Մանկապարտեզների սաների ծնողները վրդովված են. բացակաները հարգելի չեն համարվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի մանկապարտեզների սաների ծնողները հայտնվել են անհարմար դրության մեջ. պատճառը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի որոշումն է: Խոսքը 2021 թվականի հոկտեմբերի 11-ի 76-Ն որոշումն է, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում սանի՝ անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում, ըստ կրթության նախարարի որոշման՝ հարգելի չի համարվում երեխայի բացական անգամ այն դեպքում, երբ երեխան հիվանդ է եղել եւ ներկայացրել է բժշկի տեղեկանք՝ այդ մասին վկայող:

Այս որոշումը ծնողների շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ դժգոհություններ է ստանում մանկապարտեզների սաների ծնողներից: Բանն այն է, որ առանց այդ էլ ծնողների մեծ մասը ահռելի ջանքեր է գործադրում, որ երեխաներին տեղավորի մանկապարտեզում: Իսկ այդ տարիքի երեխաները, սովորաբար, մանկապարտեզ հաճախելու հենց երկրորդ կամ երրորդ օրն արդեն հիվանդանում են եւ ստիպված են լինում օրերով տանը մնալ:


Երեխաները՝ հատկապես մսուր մանկապարտեզ հաճախող, գտնվում են խառը իմունիտետի փուլում: Բացի այդ, վերջին շրջանում ջրծաղիկի դեպքերն են ավելացել մանկապարտեզներում, իսկ ինչպես հայտնի է՝ ջրծաղիկի բուժման ընթացքը բավականին երկար է տեւում. միայն 21 օր արգելքի փուլն է, երեխան պետք է ինքնամեկուսանա: Սակայն, սա հաշվի չի առնվել: Բացի այդ, պարզվեց նաեւ՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ չի քննարկվել հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարությունից ասացին, որ իրենք տեղյակ չեն եւ չեն առնչվում այդ որոշման հետ: Մինչդեռ, պետք է երեխաների բացակայությունների սահմանափակումը առաջնահերթ քննարկվեր հենց առողջապահության նախարարության հետ՝ հարցը դիտարկելով, հիվանդությունները, վիրուսները եւ այլ խնդիրները հաշվի առնելով:
Մանկապարտեզների սաների ծնողները պահանջում են, որ փոփոխություններ արվեն, եւ հրամանը նախկին տեսքին վերադառնա, այսինքն՝ 75 աշխատանքային օրերի բացակաների համար, երբ հիվանդության վերաբերյալ ներկայացվի բժշկի տեղեկանք այդ մասին վկայող, ապա բացակաները հարգելի համարվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 339 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am