ՇՏԱՊ․ «Պրիվետ Նիկոլ»․ Փաշինյանի թիկնազորը ծեծի է ենթարկել գիտահանրաճանաչ պարբերականի հիմնադիր Ռուսլան Մարտիրոսյանին
Տելեգրամյան ալիքները նշում են, որ Նիկոլ Փաշինյանի թիկնազորը ծեծի է ենթարկել գիտահանրաճանաչ պարբերականի հիմնադիր Ռուսլան Մարտիրոսյանին՝ Starmus ֆեստիվալից առաջ։
Ըստ աղբյուրի՝ Փաշինյանի անվտանգությունը ուժի գործադրմամբ դահլիճից հեռացրել է Ռուսլան Մարտիրոսյանին, երբ վերջինս համարձակվել է նկատողություն անել անվտանգության ոչ պատշաճ կազմակերպչական աշխատանքի վերաբերյալ։