Դատավորի համար գործի «վերնագրից» պարզ էր, որ պետք է կալանավորման որոշում կայացնի

Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ ընդամենը մի քանի ժամվա ընթացքում թույլ տրված ակնհայտ ապօրինությունների ոչ սպառիչ ցանկը.
«1․ Գործում առկա է Միքայել Արզումանյանին 25․08․2022թ․ ժամը 10։00-ին վկայի կարգավիճակով հարցաքննության կանչելու վերաբերյալ ծանուցագիր, սակայն այն

Միքայել Արզումանյանին չի հանձնվել։

2․ Չնայած դրան, նույն օրը որոշում է կայացվել Միքայել Արզումանյանին հարկադրաբար ներկայացնելու մասին (բերման ենթարկել)։ Որոշման մեջ նշվել է, թե իբրև նա առանց հարգելի պատճառների չի ներկայացել քննիչի մոտ։
Եթե ծանուցագիր չի հանձնվել, ինչպես պետք է իմանար, որ քննիչը կանչում է։ Իհարկե դա նման գործերով ոչ ոքի չի հետաքրքրում։

3․ 5 օր որոշումը չի կատարվել և միայն 30․08․2022թ․-ին որոշել են «մասկի շոու»-ի միոջոցով՝ հատուկ ջոկատայինների օժանդակությամբ, Արցախ-Երևան ավտոճանապարհին կանգնեցնել և հարկադրաբար քննիչի մոտ ներկայացնել Միքայել Արզումանյանին, կարծես թե ՀՀ ամենավտանգավոր հանցագործին էին որպես վկա ներկայացնում քննիչի մոտ։

4․ Ժամը 11։45-ին վկայի կարգավիճակով քննիչի մոտ ներկայացվելուց ժամեր անց հանկարծ պարզվում է, որ Միքայել Արզումանյանին պետք է մեղադրանք առաջադրվի։

5․ Իսկ ժամը 19։30-ի սահմաններում հանկարծ պարզվում է, որ Միքայել Արզումանյանին պետք է ձերբակալեն, քանի որ նրան կալանավորելու համար պետք է ներկայացնեն դատարան։

6․ Ձերբակալման հիմնավորումը ևս այդ չհանձնված ծանուցագրով չներկայանալն է, այսինքն՝ ակնհայտ անհիմն և անօրինական ձերբակալում։

7․ Ժամը 23։40-ի սահմաններում Միքայել Արզումանյանը տեղափոխվել է դատարան և պահվել դատարանի խցում։

8․Կալանավորման միջնորդության քննությունը սկսվել է առավոտյան ժամը 12։10-ի սահմաններում։ Քանի որ ժամը 11։45-ին արդեն իսկ լրացել էր ձերբակալման առավելագույն ժամկետը, ուստի Միքայել Արզումանյանն այդ ժամից սկսած արդեն իսկ պետք է ազատ արձակված լիներ, սակայն ապօրինի պահվել է անազատության մեջ։

9․ Դատավորը նիստի սկզբում Միքայել Արզումանյանին հանձնեց կալանավորման միջորդության օրինակը՝ մոտ 50 էջ, ապա հարցրեց, թե արդյոք պաշտպանության կողմը հասցրել է ծանոթանալ միջնորդությանը և կից ներկայացված 3 հատոր (մոտ 1000 թերթ) նյութերին, որին ի պատասխան հայտարարեցի, որ ամբողջ գիշերվա ընթացքում փորձել եմ ծանոթանալ, սակայն ծավալը խիստ մեծ է և օբյեկտիվորեն հնարավոր չի եղել ավարտել ծանոթացումը, ընդգծեցի նյութերին լիարժեք ծանոթանալու, դրանք Միքայել Արզումանյանի հետ քննարկելու և պաշտպանությունը նախապատրաստելու կարոևորության մասին և խնդրեցի ողջամիտ՝ 1 օր ժամանակ տրամադրել։

10․ Արդարադատություն իրականացնող դատավորը որոշեց, որ պետք է ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրի։

11․ Տեղում հայտարարեցի, որ այդ ժամանակն ակնհայտորեն բավարար չէ և որ դատարանը խախտում է Միքայել Արզումանյանի պաշտպանության իրավունքը, որ նա նույնիկ չի հասցնի այդ մեկ ժամում ուղղակի կարդալ հենց այդ պահին տրամադրված 50 թերթից կազմված կալանավորման միջոնդրությունը։

12․ Պնդեցի, որ համոզված եմ, որ նույնիսկ դատավորը ինքն այս ընթացքում չի կարողացել կարդալ այդ ծավալուն նյութերը, ուր մնաց խորությամբ հասկանա և օբյեկտիվ քննություն կատարի։

13․ Դատավոն անդրդվելի էր և որոշեց ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրել։

14․ Տեղում պահանջեցի, որ անհապաղ ազատ արձակվի ապօրինի անազատության մեջ պահվող Միքայել Արզումանյանը, ինչին դատավորը չարձագանքեց և հեռացավ դահլիճից։

15․ Մոտ 40 րոպեից դատարանի աշխատակազմից հայտնեցին, որ դատավորը հրատապ նիստ է հրավիրում, որը սկսվեց մոտ 13։05-ի սամաններում։ Նիստի ընթացքում դատավորը հայտարարեց, որ նյութերի լրացուցիչ ուսումնասիրությունից պարզել է, որ դեռևս ժամը 11։45-ին լրացել է Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը և որ նա արդեն իսկ ազատ է, սակայն պարտավոր է մասնկացել կալանավորման միջնորդության քննությանը։

