«ԱՄՆ-ը կարող է դրդել Հայաստանին խզել իր կապերը Ռուսաստանի հետ». «Հայկական ալիք»

«Հայկական ալիք»-ը գրում է.

«ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում վարած քաղաքականությունը և հատկապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված ջանքերը ամենևին էլ նոր չեն։ Այդ քաղաքականությունը բխում է աշխարհաքաղաքական հակամարտությունից, ըստ այդմ՝ տարիներ շարունակ պլանավորվում և մշակվում է։ Այդ աշխատանքն ստանձնում են ինչպես բուն պետական մարմիններին սպասարկու կառույցները, այնպես էլ մերձպետական հետազոտական կենտրոնները (think tank)՝ փոխանցելով իրենց եզրակացությունները համապատասխան մարմիններին։
Ասվածի վառ ապացույցը կարելի է գտնել RAND կորպորացիայի՝ 2019 թ․ հրապարակած զեկույցներից մեկում։

Նշենք, որ RAND (թարգմանաբար՝ «Հետազոտություն և զարգացում») կորպորացիան գլոբալ քաղաքականության վերլուծության կենտրոն է, որը ստեղծվել է 1948 թ․՝ ԱՄՆ զինված ուժերին հետազոտություններ և վերլուծություններ առաջարկելու նպատակով: Այն ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության, ոչ պետական հիմնադրամների, կորպորացիաների, համալսարանների և մասնավոր անձանց կողմից:

RAND-ի վերոհիշյալ զեկույցում ուսումնասիրվում էին Ռուսաստանի տնտեսական, քաղաքական և ռազմական խոցելիությունը և սահմանվում այն ոլորտները, որտեղ ԱՄՆ իր շահերն առաջ մղելու համար կարող է մրցակցել Ռուսաստանի հետ։ Միաժամանակ գնահատվում են այդ միջոցառումների օգուտները, ծախսերը և ռիսկերը, ինչպես նաև հավանականությունը, թե որքանով կարող են դրանք հաջողությամբ կիրառվել ու խոչընդոտել Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը: Զեկույցի գլուխներից մեկը՝ «Աշխարհաքաղաքական կանխարգելիչ միջոցառումները», նվիրված է Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը թուլացնելուն ուղղված քաղաքականությանը։

Ըստ զեկույցի՝ ԱՄՆ-ը կարող է երկու ճանապարհով խոչընդոտել Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում ընդլայնվելը։ Առաջին հերթին ԱՄՆ կարող է ՆԱՏՕ-ի միջոցով սերտացնել հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի հետ, երկրորդ՝ առավել ուշագրավ ճանապարհն «անցնում է Հայաստանով»։ Զեկույցում ներկայացվում են որոշ մանրամասներ այս երկու տարբերակների վերաբերյալ։

Զեկույցում բառացիորեն գրված է․ «ԱՄՆ կարող է դրդել Հայաստանին խզել իր կապերը Ռուսաստանի հետ»։ Ըստ զեկույցի հեղինակների՝ չնայած Ռուսաստանի հետ վաղեմի բարեկամությանը՝ Հայաստանը ժամանակի ընթացքում զարգացրել է իր կապերն Արևմուտքի հետ, զորք է տրամադրել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավորած գործողություններին, ինչպես նաև համաձայնել է ամրապնդել իր քաղաքական կապերը ԵՄ-ի հետ։ Հեղինակների կարծիքով՝ իրենց հաջողության պարագայում Ռուսաստանն ստիպված կլինի դուրս գալ Գյումրիում իր ռազմաբազայից, Երևանի մերձակայքում գտնվող զորամասից ու Էրեբունու ավիաբազայից։

Քննարկելով Ռուսաստանի ընդլայնումը խոչընդոտելուն ուղղված քայլերը՝ զեկույցը չէր կարող շրջանցել Արցախյան հակամարտության հարցը և այն վերածել գործիքի՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համար։ Զեկույցի մեջ հստակ նշված է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը նախապայման կհանդիսանա Հայաստանի՝ Ռուսաստանի հետ կապերը խզելու համար»։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդած դեպքերը ցույց տվեցին, որ հայ-ռուսական հարաբերություններն իրոք է՛լ ավելի վատացան։ Կարող ենք եզրակացնել, որ վերջին պատերազմից հետո կտրուկ ակտիվացած քարոզչությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հարցում ևս տեղավորվում է այս քաղաքականության մեջ, որը մեծապես ուղղորդված է Արևմուտքի կողմից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կարևորությանը, ապա ըստ զեկույցի հեղինակները շեշտում են աշխարհագրական դիրքը, ինչն այդ երկրին դարձնում է առաջնային և՛ տարածաշրջանային հետախուզության, և՛ Իրանին առնչվող տվյալների հավաքագրման հարցում։ Բացի այդ՝ Ադրբեջանի հետ ավելի սերտ քաղաքական հարաբերությունները կարող են նպաստել Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու համար։

Այսպիսով՝ ԱՄՆ՝ Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը նվազեցնելուն միտված քաղաքականությունը հստակ մշակված և հետևողականորեն տարվող ծրագիր է։ Ակնհայտ է նաև, որ այս ծրագրի հաջողության հասնելու դեպքում հաջորդ հարվածի անմիջական թիրախը լինելու է Իրանը, որի համար Հայաստանը դեռևս շարունակում է ունենալ կարևոր ռազմավարական նշանակություն»։

դիտվել է 635 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am