Պատերազմից հետո պետական մակարդակով ներդրումներ չեն արել, ասել են՝ հանձնելու ենք․ օգնել են ընկերները, ամերիկահայերը․ Աղավնոյի գյուղապետ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության 3 բնակավայրերի՝ Աղավնո, Բերձոր եւ Սուս համայնքների բնակիչները մինչեւ օգոստոսի 25-ը պետք է ազատեն իրենց հայրենի բնակարանները։ Հիմնավորումն այն է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, որը կնքվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ, երբ արցախաադրբեջանական սահմանին տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, արդեն պարզ էր, որ այս տարածքները եւս պիտի հանձնվեն։ Այսինքն՝ այս տարածքները լքելու մասին հայտնի է դարձել դեռ մոտ երկու տարի առաջ, սակայն այս ընթացքում Աղավնոյում կատարվել են մեծ թվով ներդրումներ, դպրոց, մանկապարտեզ է վերակառուցվել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խոսքը մոտ 300 հազար ԱՄՆ դոլար ներդրման մասին է ոչ պետական միջոցներից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը հաստատեց մեր այն տեղեկությունները, որ այս ընթացքում գյուղում տարբեր ներդրումներ են արվել, սակայն կոնկրետ գումարի չափ այդպես էլ չնշեց։

«Պատերազմից հետո պետական մակարդակով չեն արել, ասել են՝ հանձնելու ենք։ Անգամ Հայկ Մարությանը եկավ, ներկայացրեցի՝ ինչ է պետք, բայց գնաց ու գնաց: Դպրոց, մանկապարտեզ կամ այլ հարցերի դեպքում օգնել են ընկերները, ամերիկահայերը, պետական աջակցություն չի եղել»,- մանրամասնեց դաշնակցական գյուղապետը։ Ստացվում է՝ իմանալով անգամ, որ Աղավնոյից պետք է բնակիչները հեռանան, այնտեղ ներդրումներ են արվել, մինչդեռ դրա փոխարեն այդ միջոցները կարելի էր ուղղել Արցախում այլ քաղաքների բարեկարգման վրա՝ զուր չխաղալով մարդկանց հույզերի հետ:»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 471 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am