16․ Դատարանին հարցրեցի, թե արդյոք սա այն ապացույցը չէ, որ դատավորը նույնպես չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին, դրա համար էլ նախապես չէր պարզել, որ Միքայել Արզումանյանն ապօրինի է պահվում անազատության մեջ, ինչպես նաև, թե ով է պատասխանատվություն կրելու նրան ապօրինի անազատության մեջ պահելու համար, որին ի պատասխան դատավորը հայտնեց, որ իրեն հարցեր տալու իրավունք չունեմ։


Կարծում եմ, որ դատավորն ուղղակի համարձակություն չուներ առանց իրեն ցուցում տվողների կամքը հարցնելու ազատ արձակել ապօրինի անազատության մեջ պահվող Միքայել Արզումանյանին։

17․ Այնուհետև, դատավորը, հավանաբար, նույն ցուցում տվողներից պարզել էր, որ այդ հսկայածավալ նյութերին ծանոթանալու համար ընդամենը 1 ժամ ժամանակ տրամադրելով, ուղղակի չափն անցել է և որ լուրջ խախտոմ է թույլ տվել, որ պետք է լրացուցիչ ժամանակ տա պաշտպանության կողմից՝ նյութերին ծանոթանալու համար, ուստի իր նախաձեռնությամբ բառացի սկսեց համոզել, որ նորից միջնորդեմ, որ լրացուցիչ ժամանակ տա։

18․ Այս ամենի մասին հայտնեցի նաև դատավորին և նշեցի, որ այդ կապակցությամբ ես իմ դիրքորոշումն արդեն իսկ հայտնել եմ, որ դա պետք է հիմք ընդունի, որին ի պատասխան դատավորը հանկարծ սկսեց կարևորել պաշտպանության իրավունքը և հայտնեց, որ գործի նյութերին պաշտպանության կողմի ծանոթանալը կարևորագույն արժեք է և դրա համար էլ ինքը պատրաստ է լրացուցիչ ժամանակ տալ։

19․ Դատավորին հարցրեցի, թե որն է նրա նման փոփոխական վարքագծի պատճառը, որ քիչ առաջ այդ նույն իրավունքի կարոևորության մասին իմ մեկնաբանություններն ուղղակի անտեսեց, իսկ արդեն ընդմիջումից հետո ինքն է խնդրում, որ լրացուցիչ ժամանակ տրամադրի։ Հարցրեցի, թե արդյոք զանգերի միջոցով է պարզել, որ պետք է լրացուցիչ ժամանակ տա, որին դատավորը կրկին չպատասխանեց։

20․ Ի վերջո դատավորը որոշեց, որ մինչև ժամը 19։00-ն ժամանակ պետք է տրամադրի, որպեսզի ծանոթանանք նյութերին, ինչը, ակնհայտորեն այդ ծավալի նյութերի համար ողջամիտ ժամկետ չէ։

Այսքանից հետո մի՞թե կարող ենք պատկերցանել, որ զուտ իրավական գործընթացների հետ գործ ունենք և որ դատավորն ի վիճակի կլինի այս գործով օբյեկտիվ և արդար որոշում կայացնել։ Ակնհայտորեն դատավորի համար արդեն իսկ գործի «վերնագրից» պարզ էր, որ պետք է կալանավորման որոշում կայացնի, ուստի «թքած» ուներ Միքայել Արզումանյանի ազատության և պաշտպանության իրավունքների վրա»,-գրել է Երեմ Սարգսյանը։

դիտվել է 462 անգամ
Լրահոս
Կիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել. Ղազարյան Դատախազությունը Քաջարանի համայնքապետ Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք, 1 միլիարդ 13 միլիոն դրամ Բլոգեր Միկա Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել Մոլդովա Հովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնել ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ բնակիչներին՝ վախեցնել. Անի Գևորգյան Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե Օլիմպիական խաղերից առաջ իրաքցի մարզիկը որակազրկվել է՝ դոպինգ ընդունելու համար Բելգիան ողջունում է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին օգնություն հատկացնելու որոշումը Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Միրզոյանը Կիպրոս կմեկնի Սպասվում է անձրև և ամպրոպ Ալավերդի համայնքի՝ ՌԴ քաղաքացի ղեկավարը Ռուսաստանում սնանկ է ճանաչվում․ մոտ մեկ տասնյակի գույք չի հայտարարագրել. «Հետք» 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրել Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Սյունիքի ճանապարհներին բեռնատարները չեն կարողացել շարունակել ընթացքը, առաջացել է խցանում Փարիզի Օլիմպիական խաղերի բյուջեն 11 միլիարդ եվրո է կազմում Սանկտ-Պետերբուրգից գրեթե հազար աշխատանքային միգրանտ կարտաքսվի Թշնամուն հողեր հանձնելով՝ ոչ միայն Կիրանցը դարձրին խիստ վտանգված, այլև Աճարկուտը․ Ավագանու անդամ Վեհափառ Հայրապետը ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին Կամրջի վրա է ,,սրանց արձակուրդ գնալը բռնել,, Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին․ ՆԳՆ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ամենայնի, կրկին կկանգնի դատարանի առջև, բայց եթե նույնիսկ նա մեղավnր ճանաչվի, նա չի ազատազրկվի․ փաստաբան ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես է Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակը երեխային ծեծում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Նոր ձևաչափ՝ արցախցիների խնդիրները հայաստանյան պետական մարմիններում ներկայացնելու համար Հուլիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բենիամին Մաթևոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am