Իշխանությունը օրակարգ է բերել հայոց պետականության լինել-չլինելու հարցը

«Փաստ» օրաթերթը գրում է․ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնամասշտաբ գործողությունների, հաջորդած քաղաքական իրողությունների ու ներկայիս իրավիճակի մասին: Խոսելով ՀՀ ինքնիշխան տարածքների վրա իրականացված հարձակումից՝ Խ. Հարությունյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այն Հայաստանի իշխանությունների՝ նախկինում ընդունած որոշումների հետևանքն էր ու հերթական հանգրվանը:

«Խոսքն այն որոշումների մասին է, որոնց հետևանքով արդեն ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հետ կապված անշրջելի սպառնալիքներ ձևավորվեցին: 2020 թ. դեկտեմբերի 14-ին Ն. Փաշինյանը որոշում կայացրեց «Սյունիքին հնարավոր ռազմական գործողություններից զերծ պահելու նպատակով» զորքերը հետ քաշել Կովսականի (Զանգելան) շրջանում: Այդ ժամանակ շատերը, այդ թվում՝ ես, հայտարարեցինք, որ այս քայլով Ադրբեջանին ասում ենք՝ «էստի համեցեք Սյունիք»: Հիմա մենք քաղում ենք այդ կործանարար որոշման պտուղները: Հետևաբար, մենք կարող ենք արձանագրել, որ ընդամենը այդ որոշմամբ Փաշինյանը 44-օրյա պատերազմը շարունակել տվեց: Մենք դեռևս պատերազմի մեջ ենք: Թեև ռազմական ակտիվ գործողություններն առերևույթ դադարել են, բայց, այդուհանդերձ, պատերազմը շարունակվում է, և 2021 թվականի մայիսի 12-ից մենք ենթարկվում ենք սողացող ագրեսիայի: Մենք ակնհայտորեն գտնվում ենք պատերազմական գործողությունների նոր փուլում: Եթե 44-օրյա պատերազմը Արցախի մասին էր, ապա այժմ այդ ռազմական գործողությունները տեղափոխվել են ՀՀ. այժմ ՀՀ-ի՝ ինքնիշխան պետության լինել-չլինելու հարցն է»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով ռազմական գործողություններին նախորդած բանակցային գործընթացին, երբ առաջ էր տարվում «խաղաղության պայմանագրի» ստորագրման օրակարգը, ու հարցին՝ այն, ի վերջո, կե՞ղծ է, թե՞ ոչ, մեր զրուցակիցը նշեց. «Նայած՝ ում համար էր այն կեղծ օրակարգ: Ալիևի համար այդ «մեծ պայմանագիրը» կեղծ օրակարգ չէ: Ալիևը լավ հասկանում է, որ 44-օրյա պատերազմի փաստացի արդյունքները անհապաղ պետք է կապիտալիզացվեն և միջազգային հանրության կողմից ճանաչված դրույթների հիման վրա վերածվեն միջպետական պայմանագրի: Դա իր օրակարգն է՝ ի տարբերություն մեզ, երբ 1994 թ. մեր հաղթանակը չփորձեցինք անգամ կապիտալիզացիայի ենթարկել, վերածել քաղաքական մեծ պայմանագրի: Իրենք դա հմտորեն փորձում են իրականացնել՝ գիտակցելով, որ ժամանակը հետագայում կարող է անգամ իրենց դեմ աշխատել: Այդ իսկ պատճառով նրանք շտապում են: Այնպես որ, այդ «խաղաղության պայմանագիրն» իրենց համար ռեալ օրակարգ է, որը Թուրքիայի անմիջական աջակցությամբ փորձում են կյանքի կոչել»:

