Կհասնենք հաջողության, եթե բավարար երաշխիքներ ունենանք. Արծվիկ Մինասյան
Դիտել նաև
Արդյոք կարող է կառավարությունը նման պայմանագիր ստորագրի. Արծվիկի Մինասյանը դիմում է ՍԴ-ին
Ստացվում է՝ նորից պետական պարտք ենք ներգրավվում, որ ավելի լավ կառավարենք նախորդ պարտքը․ Մինասյան
Արծվիկ Մինասյանը տուժող է ճանաչվել
Ինպիսի՞ գնահատական կտաք նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությանը. Արծվիկ Մինասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին (video)
Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթացում կհասնենք հաջողության, եթե բավարար երաշխիքներ ունենանք: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Ըստ նրա՝ չի կարող այդպիսի երաշխիքը լինել միայն ֆորմալ՝ 1/3-ի ստորագրությամբ վարչապետի թեկնածու առաջադրելը, որն օրենքի շրջանակներում կոնստրուկտիվ անվստահության քվե է կոչվում․ «Բազմիցս ասվել է, որ օգոստոսի 2-ից հետո բացվում է ևս մեկ հնարավորություն՝ ԱԺ-ի միջոցով պաշտոնանկ անել Նիկոլ Փաշինյանին։ Եթե ընտրվում է նոր վարչապետ, նախկին վարչապետը համարվում է հեռացված։ Ֆորմալ առումով դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք «Քաղացիական պայմանագիր» խմբակցության առնվազն 18՝ 100 տոկոսանոց կողմ քվեարկող ՔՊ-ական պատգամավորներ»։