Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ
Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ նվաճեց։
Մեր մարզուհին երկամարտի արդյունքում բարձրացրեց 206 կգ։