Փաշինյանի օրոք 68 դատապարտյալ ու կալանավոր է մահացել․ թվեր, որոնք մտածելու տեղիք են տալիս. Oragir.news

Դատական նիստի ընթացքում դատարանի դահլիճում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահը շոկային էր հասարակության համար, սակայն Oragir.news-ի հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ներկայացրած տվյալները ոչ պակաս շոկային են։ Մենք քրեակատարողական ծառայությանը հետևյալ հարցադրումներն էինք ուղարկել։

1․ 2018 թվականից սկսած Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում, կալանավայրերում քանի՞ դատապարտյալ-կալանավորված անձ է մահացել։ Քանի դատապարտյալ-կալանավորված անձ է մահացել 2022 թվականից մինչ օրս։

Այս հարցերին ի պատասխան՝ ՔԿԾ-ից հետևյալ թվերն են հայտնել․ «2018 թ․-ից 2022 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մահացել է՝

2018թ. – 18 անձ, որից՝ 13 դատապարտյալ, 5 կալանավորված անձ (մահվան դեպքերից 10-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում, 8-ը քաղաքացիական բուժհաստատությունում),

2019թ. – 21 անձ, որից՝ 12 դատապարտյալ, 9 կալանավորված անձ (մահվան դեպքերից 10-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում, 11-ը՝ քաղաքացիական բուժհաստատությունում),

2020թ. – 5 անձ, որից՝ 1 դաատապարտյալ, 4 կալանավորված անձ (մահվան դեպքերից 3-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում, 2-ը՝ քաղաքացիական բուժհաստատությունում),

2021թ. – 13 անձ, որից՝ 6 դատապարտյալ, 7 կալանավորված անձ (մահվան դեպքերից 5-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում 8-ը՝ քաղաքացիական բուժհաստատությունում),

2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ – 11 անձ, որից՝ 4 դատապարտյալ, 7 կալանավորված անձ (մահվան դեպքերից 4-ն արձանագրվել է քրեակատարողական հիմնարկում, 6-ը՝ քաղաքացիական բուժհաստատությունում, 1 դեպք արձանագրվել է դատարանում)»։

2․ Հարցին, թե նշված ժամանակահատվածներում քանի՞ դատապարտյալ-կալանավորված անձ է ինքնասպան եղել, ՔԿԾ-ից պատասխանել են․

«2018 թ.-2022 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության հետևանքով մահացել է

2018թ. – 2 անձ, որից՝ 1 դատապարտյալ, 1 կալանավորված անձ,

2019թ. – 5 անձ (կալանավորված անձ),

2020թ. – 1 անձ (կալանավորված անձ),

2021թ. – 2 անձ (կալանավորված անձ),

2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ – 2 անձ (դատապարտյալ)»։

3․ Հաջորդիվ ՔԿԾ-ից հետաքրքրվել ենք, թե նշված ժամանակահատվածում՝ 2018-ից մինչ օրս, փախուստի քանի՞ դեպք է գրանցվել․

«2018 թ.-ից 2022 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են փախուստի հետևյալ դեպքերը՝

2018թ. – փախուստի դեպքեր չեն արձանագրվել,

2019թ. – արձանագրվել է փախուստի 2 դեպք (1 դեպք արձանագրվել է քաղաքացիական բուժհաստատությունից, 1 դեպք՝ քրեակատարողական հիմնարկից),

2020թ. – փախուստի դեպքեր չեն արձանագրվել,

2021թ. – արձանագրվել է փախուստի 2 դեպք (1 դեպք արձանագրվել է քաղաքացիական բուժհաստատությունից, 1 դեպք՝ քրեակատարողական հիմնարկից),

2022թ. օգոստոսի 1-ի դրությամբ՝ արձանագրվել է փախուստի դեպք (քրեակատարողական հիմնարկից)»։

4․ ՔԿԾ-ից նաև փորձել էինք ճշտել, թե 2018 թվականից սկսած քանի՞ դատապարտյալ-կալանավորված անձ է մահացել հացադուլի հետևանքով, և քանիսն են մահացել ոչ պատշաճ բժշկական օգնության ստանալու կամ դրա բացակայության հետևանքով։

Այս հարցերին ՔԿԾ-ից չեն պատասխանել՝ նշելով, որ այդ տեղեկության տրամդրողը ՔԿԾ-ն չէ․ «2-րդ և 4-րդ հարցադրումների կապակցությամբ տեղեկացվում է, որ դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը դուրս է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության իրավասությունների շրջանակներից: Մասնավորապես, ինքնասպանության կամ մահվան յուրաքանչյուր դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նախաձեռնվում է քրեական վարույթ և համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվում է նախաքննություն: Քրեական վարույթի ընթացքում մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվում է նաև դատաբժշկական փորձաքննություն, որոնց արդյունքները կցվում են քրեական վարույթի նյութերին, հետևաբար՝ մահվան, այդ թվում նաև ինքնասպանության դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի ընթացքի, դրանց պատճառների, պատճառահետևանքային կապի կամ այլ էական նշանակություն ունեցող հանգամանքների) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել քրեական վարույթ իրականացնող մարմիններին»:

դիտվել է 426 անգամ
Լրահոս
Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան ԵՊՀ ուսանողները Բագրատ սրբազանին և երթին դիմավորեցին ազգային շուրջպարով (video) Խոստումներից և ոչ մեկը չի կատարվել Սա խայտառակություն է․ մարդուն մեքենայից հանեցին, ուժ գործադրելով` տարան. ընդդիմադիր Արթուր Խաչատրյան (video) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Դու ոստիկանությանը դարձնում ես ազգի թշնամի․ Ռուբեն Հակոբյանը՝ Վահե Ղազարյանին Տասնյակ կարմիրբերետավորներ Երեւանի կենտրոնում բերման են ենթարկում իրազեկման երթի մասնակիցներին (video) Չհամարձակվե՛ք սպառնալ ուսանողներին․ Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ի բակից զգուշացրեց ռեկտորին (video) Մասիսում մի խումբ անձինք փայտերով և մահակներով հարվածներ են հասցրել «Chevrolet Volt»-ի ուղևորներին. հնչել են կրակոցներ Սփյուռքը՝ Հայրենիքի կողքին․ ակցիաներ են անցկացվել աշխարհի մի շարք երկրներում «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է աջակցության երթը Կարմիրբերետավորները ջարդելով բերման են ենթարկում երթի մասնակիցներին (video) Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Նիկոլի թիմակիցները փախչում են․ Նաիրա Զոհրաբյան (video) Համերաշխություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության համար պայքարողներին․ «Բռունցքդ բեր» Ոստիկանը հարվածել է Համբիկ Սասունյանին (video) Եթե դավադիրներ են, իրենք գիտեն՝ ինչ է սպասվում իրենց․ Բագրատ Սրբազան (video) Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանի հրաժարվեց մանդատից Թասիբի էլեմենտներ մնացել են. Համբիկ Սասունյանին բաժին չտարան, բայց հարվածել են դեմքին․ Մելիքյան Սյունիքի մարզը ՀՀ ամենաբարեկեցիկ տարածաշրջանն է (video) Փորձում են ցույց տալ՝ ոչ ոք դուրս չի գալիս փողոց. զուգահեռ հայտարարում են՝ 170 մարդու բերման են ենթարկել «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված «սահմանազատման» հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am