Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքը՝ «ՀՀ սահմանին «ռազմական գործողությունն» ավարտեց». Էրդողան-Ալիև նոր հանդիպում է սպասվում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության առաջին խումբը՝ ՀԱՊԿ Միասնական շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, օրերս դիտարկում է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի հատվածներում:

Հայ զինվորականները ցույց են տվել հրետակոծությունների հետևանքները հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի տարածքում: Առաքելությունը նաև Սյունիքի մարզում այցելել է Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկից բնակելի տուն է վնասվել, հաղորդում է РИА "Новости" լրատվական գործակալությունը:

Սիդորովն ասել է, թե հայ - ադրբեջանական սահմանին, ինչպես նաև տաջիկա-ղրղըզական սահմանին ՀԱՊԿ-ի համար տհաճ իրավիճակ է ստեղծվել: «Դրա հետ մեկտեղ, թե՛ մեր կանոնադրությունում, թե՛ փաստաթղթերում, թե՛ հենց Պայմանագրում գրված է, որ առաջնայնությունը տրվում է քաղաքական-դիվանագիտական մեթոդներին: Այդ պատճառով մենք դեռ ոչ մի սուր պատյանից չենք հանում և ջանում ենք առավելագույնս լուծել հարցերը խաղաղ ճանապարհով», - հայտարարել է գեներալը:

ՀԱՊԿ առաքելության առաջին խումբը Հայաստան է ժամանել անցյալ շաբաթ, իսկ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կժամանի արդեն այս շաբաթ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթասկզբին սահմանին ինտենսիվ ռազմական գործողություններ սկսվելուց հետո պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ը որոշեց իրադրությունը տեղում գնահատելու համար առաքելություն գործուղել:

Երևան է ժամանել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Ռուսաստանը նպատակ ունի զարգացնել կապերը Հայաստանի հետ և գործնականում լուծել տնտեսական խնդիրները, ՏԱՍՍ-ին ասել, ով ռուսական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Երևան՝ մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային իններորդ համաժողովին:

«Այսպիսի ներկայացուցչական պատվիրակությամբ մենք ժամանել ենք այստեղ՝ ընդգծելու Հայաստանի հետ մեր պատմական մտերմությունը և մեր ժողովուրդների և տնտեսությունների միջև կապերը զարգացնելու և ամրապնդելու ցանկությունը։ Խնդիրը Ռուսաստանի և Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրների գործնական լուծումն է, դրանք ոչ թե գեղեցիկ խոսքեր են, ոչ տեսություն և ոչ խոստումներ, այլ իրական աշխատանք՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների»,- նշել է Ռուսաստանի փոխվարչապետը, որը նաև Մոսկվայի ներկայացուցիչն է ճանապարհների ապաշրջափակման հարցով հայ-ռուս-ադրբեջանական հանձնաժողովում: Նա հավելել է, որ կողմերը հետևողականորեն և անընդհատ աշխատում են «բոլոր մակարդակներում՝ Ռուսաստանի շրջաններում և Հայաստանի մարզերում, գործարար և փորձագիտական համայնքներում, պետական կառույցներում»։

Համաժողովը կանցկացվի` այսօր, սեպտեմբերի 19-ին Երևանում։

Պուտին-Էրդողան հանդիպումից հետո, նկատենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից տեղեկատվություն է ստացել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին: «Ադրբեջանը հայտարարեց Հայաստանի սադրանքին ի պատասխան սկսած գործողության ավարտի մասին: Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, իմաստ չունի այն այժմ քննարկել: Համաձայն պարոն Իլհամից [Ադրբեջանի նախագահ Ալիևից] իմ ստացած տեղեկատվության՝ մեր ադրբեջանցի եղբայրներն այժմ տեղափոխվել են անվտանգ դիրք», -լրագրողներին ասել է Էրդողանը օդանավում՝ Սամարղանդից վերադարձի ճանապարհին:

Սամարղանդում կայացած գագաթնաժողովից հետո Էրդողանը, սակայն նաև հայտնել է, թե պատրաստվում է մյուս ամիս` հոկտեմբերի 20-ին մեկնել Ադրբեջան` Զանգելանի օդանավակայանի բացմանը մասնակցելու: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, կարևոր է, որ տարածաշրջանի բոլոր երկրները անվերապահորեն և հստակ աջակցություն հայտնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», - ասել է Էրդողանը: Առաջիկա այցից այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4691 անգամ
Լրահոս
Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան Վաղ թե ուշ Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ. այն դարձել է ավտորիտար լուզեր Փաշինյանի «կնքահայրը». Սուրենյանց Պեսկովը կոչ է արել հիմնվել ՌԴ պաշտպանության փոխնախարարի ձերբակալության առնչությամբ պաշտոնական տեղեկությունների վրա «Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան Ջուր չի լինելու «Քանի կա գիտակցությունը, միշտ էլ կա հաղթելու հնարավորություն». Վարուժան Գեղամյան Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Թուրքիան կոչ է անում աջակցել Հայաստանի հետ կարգավորման գործընթացին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Երեկ արդեն պարզ ասում էին՝ հո դուք անասուն չե՞ք, հո դուք վայրենի չե՞ք․ Գեղամ Մանուկյան (video) Ես սարսափեցի․ երեկ տեսնեիք՝ ադրբեջանական ալիքներն ինչ էին խոսում Նիկոլի մասին․ քաղաքացի (video) Ի՞նչ խուլիգանություն․ Սուրենը մեզ հետ պայքարել է հանուն հողի․ էս ի՞նչ ստեր են տարածում (video) Պիտի տավուշեցիներին մենակ չթողնենք, շատ արագ միանանք, մեր տունը պահենք․ քաղաքացի (video) Մենք թուրքին տրյապկա չե՛նք դառնալու․ ինձ Նիկոլի տված հացը պետք չի․ ես իմ տանն եմ մնալու․ Կիրանցիներ (video) Ադրբեջանցիները Տավուշը վերցրեցին, մի քանի ամսից հասնելու են Երևան․ իրանահայ (video) Սա արդեն վերջն է․ Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում․ Ավետիք Չալաբյան (video) Քաղաքացի՛, դուրս արի փողոց․ Ռուբեն Հակոբյան (video) Սրանց պետք է ուղարկել համապատասխան տեղը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ–ի մասին (video) Էս տրյապկեքն ու հայրենավաճառները մեր երկիրը դրել են զոհասեղանին․ Հովհաննես Շահինյան (video) Բոլոր ճանապարհները պետք է փակվեն․ գլխավոր հարցը լուծվելու է Երևանում․ Տիգրան Քոչարյան (video) Ճանաչենք դեմքերով. ժողովրդի դեմ բիրտ ուժ կիրառող և կոպտող «տաք գլուխները» Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am