Պուտինի գաղտնազերծումն Արևմուտքի մասին. «Ուկրաինայի ժողովուրդը թնդանոթի միս է հակառուսական պլանի համար»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հերթական անգամ քննադատել է Արևմուտքին Ուկրաինայի դեմ պատերազմը երկարաձգելու մեջ: Ելույթ ունենալով Մոսկվայի անվտանգության միջազգային համաժողովում` Վլադիմիր Պուտինը շրջանցել է փաստը, որ կես տարի առաջ հենց իր բանակն է հարձակվել հարևան երկրի վրա:

Փոխարենը նա պնդել է, թե Միացյալ Նահանգներն է ձգձգում այս հակամարտությունը:
«Նրանց հակամարտություններ են պետք՝ իրենց գերիշխանությունը պահպանելու համար։ Ուկրաինայի ժողովուրդը նրանց համար թնդանոթի միս է՝ իրենց «հակառուսական» նախագիծն իրականացնելու համար։ Դրա համար նրանք աչքերը փակեցին նեոնացիստական գաղափարախոսության տարածման, Դոնբասի բնակիչների ջարդերի վրա, մատակարարեցին և շարունակում են մատակարարել Կիևի ռեժիմի սպառազինություն, այդ թվում` ծանր», - ըստ «Ազատության» հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Մոսկվան պաշտոնապես Կիևին մեղադրել է սաբոտաժի մեջ

Ռազմական գործողությունները դադարեցնելու որևէ ակնարկ Պուտինը չի արել: Պատերազմի դադարեցման որևէ նշան չկա նաև մարտի դաշտում. օրերս ևս ռուսական կողմը ռմբակոծել է ուկրաինական բնակավայրերը, այդ թվում` Խարկով քաղաքը։
Միաժամանակ, պայթյուններ են որոտացել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում: Արդեն երկրորդ անգամ թիրախում են եղել ռուսական ռազմապահեստները: Եվ եթե օրեր առաջ Մոսկվան հայտարարել էր, թե կատարվածը զուտ անզգուշության հետևանք է, ապա այսօր արդեն պաշտոնապես Կիևին է մեղադրել` սաբոտաժի մեջ: Ռուսաստանի ռազմական գերատեսչության հաղորդմամբ, վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծեր, էլեկտրակայաններ, երկաթուղային գծեր, բնակելի շենքեր։

Պաշտոնապես չի նշվում` ինչպես են ուկրաինացիները թափանցել Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածք. ռուսական պետական լրատվամիջոցները, սակայն, ենթադրում են, թե հարվածը հասցվել է անօդաչուների օգնությամբ:

Բարդ է մնում իրավիճակը նաև Եվրոպայի ամենամեծ Զապորոժիեի ատոմակայանում: Ուկրաինան և ևս 42 պետություն Ռուսաստանից պահանջում են դուրս հանել զորքերը ատոմակայանի տարածքից, ՄԱԿ-ն առաջարկել է ապառազմականացված գոտի ստեղծել կայանի շուրջ: Ռուսական կողմը, սակայն, պնդում է, թե ռուս զինվորականները այնտեղ են ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար: Մոսկվան նաև առաջարկում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության` ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներին այցելել, միաժամանակ ընդգծում, որ տեսուչները իրենց իսկ անվտանգության համար պետք է Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքով գնան ատոմակայան։

Մինչ այդ միջուկային կայանը կրկին հրթիռակոծվել է, ինչի համար կողմերը միմյանց են մեղադրում: Ռուսականի պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, հայտնում է, որ երկուշաբթի ուկրաինացի զինվորականները մոտ 25 ծանր հրետանային հարված են հասցրել Էներգոդարի և ԱԷԿ-ի ուղղությամբ։ «Մարգանեց բնակավայրից ռմբակոծվել է Զապորոժիեի ատոմակայանը, ինչի արդյունքում վնասվել է ատոմակայանը սնուցող էլեկտրական ցանցը», - հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

Մոսկվան պնդում է՝ ռուսական կողմը չի պատրաստվում միջուկային կամ քիմիական զենք կիրառել Ուկրաինայում

