Ի վերջո, միշտ էլ առկա է ռուսական «Кто не рискует - тот не пьёт шампанского» արտահայտությունը

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Համացանցում մեկ-երկու օր առաջ քաղաքացիական նախաձեռնություն էր ծագել Լաչինի միջանցք, հատկապես Աղավնո գնալու առումով: Որպեսզի կասեցվի բնակիչների տարհանումը մինչև սեպտեմբերի 1-ը: Սակայն գնալու հարվը միանշանակ չէ՝ ծագում են բազմաթիվ հարցեր: Ի՞նչ կտա Աղավնո գնալը: Բայց մինչ այդ տանք մեկ այլ հարց՝ որքա՞ն մարդ կգնա Աղավնո: Իսկ այնուհետև մյուսը՝ կթույլատրվի արդյո՞ք այդ անձանց մուտքը Արցախ: Թե՞ ռուս խաղապահները դեմ կլինեն դրան: Եթե նույնիսկ ինչ-որ քանակի մարդ հասնի Աղավնո՝ որքա՞ն ժամանակ է մնալու այնտեղ: Եվ այդ դեպքում ո՞րն է լինելու ռուս խաղաղապահների դերը: Նրանք պե՞տք է պաշտպանեն Աղավնո մտած մարդկանց, թե՞, ընդհակառակը, փորձեն հեռացնել նրանց այդտեղից: Եվ վերջին հարցը՝ ի՞նչ կարող են անել անզեն մարդիկ, եթե ադրբեջանական զինվորներն ավտոմատներով փորձեն նրանց հեռացնել միջանցքից: Մի հարց էլ՝ վերջին հարցը: Կհաջորդի արդյո՞ք այդ այցին Փաշինյան Նիկոլի հեռացումը վարչապետի պաշտոնից: Թե՞ դա կլինի ընդամենը մեկ ակցիա, որից հետո ամեն ինչ կշարունակվի նախկինի նման: 


Բնականաբար, այս հարցերի պատասխանները չունի ոչ ոք: Իհարկե, շատ ավելի հեշտ կլիներ նման քայլ անողների վիճակը, եթե նախապես ունենային այս հարցերի պատասխանները: Եվ մի զարմանալի դիտարկում՝ քաղաքական ուժերը կարծես թե որևէ արձագանք չեն տվել այս առաջարկին: Չի ասվել՝ կողմ են, թե դեմ, միանում են, թե ոչ: Ընդհանրապես, նման քայլերը կարող են ավարտվել հաջողությամբ կամ տապալվել՝ 50-50: Պատմությունից մի օրինակ բերեմ, որ հեռավոր նմանություն ունի այս պատմության հետ: Դա 1212 թվականին Ֆրանսիայի և Գերմանիայի մանուկների կողմից Երուսաղեմի ուղղությամբ իրականացված խաչակրած արշավանքն էր: Այն չհասավ իր նպատակին, արդյունքում տասնյակ հազարավոր մանուկներ մահացան կամ վաճառվեցին ստրկության Եգիպտոսում: Միայն մի մասին հաջողվեց հետ վերադարձնել Եվրոպա: 
Մեկ այլ դիտարկում ևս:


Դեպի Արցախ մարդկանց պաշտպանելու, կամ, ընդհակառակը, նրանց հոսքը կասեցնելու և կամ այնտեղ հայտնվածներին հեռացնելու համար, որքան հասկանում եմ, ստիպված է լինելու միջամտել ռուսական խաղաղապահ ջոկատը: Դա նշանակում է վերջինիս նկատմամբ բացասական վերաբերմուքի  կտրուկ աճ Հայաստանում (վերջին երկու տարբերակի դեպքում): Ինչը չեմ կարծում, թե օգտակար է մեր երկրի տեակետից: Բայց այն օգտակար կլինի Ադրբեջանին և այդպիսին կարող է լինել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար: Եթե վերջինս որոշի, որ հանուն իր խաղաղության օրակարգի Արցախը պետք է ամբողջությամբ հանձնվի: Եվ ինքն այլևս չունի ռուսական զորաջոկատի կարիքը, և այն կարող է հեռանալ: Այնուհետև հերթը կհասնի նաև ռուսական ռազմաբազային: Այնպես, որ այդ քայլի բացասական կողմերը բավական լուրջ են:  

