Թշնամական երկիրը մխրճվել է քո պետության տարածք, նրա հետ ինչի՞ շուրջ ես բանակցում

Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպում։ Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում են՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում:

Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ հանդիպել են հուլիսի 16-ին Թբիլիսիում։ Սա Միրզոյանի ու Բայրամովի առաջին երկկողմ հանդիպումն էր։ Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում:

Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը կայացել է Նյու Յորքի «Փալաս» հյուրանոցում՝ պետքարտուղարի միջնորդությամբ, և մոտ մեկ ժամ է տևել:

Հանդիպման մեկնարկին՝ լրագրողների ներկայությամբ, ուղերձով հանդես է եկել միայն պետքարտուղարը: Նա գոհունակություն է հայտնել ռազմական գործողությունների դադարեցման կապակցությամբ և ասել է, թե և՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հետ հեռախոսազրույցներում փոխանցել են, որ պատրաստ են խաղաղության: Բլինքենը հավելել է «ամուր, կայուն դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է յուրաքանչյուրի համար»։

Ապա եռակողմ քննարկումները շարունակվել են դռնփակ ռեժիմով:

Դա Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումն է սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա Ադրբեջանի բանակի ձեռնարկած արյունալի գրոհներից հետո:

Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության համաձայն, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից: Նա հայտարարել է, որ ուժի կիրառումը, ինչպես նաև դրա սպառնալիքն անընդունելի են: Միրզոյանի խոսքով՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու համար անհրաժեշտ է գործադրել միջազգային մեխանիզմներ: Նա կարևորել է հումանիտար խնդիրները, այդ թվում՝ ռազմագերիներին շուտափույթ հայրենադարձելու անհրաժեշտությունը:

Նախօրեին Հայաստանի Անվտանգության խորհուրդը հայտնել է, որ վերջին բախումների հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասել է 207-ի, երկու քաղաքացիական անձի գտնվելու վայրը հայտնի չէ, 20 զինծառայող գերեվարվել է: Միրզոյանը եռակողմ հանդիպման ընթացքում վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվել հարաբերությունների համապարփակ կարգավորման գործընթացում։

Ըստ «Թրենդ» ադրբեջանական լրատվական գործակալության, Ջեյհուն Բայրամովը վերջին բախումների համար մեղադրել է հայերին, ասելով, թե հայկական կողմը դիմել է սադրանքների, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը ռազմական գործողություններ է անցկացրել: Բայրամովի փոխանցմամբ՝ տարածաշրջանում վերականգնողական լայնածավալ ծրագրեր իրականացնող և նախկին փախստականներին վերաբնակեցնող Ադրբեջանին իրավիճակի սրումը ձեռնտու չէ:

Բայրամովը պնդել է, թե Ադրբեջանի տարածքը 30 տարի ապօրինի զավթված էր, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն առաջարկել է խաղաղություն կնքել և բացել կոմունիկացիաները: Բայրամովի խոսքով՝ Ադրբեջանը պատրաստ է լուծել հումանիտար հարցերը, սահմանազատման ու սահմանագծման աշխատանք իրագործել, սակայն Հայաստանն, իբր, խոչընդոտում է այդ գործընթացները և կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները: Ադրբեջանի ԱԳ նախարարը Նյու Յորքում ընդգծել է եռակողմ հայտարարություններին և բրյուսելյան վերջին հանդիպման արդյունքներին համապատասխան կայուն խաղաղություն ապահովելու նպատակով երկու երկրների ղեկավարների միջև հրատապ բանակցություններ անցկացնելու պատրաստակամությունը:

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները «քննարկել են հաջորդ քայլերը, և պետքարտուղար Բլինքենը կողմերին խրախուսել է՝ կրկին հանդիպելու մինչև ամսվա վերջ»: Այլ մանրամասներ Նեդ Փրայսը չի փոխանցում՝ նշելով միայն, որ սրանք կողմերի միջև առաջին ուղղակի բանակցություններն էին վերջին մարտերից հետո:

Ադրբեջանի արտգործնախարարությունը հանդիպման մասին մանրամասներ դեռ չի հաղորդել։ «Մենք միշտ բաց ենք հանդիպումների համար», - ըստ Associated Press-ի` ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Ջեյհուն Բայրամովը նաև պնդել է, թե Բաքուն «գոհ է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ներկայիս մակարդակից»։
Այսպես, ըստ լրատվամիջոցների, եռակողմ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ։ Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվել։

Հիմա, Հայաստանի իշխանությունները մեկ շաբաթ է հայտարարում են, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից: Դուրս չեն եկել չէ՞... Ինչո՞ւ եք գնում, բանակցում Ադրբեջանի հետ, եթե նրանք ձեր ոչ մի պահանջ չենք կատարում, ավելին, այսպես ասած՝ «թքած ունեն», թե ինչ եք պահանջում:

Մինչդեռ պետք էր հայտարարել՝ քանի դեռ ադրբեջանական ստորաբաժանումները չեն լքել ՀՀ ինքնիշխան երկրի տարածքը՝ ոչ մի բանակցություն՝ որևէ կողմի միջնորդությամբ, ՀՀ ինքնիշխան երկրի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է, և այդ կարմիր գծերը խախտողները պետք է իմանան, որ որևէ բանակցություն ահաբեկչական պետության հետ բացառվում է:

Հիմա, գնում բանակցում եք, որ էլի կատարեք Ադրբեջանի մյուս պահանջնե՞րը:

Իսկ հետևո՞ւմ եք, թե ինչ են հոխորտում օրինակ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները: Օրերս թուրք պատգամավոր Մուստաֆա Դեսթիչին ասել է, թե՝ «Թուրքիան բավականաչափ հզորություն ունի ջնջելու Հայաստանի պատմությունն ու աշխարհագրությունը»:

Դուք շարունակեք գնալ, բանակցել՝ Հայաստան պետությունը երկրագնդի վրայից «ջնջելու» նպատակ ունեցողների հետ...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2281 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am