«Էդ մարդիկ էլ չեն ուզում իրենց որդիների շիրիմները պղծվեն, պարտադի՞ր է, որ գնա. ինչի՞ է պնդաճակատորեն մեջ ընկել». Լևոն Ջավախյան

«Անկախության օրվա խորհուրդը կատարվում է «Եռաբլուր»–ում. հայրենիքի համար զոհվածների շիրիմներին կոկորդիլոսյան արցունքներով դրված ծաղկեպսակները հօդս են ցնդում: Սրանք ամեն ինչ հարամում են՝ նույնիսկ Անկախության օրը: Սա հարամված երկրի հարամված Անկախության օրն է»,- արձակագիր, հրապարակախոս Լևոն Ջավախյանն այսպես է արձագանքում սուր մարտահրավերների ժամանակներում Անկախության օրվա խորհրդի մասին 168.am–ի հարցադրումներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 44-օրյա պատերազմում նահատակված զինծառայողների ծնողները երեկ ուշ երեկոյից «Եռաբլուր»–ում էին, որպեսզի թույլ չտան Հայաստանի Անկախության տարեդարձի կապակցությամբ ՀՀ գործող իշխանությունների որևէ ներկայացուցչի և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»:

Ի դեպ, զոհվածների հարազատները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից հեռացրել էին նաև իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կողմից դրված ծաղկեպսակները: Սակայն Նիկոլ Փաշինյանի մուտքն անխոչընդոտ իրականացնելու «օպերացիան» հաջողելու համար՝ կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ հեռացրել էին նահատակների ծնողներին:

Լևոն Ջավախյանին զայրացրել է իշխանությունների համառությունը. նա համոզված է՝ Փաշինյանը ոչ թե գնում է խոնարհվելու «Եռաբլուր»–ում, այլ պղծելու. «Էդ մարդիկ էլ չեն ուզում իրենց որդիների շիրիմները պղծվեն: Պարտադի՞ր է, որ գնա. էդ մարդուն չեն ուզում ծնողները, ինչի՞ է պնդաճակատորեն մեջ ընկել:

Կարդացեք նաև
«Ծնողի, առավել ևս՝ մոր համար, իր զավակից թանկ աշխարհում ոչինչ չկա, նրանց նկատմամբ նման վերաբերմունքն անթույլատրելի է». Կին ազատամարտիկ
«Ինձ համար անհասկանալի են տեսակետները, որ մեր հաղթաթուղթը (Մեղրին ) մեր կրծքին սեղմած պետք է պահենք». հիշելով հոդվածագիր Նիկոլ Փաշինյանին
Ինչո՞ւ կառավարությունը չի պարզաբանում, թե ինչ է տեղի ունեցել հուլիսին աշխատաշուկայում
Իմ համոզմամբ՝ նաև, այս պատերազմն ինչ-որ տեղ պայմանավորված էր: Որտեղի՞ց է գալիս իմ այդ ենթադրությունը. ինքը թունդ պահին կանգնեց-ասեց, թե կարող է ինձ դավաճան ասեն, անարգեն, բայց էն թուղթը, որը խաղաղության համար առաջադրված է, պիտի ստորագրեմ: Ինձ թվում է, որ այդ պատերազմն արարվեց, որ ասի՝ տեսնում եք, ժողովուրդ, ես ճար չունեմ: Ու այդ պայմանավորված պատերազմի արդյունքում 200-ից ավելի զինվոր է զոհվել. էդքանից հետո դու ի՞նչ իրավունքով ես գնում խոնարհվելու, ծաղիկներ տանելու»:

Անդրադառնալով տոնի խորհուրդը վերագտնելու համար մեր անելիքներին՝ հրապարակախոսը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ-ն ապագա չունի, և այս «ազգադավ» իշխանությանը հեռացնելուց հետո միայն պետք է խոսել անելիքների մասին:

Հարցին, թե ո՞րն է այս պահին, այս իրավիճակում մտավորականի առաքելությունը, Լևոն Ջավախյանը պատասխանեց. «Եթե իսկական մտավորականը, գրողն իր ազգի տառապանքով, ցավով չի ապրում, թող նա մոռանա արվեստի հետ իր առնչությունը. նա գրող չի դառնա: Մեր մեծերը՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Վահան Տերյանը, նրանք գրող են դառել նաև իրենց ազգի տառապանքը յուրովի ապրելով»:

Հայաստանն այսօր նշում է Անկախության օրը. 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում քաղաքացիները ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեցին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Կառավարությունն Ադրբեջանի սադրած վերջին պատերազմից հետո չեղարկել է տոնական միջոցառումները:

դիտվել է 467 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանով ու Եռաբլուրի տղերքով ենք սրանց հարցը լուծելու․ Արամ Հարությունյան (video) Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին Մայիսի 26-ը վճռական օր է լինելու․ պատմե՛ք մարդկանց մայիսի 26-ի մեր հանրահավաքի մասին․ Բագրատ Սրբազան (video) Արարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս» Ալեն Սիմոնյանը ծաղրեց Կիրանցում տուն, հայրենիք կորցնող բնակիչներին (video) Չափագրողները կրկին Կիրանցում են (video) Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ Նայե´ք թաղավարդցի երեխաների աչքերին․ Մետաքսե Հակոբյան Թույլ չտաք հարձակվեն մարդկանց վրա, տղե՛րք, ես գիտեմ՝ դուք ինչ վիճակում եք․ Սրբազանը` ոստիկաններին (video) Այդպիսի բան մեկ էլ տեսել էի Արցախում 2023 թ-ի, բայց այն ժամանակ թուրքն էր փակել ճանապարհը․ Նաիրի Հոխիկյան Նիկոլը խուճապի մեջ է․ Կիրանցում ոստիկանական ջարդը մի բան է փաստում․ Էդգար Էլբակյան (video) Ֆրանսիան պաշտպանել է Նեթանյահուի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալության օրդերների տրամադրումը Ինչպես Կիրանցում իրավիճակը լարվեց, երբ ոստիկանական մեքենայով փորձեցին գյուղ տանել Հ1-ի լրագրողին (video) Փաստաբանների գործադուլին միանալու ենք մասնակիորեն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն «Հետեւեք ձեր բառապաշարին». լեզվակռիվ Ալեն Սիմոնյանի ու Արծվիկ Մինասյանի միջեւ (video) Թավրիզում հրաժեշտ են տալիս Իրանի նախագահին և արտգործնախարարին Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում․ «Ազատություն» Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում Վայ, հողեմ տըրանց գլուխը․ Լենա տատիկի ու Բագրատ Սրբազանի հանդիպումը Կիրանցում (video) Ադրբեջանից վախենալու փոխարեն, կլինի՞ մի անգամ էլ սեփական ժողովրդից վախենաք. Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ–ին (video) Կիրանցի դառը օրը․ Ավետիք Չալաբյան Արմեն Խաչիկյանն ազատ է արձակվել Մի քանիսիդ չհաշված, Սրբազան շարժումը նաև ձեզ է փրկելու․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ–ականներին (video) Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մայիսի 21-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 21-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 20-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Մայիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am