Հերթական «առումն» ու «միջանցքը»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, մեղմ ասած, խայտառակությանը, որ երեկ տեղի ունեցավ Եռաբլուրում, դժվար է որակումներ տալ հրապարակման ենթակա ձևակերպումների շրջանակներում: Իրականում դա այս իշխանության դեմքն է, և այստեղ նույնիսկ զարմանալու ոչինչ չկա. սա առաջին դեպքը չի: Մասնավորաբար, Եռաբլուրի «առումը» օպերացիան Նիկոլն արդեն մեկ անգամ արել է՝ իր կողմնակիցների հետ քայլերթ իրականացնելով, ճնշելով զոհվածների հարազատներին, ոտնատակ տալով բոլոր սրբությունները: Երեկ նա տասնյակ այլ քպականների հետ Եռաբլուր էր գնացել առավոտ կանուխ, որ ոչ մեկի չհանդիպի, որ ոչ ոք իրեն չհանդիպի:

Բայց զոհվածների ծնողներն արդեն այնտեղ էին, ու «բերետավորներն» սկսեցին «Նիկոլի միջանցք» բացելու օպերացիան: Արդյունքում բերման ենթարկվեց մոտ չորս տասնյակ անձ, այդ թվում՝ կանայք՝ մեր հերոսների մայրերը, քույրերը... Այս սարսափի շարունակությունը ոչ պակաս անբարո էր հատկապես մերձիշխանական որոշ շրջանակների կատարմամբ, որոնք փորձեցին մեղադրել նահատակների հարազատներին, այդ ամենի մեջ գտնել ինչ-որ «հետքեր» ու «ականջներ»: Իսկ մի ակտիվ «նիկոլական» նույնիսկ գրել էր, թե «նման ծնողներն» արժանի են քաշքշոցի, նույնիսկ կարելի է նրանց բանտարկել: Ոստիկանների պահվածքը «անթույլատրելի» որակեցին որոշ քպականներ ու իբր «չեզոքներ»՝ այս դեպքում էլ փորձելով ամբողջ մեղքը բարդել «բերետավորների» վրա, բնականաբար, անտեսելով, թե ում հրահանգն էին նրանք կատարում, ում համար էին «միջանցք» բացում: Թեպետ, իհարկե, համաձայն ենք, որ հրաման կատարելը չի նվազեցնում նրանց արարքի անբարոյականությունը:


Ի դեպ, որոշ նիկոլապաշտներ փորձեցին մեղադրել զոհվածների հարազատներին, որ նրանք կոտրել են կառավարության ու նախագահի կողմից դրված ծաղկեպսակները: Քայլը գուցե, այսպես ասած, ամենագեղեցիկներից չէր, բայց դա հաջորդել էր զոհվածների հարազատների հանդեպ դրսևորված վայրագությանը: Եվ հետո, փաստը մնում է փաստ, որ իրենց զավակների զոհվելու պատճառ, Եռաբլուրը բազմապատկած, երկիրը կործանման եզրին հասցրած Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց զավակների շիրիմին ծաղիկ կամ ծաղկեպսակ դնելը, ընդհանրապես նրանց շիրիմներին այցելելը մարդիկ համարում են սրբապղծություն: Իրականության աչքերին նայելու համար քաջություն է պետք ունենալ: Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս իշխանություններն ուժը կիրառում են այնտեղ, որտեղ իրենց իշխանությունը պահել է պետք:

«Իրենք վտանգը ոչ թե թուրքի, ադրբեջանցու մեջ են տեսնում, այլ, օրինակ՝ զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների մեջ, որոնք, իրենց կարծիքով, սպառնալիք են իրենց իշխանության համար»: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ կարծում է, որ Փաշինյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ թքած ունի անգամ զոհված զինծառայողների հարազատների կարծիքի վրա: «Փաշինյանը չի՞ հասկանում, որ շատ դեպքերում ծնողները դեմ են, որ այցելի իրենց երեխաների շիրիմներին: Հիմա սա զոռբայությո՞ւն է, հոգեկան անհավասարակշռությո՞ւն, խելագարությո՞ւն, աննամուսությո՞ւն, անպատկառությո՞ւն, թե՞ բոլորը միասին վերցրած»,- «Փաստի» հետ զրույցում նշում է Համբարյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 399 անգամ
Լրահոս
«Կառավարությունը հեքիաթներ է պատմում, խաբում է ժողովրդին». Ֆերմերները փակում են Արտաշատ-Երևան ճանապարհը Շաբաթվա քաղաքական ԴԱՏԱՑՈՒՑԱԿԸ Պետություն, որի «ղեկավարը» մուրում է խաղաղություն՝ դարավոր թշնամուց Արցախում մշակութային ժառանգության վտանգված լինելու մասին ահազանգում է Caucasus Heritage Watch-ը Ալավերդու 27 ավագանու անդամներից 14-ը «Ապրելու երկրի» համայնքապետին անվստահություն են հայտնում Իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի պատվիրակությանը Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը բանակցությունների համար ժամանել է Բաքու 93-ամյա կնոջ սպանելուց առաջ 24-ամյա երիտասարդը նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել. ՔԿ․ Մանրամասներ Ռուբեն Մելիքյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության քաղաքական հարցերով կցորդին ներկայացրել է Արմեն Աշոտյանի կալանավորման մանրամասները «Թե այսքանից հետո հայրենական կոչվող իշխանությունները էլ ինչ պիտի անեն մեր պետականության և ժողովրդի հետ, դժվար է ասել…». Հասրաթյան Բանակցային գործընթացի իմիտացիա է, սահմանին հանդիպումը Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հետ որևէ կապ չունի․ Տարասով «Մերսեդես» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը Լարսը բաց է, այդ թվում՝ արագ փչացող գյուղարտադրանքով բեռնատարների համար․ նախարարություն Դասագիրքն այս ձևով չի կարող լինել ընդունելի և կիրառելի. հրապարակվել է հայտնի գիտնականների մասնագիտական եզրակացությունը Ղարաբաղցի փախստականները Հայաստանում անորոշության և աղքատության են բախվում. Reuters «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է ՄԱԿ-ի մշակութային իրավունքների հարցերով հատուկ զեկուցողի հաղորդագրությունը Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի՝ նոր էսկալացիա հրահրելու, խաղաղության գործընթացը ձգձգելու գործողությունները. ՀՀ ԱԳՆ Բարձրունու դիրքում զոհված 31-ամյա լեյտենանտ Գերասիմ Առաքելյանը Եղեգնաձորից էր. ուներ 3 տարեկան աղջիկ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով Վազգեն Մանուկյանն ԱԺՄ խորհրդի նիստ է անցկացրել․ ի՞նչ հարցեր են քննարկվել «Խնդիրը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» բարբաջանքն է, այլ հենց արհեստածին Ադրբեջանն ինքը». Վարդան Ոսկանյան Հայաստանը պետք է Ադրբեջանին փոխհատուցում վճարի. Ադրբեջանի օմբուդսմենը սպառնում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալեքսանդր Կոչուբաևը Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Դեկտեմբերի 4-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Դեկտեմբերի 1-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am