Միջուկային զենքի կիրառումը «բլեֆ չէ». Պուտինը մասնակի զորահավաք հայտարարեց ՌԴ-ում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդես եկավ տեսաուղերձով՝ այսօրվանից հայտարարելով մասնակի զորահավաք և բացատրելով դա երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, «ազատագրված տարածքների ժողովրդի» անվտանգությունը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Պուտինը նշեց, որ ռուս զինվորականները գործում են շփման գծում, որի երկարությունը գերազանցում է 1000 կիլոմետրը, և դիմադրում են հավաքական Արևմուտքի ռազմական մեքենային։ ՌԴ նախագահի խոսքով՝ հայտարարված զորահավաքի շրջանակում զորակոչի կենթարկվեն միայն պահեստային զինծառայողները, առաջին հերթին «նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն որոշակի ռազմական մասնագիտություններ և համապատասխան փորձ»։ Նա խոստացավ, որ նախքան ստորաբաժանումներ ուղարկելը նրանք պարտադիր լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ի փորձը։

Պուտինը նաև վստահեցրեց, որ բոլոր ռուսաստանցիները, ովքեր կզորակոչվեն զորահավաքի շրջանակում, կստանան պայմանագրային զինծառայողների կարգավիճակ, վճարումներ և սոցիալական բոլոր երաշխիքները։

Զորահավաքի մեկնարկի մասին Պետդուման և Դաշնության խորհուրդը պաշտոնապես կտեղեկացվեն այսօր։ Մոբիլիզացիոն աշխատանքները կսկսվեն նույն օրը, հայտարարեց Պուտինը։

Նախագահի ուղերձի հեռարձակումը սկսվել էր չորեքշաբթի օրը Մոսկվայի ժամանակով ժամը 9-ին։

Վլադիմիր Պուտինը կրկին զգուշացրեց, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը միջուկային զենք է կիրառելու: «Դա բլեֆ չէ», - ընդգծեց Ռուսաստանի նախագահը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ միջուկային շանտաժը կարող է շրջվել նրանց դեմ, ովքեր դա իրականացնում են։ Պուտինի խոսքով՝ «քամու վարդը» կարող է շրջվել այս շանտաժի կազմակերպիչների դեմ։ «Նրանք, ովքեր փորձում են մեզ շանտաժի ենթարկել միջուկային զենքով, պետք է իմանան, որ քամու վարդը կարող է շրջվել իրենց ուղղությամբ։ Մեր պատմական ավանդույթի, մեր ժողովրդի ճակատագրի մեջ է կանգնեցնել նրանց, ովքեր համաշխարհային տիրապետության են ձգտում, ովքեր սպառնում են մասնատել և ստրկացնել մեր Հայրենիքը»,- հայտարարել է Պուտինն իր ուղերձում.

Ամիսների դադարից հետո ՌԴ-ն հրապարակել է Ուկրաինայում իր զոհերի թիվը՝ 5 հազար 937 մարդ: Կիևի և արևմտյան պետությունների հաշվարկներով՝ Ռուսաստանի կորուստները անհամեմատ ավելի մեծ են:

Ապրիլին հայտնի դարձավ Ուկրաինայում զոհված ավելի քան 3 հազար ռուսաստանցի զինվորների անունները։ Կրեմլը վերջին անգամ զոհերի թվի մասին հայտնել էր մարտի 25-ին, երբ այսպես կոչված՝ «հատուկ ռազմական օպերացիայի» սկզբից մեկ ամիս էր անցել: Այդ օրը Պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովն ասել է, որ զոհվել է 1351, և վիրավորվել է 3 հազար 825 ռուսաստանցի զինծառայող:

Մինչդեռ, BBC ռադիոկայանի ռուսական ծառայությունը հայտնել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայում արդեն կորցրել է 3 հազար 52 զինծառայող: Ընդ որում, իրական թիվն, ըստ ռադիոկայանի, կարող է հասնել 12-ից 18 հազարի:

Ինչո՞ւ էր նշվում ճիշտ 3 հազար 52 թիվը: BBC-ն պարզաբանել էր, որ խոսքն անուն-ազգանուններով հաստատված զոհերի մասին է, որոնց հուղարկավորման հստակ վայրը նույնպես հայտնի է: BBC-ն ենթադրում է, որ Ուկրաինայում զոհերի իրական թիվը պաշտոնականի համեմատ 40-ից 60 տոկոսով ավելին է: Բրիտանական հետախուզությունն էլ դեռ ապրիլին ենթադրում էր, որ ռուսներն Ուկրաինայում կորցրել են մոտ 15 հազար մարդ՝ այնքան, ինչքան Աֆղանստանի դեմ Խորհրդային Միության վարած պատերազմի ամբողջ 9 տարիների ընթացքում:

