Պարտքը կտրուկ թանկացել է և հասել գրեթե 10 միլիարդ դոլարի

Այս իշխանությունները ժամանակին դժգոհում էին, որ նախկիները պետության վրա պարտքի մեծ բեռ են կուտակում։ Թվում էր, թե իշխանության գալուց հետո պիտի մտածեն պարտքը թեթևացնելու մասին։ Բայց հակառակն են արել՝ պարտքի բեռը վերջին տարիներին սկսել է ավելի արագ աճել։ Եվ ոչ միայն աճել. պարտքն այս տարվա սկզբին նաև կտրուկ թանկացել է։

Վերջին տվյալներով, պարտքի միջին կշռութային տոկոսադրույքը հասել է 5,5 տոկոսի։ Նախորդ տարվա վերջին 4,7 տոկոս էր։

Ընդամենը վեց ամսվա ընթացքում պարտքը թանկացել է 0,8 տոկոսային կետով։

Երբեք Հայաստանի պետական պարտքն այսքան թանկ չի եղել։ Մեկ տարի առաջ պարտքի միջին կշռութային տոկոսադրույքը տատանվում էր 4,2-4,3 տոկոսի սահմաններում։ Մեկ տարվա ընթացքում այն հասցրել է թանկանալ 1,2-1,3 տոկոսային կետով։

Սա ենթադրում է բավական լուրջ ֆինանսական ճնշում պարտքի սպասարկման վրա։ Խոսքը հիմնականում բյուջեից կատարվող հատկացումների մասին է, որովհետև պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտավորություններն են և սպասարկվում են բյուջեի հաշվին։

Վերջին տվյալներով, կառավարության պարտքը կազմում է ընդհանուր պարտքի գրեթե 94,5 տոկոսը։

Մնացած ընդամենը 5,5 տոկոսը Կենտրոնական բանկի պարտավորություններն են։

Որքան թանկանում է պարտքը, այնքան կառավարությունը ստիպված է ավելի շատ միջոցներ հատկացնել դրա սպասարկման համար։ Պարտքի յուրաքանչյուր 0,1 տոկոս թանկացումը միլիոնավոր դոլարների լրացուցիչ ծախսեր է ենթադրում պետական բյուջեում։ Մի կողմից՝ պարտքի թանկացման, մյուս կողմից՝ պարտքի ավելացման հետևանքները մենք տարեցտարի տեսնում ենք հատկացվող ֆինանսական միջոցների ավելացման տեսքով։ Բացառություն չի եղել նաև այս տարին։

Տարեսկզբի 5 ամիսներին պետական պարտքի կառավարության պարտավորությունները սպասարկելու համար բյուջեից վճարվել է ավելի քան 95 մլրդ դրամ՝ 10 միլիարդով ավելի, քան անցած տարի։ Եթե այդ գումարը վերածենք տարադրամի, ապա կստացվի առնվազն 200 մլն դոլար։

Այդքան գումար 5 ամսվա ընթացքում կառավարությունը վճարել է իր բաժին պարտքային պարտավորությունների տոկոսները սպասարկելու համար։

Շատ ավելի մեծ միջոցներ են պահանջվել ներքին, քան արտաքին պարտքի սպասարկման համար՝ չնայած արտաքին պարտքը կրկնակի գերազանցում է ներքինին։ Բայց քանի որ ներքին պարտքը շատ ավելի թանկ պարտք է, քան արտաքինը, հետևաբար՝ դրանց սպասարկման ծախսերն էլ տարբեր են լինում։

Վերջին մեկ-երկու տարիներին կառավարությունը փոխել է պարտքի կուտակման ռազմավարությունը և հետևողականորեն ավելացնում է ներքին պարտքը, ինչն էլ իր ազդեցությունն է ունենում պարտքի թանկացման վրա։

Հրապարակված վերջին տվյալներով, կառավարության արտաքին պարտքը կազմում է 5 մլրդ 954 մլն դոլար։ Ներքին տնտեսական միջավայրից ներգրաված պարտքի պարտավորությունները հասել են 3 մլրդ 436 մլն դոլարի։

Տարեսկզբի առաջին 5 ամիսներին արտաքին պարտքի տոկոսավճարները սպասարկելու համար կառավարությունը պետական բյուջեից վճարել է 34,8 մլրդ դրամ։ Ներքին պարտքի սպասարկումը կազմել է 60,5 միլիարդ՝ գրեթե կրկնակի ավելի շատ, քան արտաքին պարտքի տոկոսավճարների սպասարկման ծախսերն են եղել։

Ի տարբերություն ներքինի, կառավարության արտաքին պարտքն այս տարի նույնիսկ նվազել է։ Անցած տարվա վերջին այն հասնում էր 6 միլիարդ 190 մլն դոլարի։ Այս տարվա հունիսի վերջին եղել է 5 մլրդ 954 միլիոն։ Վեց ամսում կառավարության արտաքին պարտքը կրճատվել է 236 միլիոնով։

Փոխարենը՝ ներքին պարտքն ավելացել է։

Պաշտոնական տվյալներով՝ 2021թ. դեկտեմբերի 31-ին կառավարությունն ուներ 2 մլրդ 577 մլն դոլարի ներքին պարտք։ Այս տարվա հունիսի 30-ի դրությամբ այն հասել է 3 մլրդ 436 միլիոնի։ Վեց ամսում ներքին պարտքն ավելացել է 859 միլիոնով։

Սա ներքին պարտքի շատ կտրուկ աճ է, բայց այն պարունակում է նաև հաշվարկային բաղադրիչ։

Ներքին պարտքի այսպիսի աճի վրա ուղղակի ազդեցություն է ունեցել դոլարի փոխարժեքի նվազումը։

Թեև դա չի նշանակում, թե ներքին պարտքի աճը միայն դրանով է պայմանավորված։ Այս տարի ևս կառավարությունը շարունակել է այն ավելացնել դրամային պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման հաշվին։ Վեց ամսում այդ հատվածից ներքին պարտքը համալրվել է ևս 166 մլրդ դրամով։

Դրամայինից բացի, ներքին շուկայից կառավարությունը նաև տարադրամային միջոցներ է ներգրավել՝ արտարժութային պետական պարտատոմսերի թողարկման միջոցով։ Խոսքն ավելի քան 100 մլն դոլարի մասին է։

Ըստ այդմ, կառավարության ներքին տարադրամային պարտքը հասել է 264 մլն դոլարի։

Տարեսկզբին թանկացել է կառավարության՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պարտքը։

Ընդամենը 6 ամիս առաջ արտաքին պարտքի միջին կշռութային տոկոսադրույքը կազմում էր 1,5 տոկոս։ Այս տարվա մարտից սկսած, այն թանկացել է և արդեն հունիսի վերջինի հասել է 2 տոկոսի։ Դժվար է ասել, թե հատկապես ո՞րն է եղել արտաքին պարտքի այսպիսի կտրուկ աճի պատճառը։ Ենթադրվում է, որ դա կարող է կապված լինել կառավարության պարտքի կազմում առկա որոշ փոխարկելի արժույթների լողացող տոկոսադրույքների հետ։

0,3 տոկոսային կետով բարձրացել է նաև պետական գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքը՝ չնայած այն առանց այդ էլ ցածր չէ։ Վերջին տվյալներով, դրանց գինը հասել է 10,4 տոկոսի։

Անփոփոխ է մնացել կառավարության արտարժութային պետական պարտատոմսերի գծով ներգրավված միջոցների տոկոսադրույքը։ Այն շարունակել է պահպանել 5 տոկոսի մակարդակը։

Տարվա ընթացքում իրականացված՝ ինչպես նոր ներգրավումների, այնպես էլ՝ փոխարժեքի շուկայում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում Հայաստանի պետական պարտքն ընդհուպ մոտեցել է 10 մլրդ դոլարի սահմանին։

Պաշտոնական տվյալներով, հունիսի 30 դրությամբ պետական պարտքը կազմել է շուրջ 9 մլրդ 932 մլն դոլար, որից կառավարության բաժինը 9 միլիարդ 390 միլիոն է։ Եվս շուրջ 542 մլն դոլարի պարտք ունի Կենտրոնական բանկը։ ԿԲ պարտավորություններն այս տարի ավելացել են 84 մլն դոլարով։

 

  168.am

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am