Իհարկե, կարելի ուշադրություն չդարձնել վերը նշված հարցերին ու բացասական կողմերին և փորձել կյանքի կոչել այդ գաղափարը: Այդ դեպքում կարող է այնպես ստացվել, որ այդ մտահղացումը կաջողությամբ պսակվի: Իսկ դրանից հետո շղթայակապ իներցիայով հաջողվի պաշտոնից հեռացնել Նիկոլին: Ի վերջո, միշտ էլ առկա է ռուսական «Кто не рискует - тот не пьёт шампанского» արտահայտությունը: 

 

դիտվել է 638 անգամ
Լրահոս
Հատուցման պահը մոտենում է․ Չալաբյան «Վերին Լարս» անցակետում 2300 մեքենայից բաղկացած հերթ է գոյացել Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում ո՛վ ընտրեց ՔՊ-ին՝ կողմ է Հայաստանի կործանմանը Դիմանալու չէ...Երկնքից գլխիս ընկած այս հաջողությանը ես ինչպե՞ս պատասխանեմ... 25-ամյա Վաչիկ Տոնոյանը փրկել էր 19-ամյա զինծառայողին, ինքը զոհվել. նա 3 ամսից կզորացրվեր Ինչ իրավիճակ է սահմանին «Հայկական ԱԱԾ եւ թուրքական MIT՝ քույր կառույցնե՞ր». Գեղամ Մանուկյան Կրակոցներ Երևանում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհի հետեւանքով շինության տարածքում առկա է փլուզման վտանգ. ԱԻՆ Շուռնուխում սեպտեմբերի 13-ից հետո կրակոցներ եղե՞լ են Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ․ Կապառոսը՝ իր՝ հրաժարական տալու վերաբերյալ Ինքնակամ գերի հանձնվելու դեպքում՝ 10 տարի ազատազրկում. Պուտինը նոր որոշումների փաթեթ է ստորագրել Ազգային պաշտպանության ռազմավարության շտապ պահանջ. Դոկտ. Արշավիր Գյոնջյան Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ շարժվող Բայրաքթար է խոցել ԵՏՀ-ն երկարացրել է մինչեւ 2023 թվականի մարտի 31-ը ներմուծվող ապրանքների մի մասի ներմուծման զրոյական դրույքաչափերը Պայմանագրային զինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր գործել, պատերազմից հետո այլեւս չի զանգահարել. համայնքապետ Հայաստանի հավաքականն արդեն խոշոր հաշվով է պարտվում Ուկրաինային Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ուկրաինայի դեմ խաղում Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին Սիրիայում միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել. 88 զոհ կա Ով է պաշտպանության նոր փոխնախարարը Ակնհայտ է,գործի է դրվում պատերազմով միջանցք տալու հանցավոր սցենարը. Էդուարդ Շարմազանով Քաղաքակիրթ եղանակով այս ձութ ու ծամոններին աթոռներից պոկել հնարավոր չէ, մնում է՝ ոչ քաղաքակիրթ եղանակը․ Սրապիոնյան Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։ Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Աշոտ Անդրեասյանը: Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Տիգրան Չոբանյանը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը: Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Գրիգորյանը: Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհված զինծառայողների ծնողները Սեպտեմբերի 23-ին ժամը՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ խորհրդի անդամներ Շուշան Զաքարյանը և Հովհաննես Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ պատերազմական իրավիճակը. «Եռաբլուրում» զոհվածների հարազատների և ծնողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը. սպասվող զարգացումներն ու հեռանկարները: Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։ Սեպտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը։
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub