Ռուսաստանը կարող է աշխատել ու պատերազմել միանգամից մի քանի ճակատներով․ ԽՍՀՄ գեներալը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Իրավունք կայքը գրում է.

«Շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի Արցախում, ինչ ճակատագիր է սպասվում, բայց մի բան հստակ է՝ Ռուսաստանը հայ ժողովրդին մենակ չի թողնի։ Արցախում թշնամու կողմից իրականացվող սադրանքները երեւի պայմանավորված են նրանով, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, մտածում է, որ այնտեղ կարելի է սադրանքների դիմել։ Բայց իրենք սխալվում են, խորապես են սխալվում։ Ռուսաստանը կարող է աշխատել ու պատերազմել միանգամից մի քանի ճակատներով։ Ուստի եթե Ադրբեջանը նման քայլեր է անում, թող մի անգամ լավ մտածի»,- Իրավունքի հետ զրույցում անդրադառնալով թշնամու սադրանքներին, ասաց ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995թթ.), 1993թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ընդգծելով․

-Մենք գիտեք, որ հիմա ամբողջ Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ ատում է ռուս ժողովրդին, առհասարակ սլավոնական ժողովուրդներին։ Նայեք ինչքան լաբորատորիաներ ունեն, իմիջայլոց Հայաստանում ևս կան այդպիսի լաբորատորիաներ՝ հայ ազգի ոչնչացման համար։ Ձեր ղեկավարությունը այսօր դրան ուշադրություն չեն դարձնում, բայց դա շատ կարևոր է։ Ամբողջ աշխարհում կա 300 այդպիսի լաբորատորիա, ձեր ղեկավարությունը պետք է այդ լաբորատորիան դուրս բերի երկրից։ Դրանք կենսաքիմիական զենք են պատրաստում՝ ելնելով ամեն երկրի ազգային առանձնահատկություններից։ Կովկասի հետ կապված վտանգներն առնչվում են Վրաստանին ու Հայաստանին ու ժամանակը կգա, որ հայերն ու վրացիները կսկսեն ոչնչանալ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ պետությունը հիմա դավաճանում է անգամ Ռուսաստանին՝ նման քայլեր ձեռնարկելով։ Թուրքիան Բայրաքթարներ է տալիս Ուկրաինային, որ ոչնչացնեն Դոնբասի ռուս ժողովրդին։ Իրենց մարդիկ են այնտեղ կռվում, ռադիկալ իսլամիստներին են ներգրավվում։ ելնելով աշխարհում ստեղծված իրավիճակից խիստ հրամայական է, որ Հայաստանն էլ ունենա այնպիսի Զինված ուժեր, որ նման սադրանքներին համապատասխան արձագանք տրվի։ Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է։ Ալիևը ինքը մշտապես հայտարարում էր՝ ով ուժեղ է, նա էլ ճիշտ է։ Եվ դրանից հետո հարձակվեց Արցախի վրա, վիրավորելով մեր ազգային արժանապատվությունը։ Հիմա Հայաստանն ի՞նչ է անում բանակի մարտունակությունն ուժեղացնելու համար։ Մի անգամ կրակում են, պետք է կրկնակի պատասխան տաս, կյանքն է այդպիսին։ Ռուսաստանն այսքան տարի դիմացավ, բայց գնա վա-բանկ։ Հիմա գիտեք, որ տարատեսակ պատժամիջոցներ են սահմանվում, բայց ջհանդամ թե չեն սահմանվում։ Սովետական ժողովուրդն ապրել է Համաշխարհային Մեծ պատերազմից հետո, հաց էլ չկար, ոչինչ չկար։ Հիմա էլ կապրենք։ Պետք է պարզապես շատ աչալուրջ լինենք։ Ադրբեջանն ամբողջ կյանքում այդ սադրանքներին դիմել է։ Նույնիսկ 1994 թվականի հրադադարի պայմանագիրը նա խախտում էր, բայց բղավում, թե հայերն են դա արել։

 

դիտվել է 827 անգամ
Լրահոս
Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am