3000 դրամ ավել կստանան
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց կենսաթոշակները 3000 դրամով բարձրացնելու որոշումը։
Թեև հարցը չզեկուցվող էր, սակայն նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը խնդրեց, որպեսզի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ներկայացնի, թե ինչ է ենթադրում որոշումը։
Նարեկ Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ սեպտեմբերի մեկից բազային կենսաթոշակը կդառնա 21 000 դրամ՝ 18 000-ի փոխարեն, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 30 500 դրամը։
Հիշեցնենք, սեպտեմբերի 1-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 1-ից բոլոր թոշակառուների թոշակը կբարձրանա 3000 դրամով: