Սրբապղծություն՝ սգո օրով
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ Կառավարույթունը երկու օր՝ օգոստոսի 17-ը և 18-ը հայտարարել է սգո օր։
Սակայն, քիչ առաջ hayeli.am-ին տեղեկացրեցին, որ սրբապղծություն է տեղի ունեցել, մասնավորապես, 20:30-ի սահմաններում Արաբկիր թաղամասում հնչել են հրավառության ձայներ:
Հոսով ենք իրավապահները կպարզեն, թե ովքեր են եղել հրավառություն իրականացնողները:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով այս պահի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: