Ոստիկաններն Արտաշատում հանցավոր խումբ են վնասազերծել
Ոստիկանությունը տեղեկություններ էր ստացել, որ Արտաշատում հանցավոր խումբ է գործում, որն զբաղվում է զենք-նինամթերքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Ոստիկաններին հաջողվել է ի վերջո հանցավոր խմբին վնասազերծել։ Ոստիկանությունից հայտնում են, որ կան ձերբակալվածներ։