Պուտինը` Հայաստանի հետ «պատմական կապերի» ու «պաշտպանունակության ամրապնդման» մասին

Մոսկվան «առանցքային դաշնակցի դիրքից» կշարունակի օգնել Երևանին՝ պաշտպանունակության ամրապնդման, սահմանների անվտանգության, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Զրուցակիցները շնորհավորել են միմյանց Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով, որը լրանում է այսօր: Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցերի շուրջ», ասվում է կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:

Նաև նշվել է, որ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին. «Մասնավորապես, ընդգծվել է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը»:

Ավելի վաղ, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնելով կայանալիք հեռախոսազրույցի մասին՝ նշել էր. «Այսօր Ռուսաստանի և Հայաստանի համար շատ կարևոր օր է։ 25 տարի առաջ մեր երկու երկրների միջև ստորագրվեց բարեկամության պայմանագիրը»: Պեսկովը նշել է, որ կողմերն ընդգծում են այդ փաստաթղթի կարևորությունը երկկողմ հարաբերությունների համար, և որ հեռախոսազրույցը լավ հնարավորություն է՝ քննարկելու նաև ընթացիկ խնդիրները։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտը Լեռնայի Ղարաբաղում մնում է խաղաղության ապահովման առանցքայի գործոնը, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի կնքման 25-ամյակի ուղերձում։

Ռուսաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Մոսկվան «առանցքային դաշնակցի դիրքից» կշարունակի օգնել Երևանին՝ պաշտպանունակության ամրապնդման, սահմանների անվտանգության, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործում։ «Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության ճանապարհն անցնում է 2020թ. նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանմամբ», - ասված է հայտարարությունում։

Գերատեսչությունը շեշտել է՝ «անցած ժամանակաշրջանը համոզիչ կերպով ցույց տվեց, որ Մոսկվայի և Երևանի միջև պատմական կապերի հետագա ամրապնդումն ամբողջությամբ համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում է երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին, կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում»։ Մոսկվան հայտնում է, թե անկեղծորեն գնահատում է բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ և վճռական է տրամադրված ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններն ամրացնելու՝ երկու երկրների բարգավաճման համար։

Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակի առթիվ ուղերձ է տարածել նաև Հայաստանի արտգործնախարարությունը՝ մեծապես արժևորելով «եղբայրական Ռուսաստանի հետ բարեկամությունը», վճռականություն հայտնելով՝ էլ ավելի ամրապնդելու հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների բարգավաճման։ Երևանն իր երախտագիտությունն է հայտնել «ռուս խաղաղապահների այն առանձնահատուկ դերակատարության համար, որը կոչված է համապատասխան պայմաններ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ և արժանապատիվ կյանքի վերականգնման համար»։

Շեշտելով, որ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում բարձր են գնահատում ռուսաստանյան կողմի գործուն քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում համապարփակ խաղաղության, վստահության մթնոլորտի և բարգավաճման հաստատմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս շեշտել է․ - «Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհը 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հստակ իրականացումն է»։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում: Համաձայնագրով՝ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից։ Բաքուն, սակայն, պարբերաբար հայտարարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Օգոստոսի սկզբին Արցախում իրավիճակը սրվեց, բախումներ արձանագրվեցին Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, երկու կողմերից եղան զոհեր և տուժածներ: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ բանակցությունների արդյունքում օրեր անց իրավիճակը համեմատաբար կայունացավ:

Կառավարության նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը խիստ քննադատություն հնչեցրեց ռուսական խաղաղապահ առաքելության հասցեին՝ ուղիղ հայտարարելով՝ Հայաստանն ակնկալում է զսպել Ադրբեջանին։

Հիշեցնելով ադրբեջանցիների կողմից Խծաբերդի ու Հին Թաղերի, Փառուխի գրավումները՝ նա շեշտեց՝ իրադարձությունները զարգացել են ռուս խաղաղապահների ներկայությամբ ու նրանց թողտվությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի խախտումները, Ղարաբաղի հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը, որոնք անընդունելի էր համարել։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1576 անգամ
Լրահոս
Խոշտանգման ժամանակ ոստիկաններից մեկը պահել է Սամվելի բերանը՝ որպեսզի չգոռա. Փաստաբան (video) Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Միջազգային զեկույցն անդրադարձել է ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ շանտաժներին ու ճնշումներին Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան Ես ի՞նչ անեմ․ մի տղես Եռաբլուրում է, մյուսը՝ սահմանին․ առևտրական կինը՝ պաշտոնյային (video) Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Դե մտեք Լֆիկի շուկան․ խեղճ առևտրականներից ի՞նչ եք ուզում․ քաղաքացիները վիճում են պաշտոնյաների հետ (video) Ալիևի հետ «համաձայնություն»․ ի՞նչ է ասել Փաշինյանը Տավուշում․ Սուրեն Պետրոսյանը մանրամասնում է (video) Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից Նիկոլն Ալիևի ստրուկն է ու Սուքիասյանի «զոնծիկը»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին Դուք ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում: Սրանո՞վ եք փող աշխատում... (video) «Գնացեք սահմանի հարցերը լուծեք»,«Ապրանքն առգրավում ենք». լարված զրույց առևտրականի ու պաշտոնյայի միջև (video) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Փաշինյանը այս անգամ ռիսկ չի արել սպառնալ տավուշեցիներին, բայց մեկ այլ ձև է մտածել․ Մախսուդյան (video) Էթալու եմ ստեղից․ երկու տղա երեխա եմ մեծացնում, որ էսօր փողոցային առևտրի համար տուգանե՞ն (video) «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը․ Կոբախիձե Լևոն Քոչարյան. Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am