Նոր ցեղասպանություն ու ոչինչ չասող մտքեր՝ Արևմուտքից

Երբ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է ռուս-ուկրաինական հակամարտության վրա, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վատթարանում է, հայտարարել է Եվրոպական խորհրդարանի Գերմանիան ներկայացնող պատգամավոր Լարս Պատրիկը։

«Ադրբեջանական զինուժը 2022թ. մարտի 24-ին հարձակվել է Փառուխ գյուղի վրա, իսկ 2022թ. մայիսի 28-ին խախտել հրադադարի ռեժիմը՝ մահացու վիրավորելով մեկ հայ զինվորի։ Դա տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոշտ հայտարարությունից մեկ օր անց, ով ուժի կիրառումը ներկայացնում էր որպես միջազգային իրավունքի պահպանումն ապահովելու փորձ՝ պնդելով, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամբողջությամբ լուծված է», պահանջներ դրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և օգտագործել կոշտ բառեր՝ ասելով, որ «ազգայնականները Հայաստանում չպետք է նայեն մեր կողմը, եթե չեն ուզում, որ իրենց գլուխները նորից ջարդվեն», - հայտարարությունում նշել է պատգամավորը։

Պատրիկը նկատել է՝ այդ գործողություններն ու հայտարարությունները բացահայտորեն հակասում են 2020թ. նոյեմբերի հրադադարի համաձայնագրի դրույթներին, ինչպես նաև 2022թ. մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և ԵՄ-ի եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարության ոգուն։

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման հետ կապված նա հարց է ուղղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին. - «Ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկում Արտաքին գործողությունների Եվրոպական ծառայությունը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու և կողմերի միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու համար»:

Արևմուտքն էլ, իսկապես, զբաղված է ռուս-ուկրաինական և այլ թեմաներով: Ակնհայտորեն, Արցախում տեղի ունեցողը, նաև՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ռազմատենչ քաղաքականությունը, ըստ արժանվույն չի գնահատվում:

44-օրյա պատերազմի նույն մթնոլորտը տիրում է հիմա, Ադրբեջանը ինչ ուզում անում է Արցախում. ռազմական գործողություններ, բարձունքների գրավում, զոհեր ու վիրավորներ հայկական կողմից, զուգահեռաբար այս ամենին՝ Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են Հայաստանին «ապակառուցողական» կեցվածքի մեջ, իսկ արևմուտքը անտարբեր հետևում է՝ սահմանափակվելով «հավասարակշռված» կոչերով՝ ուղղված Հայաստանին ու Ադրբեջանին:

Օրեր առաջ նաև Վաշինգտոնից հայտարարություն եղավ:

Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է Ղարաբաղի շուրջ զարգացումներին և կոչ անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար, հայտարարել է ԵԱՀԿ-ում ամերիկյան առաքելությունը։ ԵԱՀԿ մշտական խորհրդում տարածված փաստաթղթով Վաշինգտոնը կրկին ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման կարևորությունը։

«Միացյալ Նահանգները խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերի, այդ թվում՝ զոհերի և մարդկային կորուստների մասին հաղորդագրությունների առնչությամբ»,- ասված է ԵԱՀԿ մշտական խորհրդում ԱՄՆ առաքելության գործերի հավատարմատար Քորթնի Օսթրիանի հայտարարության մեջ:
Ղարաբաղում տեղի ունեցած վերջին սրացումից հետո, որի հետևանքով հայկական կողմում երկու զինծառայող զոհվեց, ևս երկու տասնյակը վիրավորվեցին, պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ՝ կոչ անելով թուլացնել լարվածությունն ու գնալ ուղիղ շփումների:

Նոր հայտարարությամբ Միացյալ Նահանգները կրկին պնդում է, թե պատրաստ է համագործակցել երկկողմ ձևաչափով, համախոհ գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը նպաստելու և օգնելու հասնել հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը։

«Կոչ ենք անում», «պատրաստ ենք համագործակցել», «ուշադրությամբ հետևում ենք», «ընդգծում ենք խաղաղ բանակցությունների կարևորությունը», նմանօրինակ ոչինչ չասող մտքերից արդեն 30 տարի, իսկապես, հոգնել ենք...

Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականությանն արևմուտքը համարժեք ոչ միայն չի արձագանքում, այլև չի էլ ցանկանում գործել: Սա ակնհայտ իրողություն է:

Մինչև ե՞րբ են արցախցիները լսելու այդ անբովանդակ մտքերը, եթե գործնականում մարդիկ իրենց տներից դուրս են քշվում, երբ խախտվում է մարդկանց ամենահիմնարար իրավունքը՝ խաղաղ ապրելու իրավունքը: 

Ի՞նչ է սա, եթե ոչ մի նոր ցեղասպանություն:

 

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1720 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am