Նրա խոսքով, այլ հարց է, թե ինչ խնդիր են լուծում Հայաստանի իշխանությունները: Այս համատեքստում Խոսրով Հարությունյանը հիշեցրեց Ադրբեջանի առաջ քաշած հինգ կետերի մասին՝ հիշեցնելով նաև պաշտոնական Երևանի պատասխանը. «ՀՀ իշխանությունների պատասխանի մեջ Արցախի վերաբերյալ անգամ ինքնորոշում բառը չօգտագործվեց: Մինչդեռ եթե խոսում ենք Արցախի անվտանգության երաշխիքների ձևավորման մասին, ապա նախ և առաջ պետք է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Վերջին շրջանում անգամ Արցախի կամ ԼՂ ժողովուրդ տերմինը չի օգտագործվում, մինչդեռ ժողովուրդը քաղաքական կատեգորիա է՝ իրեն վերապահված իրավունքներով»,-ասաց նա՝ շեշտելով, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանի համար վերոնշյալ «խաղաղության» օրակարգը կեղծ է:

«Սա չի նշանակում, որ մենք պետք է ընդհանրապես խուսափենք ադրբեջանցիների հետ բանակցելուց: Բացարձակապես ոչ: Մենք պետք է նստենք ու լրջագույնս բանակցենք ապաշրջափակման մասին: Ոչ թե Ադրբեջանը Նախիջևանին կամ Թուրքիային միացնող միջանցքի, այլ՝ ապաշրջափակման: Նշված միջանցքը ապաշրջափակման հետ որևէ աղերս չունի և Հայաստանին էլ ավելի մեկուսացված պետություն է դարձնելու տարածաշրջանում: Իսկ սահմանազատումը պետք է իրականացվի միջազգայնորեն ընդունված սկզբունքների հիման վրա: Ընդհանուր առմամբ, մեզ համար վերոնշյալ օրակարգը կեղծ է, որովհետև մեր կողմից հիմնարար, կոնցեպտուալ, երկրի անվտանգությունը երաշխավորող նախադրյալներ ստեղծելու դիրքերից չեն մոտենում խնդրին: Խնդրին մոտենում են «ուժեղ են, ուզում ենք տանք, որ պրծնենք» տրամաբանությամբ:Մինչդեռ իշխանությունների այս մոտեցումը կործանարար է Հայաստանի համար: Սա է պատճառը, որ ընդդիմությունն ասում է՝ սեղանին դրված է հայոց պետականության լինել-չլինելու հարցը: Այդ հարցն օրակարգ է բերել գործող իշխանությունը՝ իր որոշումներով, իր գործողություններով կամ անգործությամբ»,- նշեց մեր զրուցակիցը:

Խոսրով Հարությունյանը շեշտեց՝ մեր երկրի անվտանգության կոնցեպտը հատկապես 44- օրյա պատերազմից հետո չի հստակեցվել. «Չեն կողմնորոշվել, թե ինչ պետք է անել, որ երկարաժամկետ հատվածում անվտանգության համար անշրջելի երաշխիքներ, նախադրյալներ ստեղծվեն: Այս պայմաններում, բնական է, մի օր մի հայտարարություն կհնչի Արևմուտքից, մյուս օրը՝ մի հայտարարություն Արևելքից, Հյուսիսից կամ Հարավից: Խնդիրը հետևյալն է. իշխանությունն ունակ չէ, կոմպետենտ չէ, իրավասու չէ դասեր քաղել անգամ կարճաժամկետ՝ իր իսկ ղեկավարած տարիների ձախողումներից, սայթաքումներից, սխալներից: Իշխանությունն ունակ չէ սեղանին դնել հանրության համար մատչելի, հասկանալի, մեր ապագային վերաբերող զարգացման կոնցեպտ: Ես դա չեմ տեսնում, ու խնդիրը հենց սա է: Դրա համար էլ ցանկացած պահի ցանկացած հայտարարություն կարող է հնչել»:

