրները՝ այն Իրանն է լուծում։

Այս գործոնը, ինչպես նաեւ Ռուսաստանում մոբիլիզացիա հայտարարելը կարող են ստիպել Ալիեւին փոխել իր միտքը եւ չդիմել բացահայտ ագրեսիայի, թեեւ կարող են լինել սահմանային սադրանքներ»,-նշեց փորձագետը։

Ջամալյանը նշեց, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ կան խորը հակասություններ, քանի որ Ադրբեջանն իր անունով արդեն իսկ ենթադրում է թուրքական հավակնություններ հյուսիսային Իրանի նկատմամբ։ ԻԻՀ-ում այդ մասին հիանալի գիտեն։ Այդ պնդումները վերածվում են Արեւմուտքի կողմից երկրի ներսում իրավիճակը ցնցելու փորձերի։

«Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ լուրջ հակասություններ կան նաեւ Սիրիայի, Ղրիմի, Արցախի հարցում։

Ռուսաստանը չի հանդուրժի Էրդողանի հայտարարությունները, թե ինքը չի ընդունի Ռուսաստանի Դաշնության կազմ Դոնբասի մտնելու վերաբերյալ հանրաքվեի արդյունքները։ Սա նոր ճեղք կստեղծի Անկարայի եւ Մոսկվայի հարաբերություններում։

Ռուսաստանի իշխանությունները Պուտինի օրոք մեր հաշվին զիջումների չեն գնացել եւ չեն գնա։ Ռուսաստանը չի անցնում այն կարմիր գծերը, որոնք կապված են հայկական պետականության հետ։ Այսինքն՝ մեր շահերը համընկնում են։ Եթե Ռուսաստանի Դաշնությունը թույլ տա թուրքերին այստեղ ամրապնդվել, ապա տեսանելի ապագայում նրանք կբախվեն ռազմավարական խնդիրների»,-եզրափակեց փորձագետը:

դիտվել է 368 անգամ
Լրահոս
Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ Մուստաֆաևը «հու» արեց, որից հետո Հայաստանի իշխանություններն ասացին՝ ձերն է, ամեն ինչ ձերն է, եկեք, վերցրեք. Արթուր Խաչատրյան Ստահոդ լուրեր տարածելով, թիրախավորվելով Հայ Առաքելական եկեղեցին, Բագրատ Սրբազանին, չէք կարող կասեցվնել ժողովրդական ընդվզումը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին… Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան Բագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել.Սերժ Սարգսյանը` Փաշինյանին անվստահություն հայտնելու մասին Իր հայրենի հողի համար պայքարող գնդապետ Մախսուդյանին պատմությունը կհիշի, իսկ իշխող քաղաքական խմբակն ու նրա սպասարկուները կհայտնվեն պատմության աղբանոցում. Արամ Ավետիսյան Տավուշի ուղղությամբ տեղի ունեցողը սոսկ հայ-ադրբեջանական նշանակության հարց չէ. Վահե Դավթյան Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Ե՞րբ է Սաշան գեներալի կոչում ստանալու Նիկոլի ստախոս Տարոնի հերթական "մուտիտը" Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... ՇՏԱՊ. Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին. վերլուծական Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը․ վերլուծական «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «ադրբեջանական մշակութային ժառանգություն» Քայլիստ դավաճանները պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը... Գագիկ Համբարյան ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am