Ալիևը հայտնել է, թե ինչ է սպասվում Ղարաբաղի հայերին
Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա կարգավիճակ, անկախություն, հատուկ արտոնություններ, հայտնում է ԱՊԱ-ն։
«Եթե ինչ-որ մեկը նորից Ղարաբաղում, հանուն ինչ-որ պոպուլիզմի, կամ ինչ-որ մեկի առաջ վախից ելնելով, խոսի ինչ-որ կարգավիճակի, անկախության մասին, պետք է իմանա, որ նա հայ ժողովրդի առաջին թշնամին է, որովհետև Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա կարգավիճակ, անկախություն, հատուկ արտոնություններ։ Ինչպես Ադրբեջանի քաղաքացիները, նրանք էլ այդպես։ Ինչպես պաշտպանված են Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, այնպես էլ նրանց իրավունքները»,- ասել է Ալիևը: