Առաջնահերթ է հստակեցնել, թե որն է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ճանաչված Լեռնային Ղարաբաղը և նույն տեղում սահմանված՝ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան
Դիտել նաև
Եթե կապիտուլյանտի իշխանությունը շարունակվեց ևս մեկ տարի, ապա առաջիկայում շատ ավելի դաժան է լինելու. Արտակ Զաքարյան
Փաշինյանը 413 միլիոն դրամով պարգևատրել է իր աշխատակազմին. 168.am
Բրենդային թանկարժեք հագուստներ կրելը չի նշանակում լինել բարձրաճաշակ. ոճաբան
Ինչո՞ւ բանկերը հրաժարվեցին աշխատել կառավարության հետ. 168.am
Ստեղծված իրավիճակում հայակական դիվանագիտության առաջնահերթ խնդիրն է՝ հստակեցնել, թե որն է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ճանաչված Լեռնային Ղարաբաղը, որն է նույն տեղում սահմանված՝ Լեռնային Ղարաբաղում շփման գիծը, ովքե՞ր են շփման գծի կողմեր, ո՞րն է Լաչինի միջանցքը՝ իր ֆիզիկա-աշխարհագրական պարամետրերով։ Նման դիտարկում է արել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։
«Եթե մենք հասնենք այս հարցերի հստակեցմանը՝ ինչպես որ հասկացվում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից, ապա հնարավորություն կունենանք օրակարգ բերելու ԼՂ իրավա-քաղաքական համապարփակ կարգավորումը»։