Խաղաղության քո դարաշրջանը, խաղաղության օրակարգը սպառված են, ինչո՞ւ ես սոսնձված- կպած մնացել վարչապետի աթոռից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթում աշխարհի ամենահեղինակավոր ամբիոնից պաշտոնապես ընդունեց, որ իր ղեկավարած Հայաստանը հրաժարվել է Արցախից, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման պայման համարելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Նա մասնավորապես հայտարարել է․ «Այս կապակցությամբ ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը»։
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնին մնալով՝ պատուհաս է Հայաստանի եւ հայ ազգի գլխին, նա նոր պարտությունների, նոր զոհերի համար գլխավոր պատասխանատուն եւ մեղավորն է։
Նիկոլ Փաշինյան, խաղաղության քո դարաշրջանը, խաղաղության օրակարգը սպառված են, ինչո՞ւ ես սոսնձված-կպած մնացել վարչապետի աթոոից։
Ոսկան Սարգսյանի գրառումը