Էրդողան-Ալիև համակարգված սադրիչ քաղաքականությանը դիմագրավող չկա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Իսլամական համերաշխության 5-րդ խաղերի համար Քոնիա ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականը։

Ըստ թուրքական TRT լրատվամիջոցի՝ Էրդողանն ու Ալիևն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերություններն, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։

Անկարան հերթական անգամ Ղարաբաղի հարցով իր աջակցությունն է հայտնել Բաքվին: Թուրքիայի Քոնյա քաղաքում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, ըստ «Ազերթաջ» գործակալության, Էրդողանը հերթական անգամ Թուրքիայի աջակցություն է հայտնել՝ Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հարցով։

«Զրույցի ընթացքում ընդգծվել է բոլոր ոլորտներում երկու երկրների միջև բարեկամական, եղբայրական և դաշնակցային կապերի հաջող զարգացումը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում հետպատերազմյան շրջանի վերաբերյալ, քննարկվել են նաև տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և ռազմական ոլորտներում համագործակցության հարցեր», - նշում է գործակալությունը։

Այս հանդիպումից հետո արդեն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ մեղադրելով «ապակառուցողական» կեցվածք դրսևորելու մեջ։

Ալժիրի արտգործնախարար Ռամտան Լամամրայի հետ բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է․ - «Ես պատմել եմ Ռամտան Լամամրային եռակողմ հայտարարության կյանքի կոչման հարցում Հայաստանի կողմից ցուցաբերվող որոշ ոչ կառուցողական մոտեցումների մասին։

Ադրբեջանը հարևան երկրների հետ բնականոն հարաբերություններ ձևավորելու կողմնակից է։ Հարաբերությունների կարգավորման հարցում մենք կարող ենք առաջ շարժվել սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի հիմա վրա»։

Անկարան ու Բաքուն, այսպիսով, համակարգված ընդդեմ Հայաստանի սադրիչ քաղաքականություն են տանում: Ընդ որում, բոլոր կողմերից՝ Արցախից մինչև օրինակ՝ Հայաստանի ատոմակայանի թեմա:

Թուրքիայում նորից խոսում են Մեծամորի ատոմակայանի վտանգավորության մասին: Ըստ Ermenihaber.am-ի՝ Թուրքիայի «Իգդիրի լրագրողների համայնք» կառույցի ղեկավար Այդըն Դենիզն անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ին՝ պնդելով, որ վերջինս իբր «մեծ սպառնալիք է ներկայացնում առաջին հերթին Թուրքիայի ու Ադրբեջանի, ապա նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Միջին Ասիայի երկրների համար»:

«Հակառակ այս ամենի՝ ինչո՞ւ է Հայաստանը շարունակում օգտագործել այդ ատոմակայանը: Ոլորտում գործող մի շարք մասնագետների և միջազգային կառույցների կողմից Մեծամորի ԱԷԿ-ը ճանաչվել է աշխարհի ամենավտանգավոր և անվտանգության տարրերից զուրկ ատոմակայանը: Կառուցումից ի վեր այն ենթարկվել է բազմաթիվ վթարների»- ասել է Դենիզը՝ օրինակ բերելով 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Նա նշել է, որ այս հարցում Ադրբեջանը ու Թուրքիան պիտի համատեղ գործեն, որպեսզի «ճնշում գործադրեն Հայաստանի վրա»:

Ինչպե՞ս է Հայաստանը դիմագրավելու Էրդողան-Ալիև համակարգված սադրանքներին: Գործող ապաշնորհ իշխանությա՞մբ, որի վարած քաղաքականությունն ավելի ու ավելի է ամրացնում թուրքական ու ադրբեջանական պահանջների հիմքերը, իսկ հայկական շահը տապալում հիմնովին...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 556 անգամ
Լրահոս
Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... Գուցե եզրակացություն անե՞ք.... Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը և բողոքի ակցիայի 96 մասնակից Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ Իշխանականները, ժեխը և փթիրը հավի "հիշողություն" ունեն... Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am