Ամերիկացի բանագնացը ժամանեց. Որքան թանկ կնստի Փաշինյանի վրա՝ Պուտինին գովերգելը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ և Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Երևան:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը «ողջունում է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիքերին Երևանում», - ասված է դեսպանության հաղորդագրությունում: «Սեպտեմբերի 8-10-ը նա կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը տևական խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական ջանքերին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը», - նշված է հաղորդագրությունում:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փորձառու դիվանագետ Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել մոտ երկու շաբաթ առաջ: Նշանակմանը կոշտ էր արձագանքել Ղարաբաղի հարցը փակված համարող, ԵԱՀԿ Մինսկի խմբին պարբերաբար «թոշակի» ուղարկող պաշտոնական Բաքուն։

Ռիքերը տարածաշրջանային այցի շրջանակում լինելու է նաև Վրաստանում և Ադրբեջանում:

«Դեսպան Ռիքերի նշանակումը վերահաստատում է մեր հանձնառությունը Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը», - Թվիթերում այս նշանակման մասին շաբաթներ առաջ գրել էր Բլինքենը: «Միացյալ Նահանգները հանձնառու է՝ օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Դեսպան Ռիքերը նաև կհամագործակցի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կօգնի հեշտացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը: Դեսպան Ռիքերի նշանակումն այս ժամանակահատվածում վերահաստատում է նաև Վրաստանի վերաբերյալ Ժնևյան քննարկումներում Միացյալ Նահանգների դերի կարևորությունը», - նշվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Ռիքերը դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունի Եվրոպայում և միջազգային կազմակերպություններում, մինչև վերջերս եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատարը, 2019 թվականի մարտից մինչև 2021-ի օգոստոսին՝ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատարը, տարբեր տարիների զբաղեցրել է Միլանում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսի, Հյուսիսային Մակեդոնիայում ԱՄՆ դեսպանի, այլ պաշտոններ:
Ի դեպ, Ռիքերը վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումը, որ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է հետ քաշվեն իրենց զբաղեցրած դիրքեր:

Ու մինչ երեկ Փաշինյանը գովաբանում էր Պուտինին՝ ահա, ամերիկացի բանագնացը Երևանում է: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն արդեն մեկ շաբաթ է գնդակոծում է հայկական դիրքերը:

Այսօր ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը: Ըստ հաղորդագրության՝ պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է, հայկական կողմից կորուստներ չկան:

Ադրբեջանական կողմն այսօր առավոտյան հերթական հաղորդագրությունն է տարածել հայկական կողմից իրենց դիրքերի գնդակոծությունների վերաբերյալ, այս անգամ՝ Քելբաջարի և Թովուզի շրջաններում:

Բաքուն ամեն օր շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ միևնույն ժամանակ ապահովելով «հիմքեր»՝ սահմաններում լարվածություն պահպանելու ուղղությամբ:
Իսկ ինչի՞ց է դժգոհ Ալիևը... Չէ՞ որ ընդամենը մի քանի օր առաջ Ալիևը խոստանում էր, որ մի քանի ամսից Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կստորագրվի:
Գուցե Ադրբեջանը դժգո՞հ է, որ Հայաստանի իշխանություններն արևմուտքի հետ շփումներում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին է խոսում:

Երևանի ու Բաքվի փոխադարձ մեղադրանքների ֆոնին տարածաշրջան եկավ ղարաբաղյան բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերը։

Երկու շաբաթ առաջ Ռիքերի նշանակմանը կոշտ էր արձագանքել Ղարաբաղի հարցը փակված համարող, Մինսկի խմբին պարբերաբար թոշակի ուղարկող պաշտոնական Բաքուն։ Բայց ինչպես Վաշինգտոնում նախօրեին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը, ամերիկացի դիվանագետը հանդիպումներ կանցկացնի Հարավային Կովկասի երեք երկրներում էլ։ «Բոլոր երեք երկրներում կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանի հիմնական խնդիրները, ինչպես նաև ուղիներ փնտրելու՝ աջակցելու գործընկերներին՝ ուղիղ ու կառուցողական համագործակցության համար՝ առկա խնդիրները լուծելու ու տարածաշրջանային հետագա համագործակցության նպատակով», - նշել էր Վեդանտ Պատելը։

Եթե Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում սա Ռիքերի առաջին այցն է տարածաշրջան, ապա անցած տարի ամերիկացի դիվանագետը Երևանում ու Բաքվում էր որպես պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատար։

Հայտարարել էր, թե Վաշինգտոնը ցանկանում է տեսնել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը, վերադարձ բանակցություններին, ընդգծել էր հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը։

Իսկ Ռիքերին նշանակելով՝ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, թե հանձնառու են օգնել Հայաստանին և Ադրբեջանին բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ: Հենց այս ձևակերպումն էլ հարուցել էր Բաքվի զայրույթը։

Սպասենք նաև Մոսկվայի արձագանքին, որտեղից վերջերս բավական կոշտ են սկսել խոսել Հայաստանի ու Ադրբեջանի՝ Արևմուտքի հետ եռակողմ շփումներին, հայ-ադրբեջանական խնդիրների համատեքստում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2343 անգամ
Լրահոս
140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am