Հայաստանի իշխանությունները ձերբակալել են ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին, ում Արցախի նախագահ կոչվածը համարում է լավագույն զորահրամանատարներից մեկը, ով ունի անցած փառավոր ճանապարհ: Անուրանալի են նրա գործադրած ջանքերը նաև 2020թ.-ի պատերազմի ժամանակ(որակավորումը Արցախի իշխանությունն է այսօր տվել, որը իբր նախօրոք տեղեկացված չի եղել ձերբակալման մասին)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։
«Ստացվում է` Նիկոլը ձերբակալել է Արայիկի լավագույն զորահրամանատարներից մեկին, ով պատերազմի ավարտին էր նշանակվել ՊԲ հրամանատար։
Ի՞նչ մեղադրանք կառաջադրվի գեներալ Արզումանյանին, ի՞նչ ընթացք կունենա գործը, որքանո՞վ օբյեկտիվ կլինի մեղադրանքը, թե չի լինի` առաջիկա ամիսներին կտեսնենք, բայց մի բան աներկբա է. Արզումանյանը երկու տարի, երբ լռում էր, պետք է սպասեր այս օրվան և ոչ թե իր լռությամբ, թեկուզ ակամայից գործարքի գնար Նիկոլի հետ, ով պատերազմում մեր պարտության թիվ մեկ պատասխանատուն և մեղավորն է։
Ի դեպ` պատրաստվի Օնիկ Գասպարյանը»,- գրել է Հարությունյանը։
Մարտի 25-ին,ժամը 13:00-ին, Նկարիչների միության տանը՝ 2-րդ հարկում, տեղի կունենա Радуга արվեստի կենտրոնի հաշվետու ցուցահանդեսը՝ Գույների ուժը խորագրով: Հեռ. 094241111
Մարտի 24-ին,ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Մարտի 24-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մարտի 24-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը:
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։
Մարտի 24-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահրամ Սահակյանը
Մարտի 24-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 23-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Իսագուլյանը
Մարտի 23-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը