Ինչ՞ հնարավոր ազդեցություն կարող են թողնել ռուս-թուրքական համաձայնությունները Արցախի խնդրի վրա

Օգոստոսի 5-ին կայացած Պուտին-Էրդողան բանակցությունների արդյունքում երկու նախագահների համատեղ հայտարարություն է ընդունվել։ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են մեծացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը, ավելացնել համագործակցությունը տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներում։ Բացի այդ, երկու ղեկավարների հայտարարությունում խոսվում է Ստամբուլի պայմանավորվածությունների կատարման ապահովման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ ուկրաինական և ռուսական հացահատիկի անխոչընդոտ արտահանման առումով, և հատուկ ընդգծվել է Սիրիայի քաղաքական միասնության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը:

Բանակցությունների սկզբում Էրդողանն նշեց, որ Թուրքիան և Ռուսաստանը «նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում»:

Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե այդ «նոր էջը» ինչ է իրենից ներկայացնելու և կտեղավորվի՞ արդյոք այդ էջում մեր անվտանգության լուծման հարցը:

Այն տեսակետը, թե միայն Էրդողանի այցը Սոչի արդեն պետք է Պուտինին զիջող դարձներ, խիստ մակերեսային պատկերացում է: Օրինակ, ընդամենը օրեր առաջ այդ հանդիպումից, ռուսական կողմը Թուրքիայում կառուցվող նոր ատոմակայանի հետ բոլոր թուրքական ընկերություններին փոխարինեց ռուսականով: Ինչ վերաբերվում է այդ հանդիպման քաղաքական կողմին, ապա թուրքակակն կողմը ակնկալում էր, որ Մոսկվան իր լուռ համաձայնությունը կտար, որ թուրքական զորքերը ներխուժեն Սիրիայի հյուսիսային տարածք: Մինջդեռ, ըստ փորձագետների ճիշտ հակառակ պայմանավորվածությունն է ձեռք բերվել: Օրեր առաջ, Թուրքիայի ԱԳ նախարարն հրապարակավ հայտարարեց, որ «..Անկարան կաջակցի Սիրիայի իշխանություններին, որպեսզի վերջիններս կարողանան հաջող ձևով պայքարեն ահաբեկիչների հետ...»:

Այս հայտարարության հանգուցային բառերն են «Թուրքիան կաջակցի Սիրիայի իշխանություններին» ձևակերպումը: Բանն այն է, որ մինջ այսօր Անկարան չի ճանաչում Ասադի ռեժիմի լեգիտիմությունը:

Ավելին, Թուրքիան համարում է, որ Ասադի ռեժիմը պիտի փոխվի և նրա տեղը ձևավորվի նոր իշխանություն: Բայց ժամանակի ընթացքում, Անկարան ոչ միայն ձեռնպահ մնաց Սիրիա նոր ներխուժումից, այլև հրապարակավ խոստավանում է, որ նույնիսկ կարող է “աջակցել” Ասադի բանակին:

Ի դեպ արդեն կողմերը պայմանավորվել են, որ քրդական ուժերը պետք է հետ քաշվեն թուրքական սահմանից մոտ 35 կմ-ով և նրանց պետք է զբաղեցնեն Ասադի զորքերը: Ընդվորում այդ համաձայնությունը կնքվել է Ասադի և քրդերի միջև:

Դա նշանակում է, որ թեև ռուս-արևմտյան հակամարտության պայմաններում Պուտինի վիճակը այդքան էլ բարվոք չէ, բայց դա չի նշանակում, որ այս պայմաններում Մոսկվան գրեթե բոլոր հարցերում զիջման է գնալու թուրքերին:

Ավելին, Պուտինին հաջողվել է պայմանավորվել Էրդողանի հետ տնտեսության ոշորտում այնպիսի հարցերում, որպեսզի Ռուսաստանը կարողանա իր, այսպես կոչված «զուգահեռ ներկրման» քաղաքականության հիմնական հարթակը դարձնել Թուրքիան: Նույն պայմանավորվածությունների համաձայն, Ռուսաստանի քաղաքացիները ոչ մի խնդիր չեն ունենալու, թուրքական բանկային համակարգում իրենց օպերացիաները կազմակերպելու համար:

Հասկանալի պատճառով գնալով նման զիջումների Թուրքիան մեծ ռիսկի է գնում:

Եվ զարմանալի չեր, որ այդ հանդիպումից մի քանի օր անց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տալիս 2023 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագծի ուղղմանը, որը արգելում է Թուրքիային F-16 նոր կործանիչների վաճառքը:

Պարզ է, որ եթե Բայդենի վարչակազմը «չհամոզի» Կոնգրեսին, ապա Թուրքիան կարգելափակի Շվեդիայի և Ֆինլյանդիայի մուտքը ՆԱՏՕ:

Թվում է, թե այդ քայլով Էրդողանը կարող է գնալ Արևմուտքի հետ ամբողջական խզման: Մանավանդ, որ նա արդեն հայտարարեց, որ «Թուրքիան հետաքրքրված է ակտիվ համագործակցության հարցում ШОС-ի երկրների հետ»:

Սակայն ընդամենը երկու օր անց, Կիևն ու Անկարան հաստատում են Ուկրաինայում Բայրաքտարների գործարանի կառուցման համաձայնագիրը:

Այս ամենը ցույց է տալիս մեկ բան, որ Մոսկվան և Անկարան ունեն ընդհանուր շահեր և միաժամանակ մրցում են իրենց շահերի համար իրար հետ այն հարցերում, որտեղ իրենց շահերը հակասում են իրար:

Իսկ դա նշանակում է մեկ բան, այդ հակասության տիրույթում հայտնված Հայաստանն ու Արցախը, կարող են խուսափել վտանգներից, եթե վարեն ճիշտ և գրագետ քաղաքականություն: Օրինակ հենց այդ քաղաքականության պատճառով է, որ Ասադին հաջողվեց ոչ միայն դիմակայել թուրքերի ճնշումներին, այլև արդեն ստիպում է նրանց հաշվի առնել իր շահերը, ռուսների աջակցությամբ:

Սակայն եթե մենք չհասկանանք, որ այս հարաբերություններում, ոչ լացկանությունն է օգնում, ոչ էլ մունաթ գալը, ապա որպես թույլ օղակ կարող է զոհաբերվել, դրանից բխող մեզ համար խիստ վտանգավոր արդյունքով: Իսկ թե ինչ քայլեր կարող ենք անել, որպեսզի կարողանանք խուսափել վտանգներից, դա արդեն խոսակցության այլ թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

zham.am

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Հատուցման պահը մոտենում է․ Չալաբյան «Վերին Լարս» անցակետում 2300 մեքենայից բաղկացած հերթ է գոյացել Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում ո՛վ ընտրեց ՔՊ-ին՝ կողմ է Հայաստանի կործանմանը Դիմանալու չէ...Երկնքից գլխիս ընկած այս հաջողությանը ես ինչպե՞ս պատասխանեմ... 25-ամյա Վաչիկ Տոնոյանը փրկել էր 19-ամյա զինծառայողին, ինքը զոհվել. նա 3 ամսից կզորացրվեր Ինչ իրավիճակ է սահմանին «Հայկական ԱԱԾ եւ թուրքական MIT՝ քույր կառույցնե՞ր». Գեղամ Մանուկյան Կրակոցներ Երևանում. կա մեկ զոհ, մեկ վիրավոր Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհի հետեւանքով շինության տարածքում առկա է փլուզման վտանգ. ԱԻՆ Շուռնուխում սեպտեմբերի 13-ից հետո կրակոցներ եղե՞լ են Ես մինչև նոյեմբերի 30-ը պայմանագիր ունեմ․ Կապառոսը՝ իր՝ հրաժարական տալու վերաբերյալ Ինքնակամ գերի հանձնվելու դեպքում՝ 10 տարի ազատազրկում. Պուտինը նոր որոշումների փաթեթ է ստորագրել Ազգային պաշտպանության ռազմավարության շտապ պահանջ. Դոկտ. Արշավիր Գյոնջյան Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ շարժվող Բայրաքթար է խոցել ԵՏՀ-ն երկարացրել է մինչեւ 2023 թվականի մարտի 31-ը ներմուծվող ապրանքների մի մասի ներմուծման զրոյական դրույքաչափերը Պայմանագրային զինծառայողը, ում հայրը ինքնասպանության էր գործել, պատերազմից հետո այլեւս չի զանգահարել. համայնքապետ Հայաստանի հավաքականն արդեն խոշոր հաշվով է պարտվում Ուկրաինային Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ուկրաինայի դեմ խաղում Կարմիր խաչի ներկայացուցիչները այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված հայ զինծառայողներին Սիրիայում միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել. 88 զոհ կա Ով է պաշտպանության նոր փոխնախարարը Ակնհայտ է,գործի է դրվում պատերազմով միջանցք տալու հանցավոր սցենարը. Էդուարդ Շարմազանով Քաղաքակիրթ եղանակով այս ձութ ու ծամոններին աթոռներից պոկել հնարավոր չէ, մնում է՝ ոչ քաղաքակիրթ եղանակը․ Սրապիոնյան Կարող ենք Իրանից էլ սպառազինություն ձեռք բերել. Սուրեն Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։ Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հասարակական գործիչ Աշոտ Անդրեասյանը: Սեպտեմբերի 24-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Տիգրան Չոբանյանը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը: Սեպտեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Գրիգորյանը: Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են զոհված զինծառայողների ծնողները Սեպտեմբերի 23-ին ժամը՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն ՀՀԿ խորհրդի անդամներ Շուշան Զաքարյանը և Հովհաննես Խաչատրյանը: ԹԵՄԱ՝ պատերազմական իրավիճակը. «Եռաբլուրում» զոհվածների հարազատների և ծնողների նկատմամբ բռնի ուժի կիրառումը. սպասվող զարգացումներն ու հեռանկարները: Սեպտեմբերի 22-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը։ Սեպտեմբերի 22-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը։
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub