Skype-ի աշխատանքում տեղի է ունեցել խափանում
Ողջ աշխարհում Skype տեսակապի ծառայության օգտատերերը կրկին բախվել են ծառայության աշխատանքում խափանումների։ Microsoft-ն արդեն աշխատում է խնդրի վերացման ուղղությամբ՝ ասվում է windowsreport.com-ում։ Այդ մասին ընկերությունը տեղեկացրել է իր միկրոբլոգի միջոցով, և ներողություն խնդրել պատճառած անհարմարությունների համար: Skype-ի աշխատակիցները հավաստիացրել են, որ տեխնիկական անձնակազմը ակտիվորեն աշխատում է` խափանումը վերացնելու ուղղությամբ: «Մենք տեղյակ ենք խնդրի մասին, որ օգտատերերը չեն կարողանում ուղակել կամ ստանալ հաղորդագրություններ Skype-ով։ Մեր ինժեներային թիմն արդեն աշխատում է»,-ասվում է Skype-ի պաշտոնական հաղորդագրությունում։ Հիմնական տարածաշրջանները, որոնց վրա անդրադարձել է խնդիրը, Հյուսիսային Ամերիկան ու Եվրոպան են։