Հատուկ օպերացիայի ընթացքում ՌԴ ԶՈւ 5937 զինծառայող է զոհվել, այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն։ «Կորուստների մասին չեմ կարող ասել: Կորուստները 5937 մարդ են կազմում։ Եվ այստեղ նորից ու նորից չեմ կարող չնշել մեր տղաներին, ովքեր խիզախորեն կատարում են իրենց պարտքը»,- ասել է նա «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։ Շոյգուն կարևորել է բուժաշխատողների աշխատանքը։ Նշվում է, որ վիրավորների ավելի քան 90 տոկոսը վերադարձել է ծառայության։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Զինված ուժերի (ՀԶՈւ) մարտական կորուստները գերազանցում են 100 հազարը։ Շոյգուի խոսքով՝ Ուկրաինան կորցրել է բանակի կեսից ավելին։ «Ուկրաինայի Զինված ուժերը սկզբնական փուլում ներկայացնում էին մոտ 201-202 հազար մարդ, այս ընթացքում նրանց կորուստներն ավելի քան 100 հազար են, զոհվել է 61207, վիրավորվել 49368 մարդ»,- ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը։

Այսպես, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մանրամասնել է, որ նախատեսվում է զորակոչել 300 հազար մարդու: «Մենք հսկայական մոբիլիզացիոն ռեսուրս ունենք, այսինքն՝ նրանց ռեսուրսը, որոնք ծառայել են, որոնք մարտական փորձ ունեն, որոնք զինվորական մասնագիտություն ունեն. նրանց թիվը մեզ մոտ հասնում է 25 միլիոնի։ Սա մասնակի զորահավաք է՝ 1 տոկոս, մի փոքր ավելի... 300 հազար պահեստային, որոնք կզորակոչվեն»,- ասել է Շոյգուն «Ռոսիա 24»-ի եթերում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ իրադրությունը ռազմաճակատում շարունակում է ընթանալ Կիևի համար շահեկան սցենարով։ «Առաջնագծում տիրող իրավիճակի վերլուծությունը վկայում է, որ ռազմական նախաձեռնությունը Ուկրաինայի ձեռքում է։ Մեր զինվորականները շարունակում են խնամքով և խիզախորեն կատարել հրամանատարության կողմից իրենց առջև դրված խնդիրները», - նշում էր Զելենսկին։ Խոսելով վերջին օրերին ռուսական զորքերից ազատագրված տարածքներում տիրող իրավիճակի մասին` Զելենսկին նշում է, որ Կիևը առաջնահերթություններից մեկը «պատասխանատվության կանչել այն բոլոր անձանց, որոնք հանցագործություններ են կատարել ուկրաինական տարածքների ռուսական օկուպացիայի ընթացքում»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2255 անգամ
Լրահոս
Հայաստանի ժողովուրդը հաստատակամորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, անկախությունը և ժողովրդավարությունը․ ԱԳ նախարար Խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ մայրուղով Արցախ են տարել մոտ 150 տոննա հումանիտար բեռ, իսկ ԿԽՄԿ-ն՝ 65 տոննա բեռ Ադրբեջանի ու Թուրքիայի հարվածի գլխավոր ուղղությունն այլևս Հայաստանն է. պատգամավոր Թբիլիսյան խճուղու բազմաբնակարանային շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի Տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ալբերտ Բազեյանին, նա գտնվում է մեկուսարանում «Ադրբեջան-Հայաստան զինադադարից հետո Հայաստանը չի կատարել մի շարք պայմանավորվածություններ»․ Ֆիդան Մենք, ավելի հավանական է, կտեսնենք Բաքվի կողմից միգրացիայի խրախուսում դեպի Հայաստան․ Բրոերս․ «Ազատություն» Հայաստանը պետք է առավելագույնս օգտագործի այս հնարավորությունը, քանի դեռ ժամանակ կա․ Թուրքիայի ԱԳ նախարար Երկրաշարժը զգացվել է նաև Լոռու և Տավուշի մարզերում Լևոն Քոչարյանի փաստաբաններ.Մեզ համար առավել ընդունելի է բողոքի չքննարկումը, քան քաղաքականացված դատավորի կողմից այն քննարկելը Հազարավոր արցախցիներ դեռ օդանավակայանում են. Արցախի Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժը Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով Էջմիածնեցիները միանում են բողոքի գործողություններին Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ ...ու այս ամենին գումարած կապիտուլյանտի հայտարարությունները, թե Արցախում հայերին ֆիզիկական վտանգ չի սպառնում Շուշիի մոտ ադրբեջանական ԶՈւ-ն ու խաղաղապահները համատեղ հերթապահություն են կազմակերպել Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս. Լավրով Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ սուր մարդասիրական օգնության կարիք ունեն. Human Rights Watch Ադրբեջանի ԶՈւ-ն ներկայացրել է Արցախի ՊԲ-ի կողմից հանձնված զինտեխնիկան (լուսանկարներ) Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը Կարմիր խաչը 17 վիրավորի է տեղափոխել Ստեփանակերտ «Արյո՞ւն եք ուզում». ՔՊ-ական Լևոն Լևոնյանն անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաղորդագրություններ է ուղարկում Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է լիդա Առուշանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am