Անդրադառնալով հատկապես իշխանությունների հակասական հայտարարություններին, այն իրողությանը, երբ Փաշինյանը մի օր կարող է մի բան հայտարարել, մյուս օրը՝ հակառակը, մեր զրուցակիցը շեշտեց. «Ոմանց, այդ թվում նաև Փաշինյանին թվում է, թե բոլոր նման հայտարարություններն ընդամենը ներքին օգտագործման հնարներ են: Այդպես չէ: Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են մեզանով, ելնելով թե՛ բարի, թե՛ չար ցանկություններից, շատ լավ ուսումնասիրում են մեր ներքաղաքական կյանքը: Իրար բացառող, հակասող, անհիմն, երբեմն նաև ծիծաղելի հիմնավորումներով հայտարարությունները երկրի ղեկավարության հանդեպ վերաբերմունք են ձևավորում: Մեր քաղաքական ղեկավարությունը միջազգային ատյաններում հեղինակություն, վարկանիշ չունի: Երբ երկրիդ ղեկավարի խոսքը չեն հարգում, և, հետևաբար, նրա խոսքին չեն վստահում, այդ երևույթն ինքնին սպառնալիք է, այն էլ այն պայմաններում, որում մեր երկիրն է: Նման որակների քաղաքական ղեկավարության գործողությունները կամ անգործությունները մեր պետության անվտանգության համար նոր սպառնալիքներ են ձևավորում, որոնք գնալով ավելի են խորանում»:

Խոսրով Հարությունյանի հետ զրույցում անդրադարձանք վերջին օրերին ավելի ցայտուն դրսևորվող մի երևույթի, երբ, օրինակ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից կարող են մեծ ոգևորություն ապրել, սպասելիքներ ունենալ, իսկ մյուս կողմից, օրինակ՝ խորանալ հակառուսական տրամադրությունները: «Այն, որ հասարակության լայն շրջանակները կարող են գայթակղվել, կարող են անգամ ծայրահեղությունների մեջ ընկնել, շատ բնական է: Խնդիրն այն չէ, որ մեր գյուղացին կամ շարքային քաղաքացին մեկի այցից կամ մյուսի չայցից կա՛մ ոգևորվում է, կա՛մ տխրում: Խնդիրը նախևառաջ քաղաքական և ընդհանուր էլիտայի որակների մեջ է: Էլիտան որակյալ չէ, քաղաքական էլիտան՝ առավել ևս որակյալ չէ: Օրինակ՝ Փելոսիի այցը պատճառների, հետևանքների առումով, անշուշտ, պետք է վերլուծության առարկա դառնար: Արդյո՞ք սա պետք է շատ լուրջ ոգևորություն առաջացներ, չգիտեմ: Գիտեմ միայն մի բան՝ էմոցիաները մեծ քաղաքականությանը շատ վնաս են, որովհետև ոչ մի պետություն չի առաջնորդվում իր էմոցիոնալ ընկալումներով, սիրելով, ատելով: Կա շահ: Իհարկե, զարգացումների այս փուլում Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականության նկատմամբ դժգոհություն ունենալու բոլոր հիմքերը կան:

Ընդ որում, այդ հիմքերը ստեղծում է նաև ինքը՝ Ռուսաստանը: Արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն այսօր այլևս թղթի վրա է: ՀԱՊԿ-ն առհասարակ անդամ բոլոր երկրների կողմից միշտ դիտվել է որպես իրենց և Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցության հավել յալ հնարավորություն: Ավելին՝ ՀԱՊԿ-ից ոչինչ սպասել չի կարելի, ընդ որում՝ ոչ ոք չի կարող սպասել: Միևնույն ժամանակ, քանի որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական բնագավառում հայ-ռուսական հարաբերությունների անբաժանելի բաղադրիչն է, պետք չէր այսօր ՀԱՊԿ-ի հանդեպ կտրուկ քայլեր կատարել, դա անիմաստ է»,-ասաց Խ. Հարությունյանը:

