Հակասական հայտարարություններ կրթական ծրագրի մասին. Փաշինյանը խաբել է. մաս 66

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախքան Հայաստանն աշխարհին կներկայանար ու կզարմացներ Դիլիջանի միջազգային դպրոցով, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2013-ի հոկտեմբերի 19-ին Ազգային ժողովի ամբիոնից ի լուր աշխարհի օրվա իշխանությանը՝ Հանրապետականին, հռետորական հարց էր տալիս. «Ինչո՞ւ է իշխանությունն ափալ-թափալ շահել Ռուբեն Վարդանյանի սիրտը:

Դպրոցի համար օրենքի նման նախագիծ ընդունելով՝ փաստացի կանաչ լույս եք վառում «գցողների» համար։ Իսկ այդ օրինագծի շրջանակներում գործարարին հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների արած մեկնաբանություններն ու ունեցած ելույթները գոնե ինձ ստիպում են մտածել, որ այս նախագիծն ուղղակի առնչություն ունի վերջերս ծագած ու բոլորիդ լավ հայտնի օվշորային սկանդալի հետ»։ 2018-ին, սակայն, արդեն վարչապետի աթոռը զբաղեցնող Փաշինյանն ուրախ էր, որ «Հայաստանում Դիլիջանի միջազգային դպրոցի նման դպրոց կա»:

Իշխանափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի մայիսի 26-ին, հայտարարում էր. «Սա ապագա Հայաստանի խորհրդանիշն է, որը լինելու է սիրո եւ համերաշխության, բարձր մակարդակի կրթություն ապահովող պետություն: Գյումրիից մեկնարկած քայլերի ընթացքում ես անցել եմ այստեղով, տխուր էի՝ տեսնելով այս վայրի եւ շրջապատող տարածքների տարբերությունը: Բայց հիմա հասկացա, որ այս դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, էնտուզիազմի, լավատեսության կենտրոն Դիլիջանի բնակիչների կամ նրանց համար, ովքեր կանցնեն այստեղով»։ Փաշինյանի՝ այս անգամ միջազգային կրթական ծրագրի ու դիլիջանյան դպրոցի մասին արած հակասական հերթական հայտարարությունը, փաստորեն, սուտ է եղել:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 133 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am