Պաշտոնական Մոսկվան նաև հայտարարում է, թե հակառակ տարածվող պնդումներին` ռուսական կողմը չի պատրաստվում միջուկային կամ քիմիական զենք կիրառել Ուկրաինայում։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր կատարյալ սուտ է որակել այս մասին հաղորդումներն ու պնդել, թե ռազմական տեսանկյունից Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չկա։

«Ռուսական միջուկային զենքի հիմնական նպատակը միջուկային հարձակումը զսպելն է։ Նման զենքի օգտագործումը սահմանափակվում է արտասովոր հանգամանքներով», - ասել է Շոյգուն։ Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման մեկնարկից հետո Մոսկվայի, Կիևի և երրորդ երկրների ներկայացուցիչները պարբերաբար հայտարարում են միջուկային հակամարտության վտանգի մասին։

ՄԱԿ-ը, օրերս, նոր տվյալներ է հրապարակել փետրվարից սկսված պատերազմի կորուստների մասին: Ըստ այդմ, մինչ օրս արդեն Ուկրաինայում զոհվել է առնվազն 5500 խաղաղ բնակիչ։ Ընդ որում, Միջազգային փորձագետներն ընդգծում են, որ դրանք միայն փաստագրված մահերն են։ Իրական թվերը կարող են շատ ավելի մեծ լինել։

Մետաքսյա Շալունց

Հետևե՛ք լրահոսին Telegram-ում. https://t.me/HAYELI_am

 

դիտվել է 2448 անգամ
Լրահոս
Նախնական տվյալներով՝ 300-ից ավելի անհետ կորածներ կան, մոտ 300 զոհ. Նելլա Գրիգորյան «100.000 մարդ խաղաղ հավաքվեք հրապարակում, как миленький հանգիստ հրաժարական է տալու ու գնա». Էդուարդ Շարմազանով Ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով. ՄԻՊ Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան. Արման Թաթոյան Փորձեք ջեբս պլան գցել Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները Հակարիի կամրջով անցել են դեպի Ստեփանակերտ Տեղեկատվական շտաբից հայտնել են Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին եւ հորդորել խուճապի չմատնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանը Կոռնիձորում է Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ SOCAR ընկերության 2 բենզատար են ուղարկել Ստեփանակերտ Քիչ առաջ ԱԱԾ-ն մտել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի տուն ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հակարիի կամրջի հարակից բարձունքը Մարտակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվել է. Ստեփանակերտն ու Ասկերանը դեռ հոսանքազրկված են «Արցախը մենակ չէ», «Ինքնակազմակերպվիր, դո՛ւրս արի». իրազեկման ակցիաներ՝ Երևանում Հազարավոր արցախցիներ դեռ օդանավակայանում են (տեսանյութ) ԿԽՄԿ-ն այսօր Լաչինի միջանցքով շուրջ 70 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել ԼՂ Վաղը՝ ժամը 18։00-ին հանրահավաք Հանրապետության հրապարակում Սա Հայաստանի գարշապետի դեմքն է․ Ավետիք Իշխանյան «ՀՀ-ն ձեռքերը լվացել է Արցախից»․ Արշակ սրբազանը խիստ քննադատել է իշխանության գործողությունները ԱՄՆ տիկին դեսպան, ԵՄ պարոն դեսպան, սա՞ է ժողովրդավարությունը, Վահե Ղազարյան, սա՞ է ձեր ոստիկանության դեմքը․ պատգամավոր Եթե Լևոն Քոչարյանը ձերբակալված է ոստիկաններին իբր ծեծելու համար, խոշտանգողներն էլ պետք է ձերբակալվեն Շուշիի «Հաթանակի տանկ-հուշարձանը» ադրբեջանցիները տարել են «Ռազմական ավարի պուրակ» Արցախում բացարձակ մեծամասնությունը ցանկանում է դուրս գալ, քան մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ Սասուն, ի՞նչ կա, հեղափոխությունդ Արցախից կարևոր էր չէ՞, ասում են Ալիևի ցուցակում դու էլ կաս Հանրությունը պետք է պատմագավորներին փոխանցի համաժողովրդական պատգամը՝ կառավարության հրաժարականը Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիային մասնակից 49 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին, ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեոնորա Մանադյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է լիդա Առուշանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը: Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Բադալյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին, ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am