Իսկ թե ինչ էր ավետում Նենսի Փելոսիի այցը՝ մեր զրուցակիցը նախ նշեց. «Մենք հաճախ ՀՀ այս իշխանություններից լսում ենք, որ ստեղծված իրավիճակում արտաքին սպառնալիքներին դիմագրավելու տնտեսական, ռազմական, քաղաքական հնարավորություններ ու կարողություններ չունենք: Արձանագրելով սա՝ իրենք փորձում են շրջանցել այն միտքը, որ այս ամենն իրենց գործողությունների կամ անգործության հետևանքն է: Բայց մեկ գործոն կա, որը միշտ էլ կարող է դեր խաղալ: Դա մեր աշխարհագրական դիրքն է: Այսինքն, այն գործոնը, որը Հայաստանը դարձրել է շատ խոցելի, նաև իր մեջ որոշ հնարավորություններ է պարունակում: Պարզապես կարելի է այդ հնարավորություններն ավելի ռացիոնալ ու ավելի արդյունավետ օգտագործել: Ինչ վերաբերում է Փելոսիի այցին, ապա այն, բացի նախընտրական բնույթից, ամեն դեպքում, աչքի ընկավ նաև շատ կոշտ ու լուրջ ձևակերպումներով, հայտարարություններով՝ ուղղված Ադրբեջանին: Այդ հայտարարությունների հետ հաշվի չնստել չի կարելի: Իհարկե, այն, ինչ ասում է ԱՄՆ Կոնգրեսը, պարտադիր չէ, որ հալած յուղի պես ընդունի կառավարությունը և հակառակը: Հիմա ԱՄՆ Կոնգրեսը գտնում է, որ եթե անգամ իրենք հետամուտ են լինում ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականությանը, այդուհանդերձ, այդ խնդրում պետք է օգտագործեն Հայաստանի աշխարհագրական դիրքը: Բոլոր պետությունները առաջնորդվում են իրենց շահերից ելնելով: Բոլոր հավասար պայմաններում, համոզված եմ, Հայաստանը Ռուսաստանին անգամ իր իսկ անվտանգությունն ապահովելու տեսանկյունից ավելի է պետք, քան որևէ այլ պետությանը: Բայց սա չի նշանակում մերժել բոլոր այն հնարավորությունները, որոնք կարող են ձևավորվել հայ-ամերիկյան հարաբերություններում»:

Խոսրով Հարությունյանի խոսքով, այստեղ, սակայն, լուրջ հարց կա. «Իրանը շատ հստակ հայտարարել է իր կարմիր գծերը: Իրանն այսօր արդեն հայտարարում է ընդհանրապես տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների վերաձևման անթույլատրելիության մասին: Իրանի կարմիր գծերը հայտնի են, բայց ինձ հայտնի չեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի կարմիր գծերը այս տարածաշրջանի առումով: Օրինակ՝ ԱՄՆ-ն, որը երևի չի պատրաստվում փոխել իր քաղաքականությունն Իրանի նկատմամբ, պատրա՞ստ է ընդունել, հանդուրժել հայ-իրանական խորացված համագործակցությունը: Եթե պատրաստ է, շատ լավ, կարող ենք համագործակցել ԱՄՆ-ի հետ: Բայց սա նշանակում է, որ մենք պետք է առաջնորդվենք մեր շահերով: Այս ամենի համար դիվանագիտական ոլորտում բավականին լուրջ աշխատանք է պահանջվում: Պահանջվում է փորձառություն, հմտություն, գիտելիք, որոնք մեր գլխավոր բանակցողը չունի: Եվ այս ամենից է բխում գլխավոր բանակցողին փոխելու հարցը, որը բարձրացվել է ընդդիմության կողմից: Գլխավոր բանակցողի փոփոխությունը նախևառաջ երաշխիք է, որը կօգնի ստեղծված իրավիճակում եղած կարողությունները, հնարավորությունները քիչ թե շատ ուղղել Հայաստանի առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու քաղաքականությանը: Ընդ որում, նրան պետք է փոխել ոչ թե զուտ նրա համար, որ ունակ չէ և իր գործողություններով երբեմն հակասում է մեր շահերին, այլ որ չունի նաև միջազգային հեղինակություն, վարկանիշ, ինչը նման պայմաններում ամենավտանգավորն է»:

Ամփոփելով՝ նա շեշտեց, որ ռազմական գործողությունների դադարեցմանը նպաստեցին մի քանի գործոններ. «Չեմ կարող չնշել թե՛ ՌԴ-ի, թե՛ ԱՄՆ պետքարտուղարի ջանքերը, որոնք անկասկած իրենց անդրադարձն ունեցել են ռազմական գործողությունների դադարեցման վրա: Այդ հարցում, ըստ իս, պակաս ազդեցություն չեն ունեցել ազդեցիկ պետությունների ղեկավարների հասցեական գնահատականները Ադրբեջանին՝ հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Բայց, անկասկած, պետք է նշեմ մեր բանակի գործոնի մասին. թեպետ ցավալի կորուստներ ունեցանք, այդուհանդերձ, ադրբեջանցիները զգացին ՀՀ ԶՈւ-ի հակազդեցությունը: ՀՀ ԶՈւ-ն ըստ արժանվույն պատասխան տվեց ադրբեջանցիներին, ինչը կարևոր է: Մյուս գործոնը, ըստ իս, հետևյալն է. Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը հաշվի նստեց այն հուժկու հանրահավաքի հանգամանքի հետ, որը ընդհուպ կարող էր Հայաստանում քաղաքական ղեկավարության փոփոխության հանգեցնել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Բախում՝ Դանիել Իոաննիսյանի և ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի միջև Նախնական տվյալներով՝ Բերդում ձայների 52 տոկոսով հաղթեց «Զորավոր համայնք» դաշինքը Բյուրեղավանի թիվ 28/10 ընտրատեղամասում առաջատարը «Միասնություն» դաշինքն է Մոտ 17 կիլոմետր հերթ է գոյացել. ռուս տղամարդիկ ոտքով հատում են սահմանը. Ինչ է կատարվում Վերին Լարսում Արձանագրվել է ընտրողներին ուղղորդելու 16 դեպք, 5 վիճաբանություն կամ ծեծկռտուք Ալագյազ խոշորացված համայնքում ՔՊ թեկնածուն 30 տոկոսից էլ քիչ ձայն է հավաքել Իշխանասար համայնքում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» պարտություն է կրում Շղթայական ավտովթար` Երևանում Գյուլագարակի 22/01 ընտրատեղամասում եղել են կուտակումներ, տեղի է ունեցել վիճաբանություն․ «Անկախ դիտորդ» Ճամբարակ համայնքում քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 49,65 տոկոսը Անի համայնքնում ընտրությունների ավարտից մեկ ժամ առաջ արձանագրվել է մասնակցության 39 տոկոս ցուցանիշ 19-ամյա Վոլոդյա Աբրահամյանը հրամանատարին միայնակ չի թողել ու նրա հետ գնացել է Իշխանասար Թալինում, նախնական տվյալներով, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են BMW-ն ու Mercedes-ը Արմեն Գրիգորյանը մեկնում է ԱՄՆ Զոհված 19–ամյա Ռուսլան Թովմասյանը ընկերոջ հետ կրակն իրենց վրա են վերցրել, որ մյուսները նահանջեն Ի սեր Աստծո, մնա Նյու-Յորքում ու մի արի Հայաստան, Նիկոլ. Շարմազանով Պարզվել է երեկ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցների հետևանքով տեղում մահացածի և այսօր հիվանդանոցում մահացածի ինքնությունները Բերդ համայնքի ընտրատեղամասերում ծառայություն են իրականացնում նաև սև բերետավորները 10 ամսում մոտ կես միլիոն դոլար՝ 20 մեքենա գնելու համար ՄԻԵԴ-ը դեռևս չի պատասխանել ԱԱԾ–ն՝ ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու մասին Նոյեմբերի 9-ի համաձայնագրում Ադրբեջան-Նախիջեւան երթուղու մասին ոչինչ չկա Հանդիպման մասնակիցներից մեկը առաջարկել է համաձայնել կապիտուլյացիային
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայելի ակումբի հյուրն է Հայրենիք կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը։ Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։ Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Աշոտ Անդրեասյանը: Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Տիգրան Չոբանյանը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը: Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Գրիգորյանը:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub